Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Մշակույթ

Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքում

Երևանը պատրաստվում է ամենասիրելի ըմպելիքներից մեկին նվիրված փառատոնին։ Արդեն չորրորդ տարին մայրաքաղաքի սրտում՝ Զաքյան փողոցում, կանցկացվի «Գարեջրի օրեր» կոչվող եռօրյա միջոցառումը, որը տեղի կունենա օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին։ Փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «էվենտՏուրա» ընկերության ջանքերով։ 

Կազմակերպիչների խոսքով՝ այս միջոցառումը նպաստում է ոչ միայն հայկական գարեջրի հանրահռչակմանը, այլև գյուղատնտեսության զարգացմանն ու զբոսաշրջիկների հոսքին։ 

«Ես, որպես 18 տարի տարբեր փառատոնների կազմակերպիչ, կարող եմ ասել, որ դրանց շնորհիվ է զարգանում իրադարձային տուրիզմը։ Այս միջոցառումն արդեն 4 տարի է, ինչ անցկացվում է ու հայտնի է՝ որպես Գարեջրի փառատոն, և հույս ունենք, որ այն կշարունակի լինել սիրված՝ զբոսաշրջիկների և մեր հանրության կողմից։ Հիմա Հայաստանում շատ են փառատոնները, և դա ողջունելի է, քանի որ իրադարձային տուրիզմի ճյուղը պետք է զարգանա։ Գարեջրի փառատոնն ունի մեծ պոտենցիալ, որովհետև մենք ունենք պատմություն, որը կարելի է շատ լավ շահարկել, ներկայացնել՝ Հայաստան բերելով հենց այս ըմպելիքի սիրահարներին»,-այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսին, նշեց «էվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը։

«էվենտՏուրա» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Ծառուկյանի խոսքով՝ փառատոնը ևս մեկ առիթ է Հայաստանը՝ որպես գարեջրագործության հնագույն երկիր ներկայացնելու համար։ 

«Փառատոնը տեղի է ունենալու Զաքյան-Խորենացի, Զաքյան-Լուսավորիչ խաչմերուկների հատվածում՝ օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին, ժամը 16:00-ից մինչև 22:30-ը։ Միջոցառման նպատակը իրադարձային զբոսաշրջության զարգացումն է և Հայաստանը՝ որպես գարեջրագործության ամենահին երկրներից մեկը ներկայացնելը։ Դեռևս մ․թ․ա․ 5-րդ դարում, երբ Քսենոֆոնն այցելել է Հայաստան, նա իր աշխատության մեջ նշել է, որ հայերը պատրաստում էին խմիչք և այն պահում էին խառնարաններում, և այդ խմիչքը պատրաստվում էր գարուց։ Սա վկայում է այն մասին, որ այդ խմիչքը հենց գարեջուրն է եղել, և մենք կարող ենք այս պատմությունը վերցնելով ասել, որ, այո, մենք գարեջուր արտադրող ամենահին երկրներից ենք»,-շեշտում է նա։  Լիլիթ Ծառուկյանի խոսքով՝ 2024 թ-ին փառատոնին մասնակցել են 14 գարեջուր արտադրող ընկերություններ, իսկ այս տարի լինելու են ավելի քան 25 ընկերություններ։ «Հատկանշական է, որ արտադրողները Հայաստանի տարբեր մարզերից են՝ Սյունիք, Գեղարքունիք, Կոտայք․․․ Հիմնականում հայկական գարեջուր արտադտող ընկերություններ են մասնակցում, բայց կունենանք նաև 2-3 ներմուծող ընկերություններ»։

Փառատոնի գոտին բաժանված կլինի մի քանի մասերի՝ գարեջուր արտադրողների, սնունդ ներկայացնողների տաղավարներից մինչև խաղային հատված։ Կանցկացվի նաև մրցույթ և խաղարկություն՝ յուրաքանչյուր օր՝ 22:00-ին։ 

«Հայաստանում ունենք գրեթե 30 գարեջուր արտադրողներ․ եթե նախորդ տարիներին փոքր արտադրողները չէին մասնակցում փառատոնին՝ պատճառաբանելով, որ իրենց արտադրանքը չի բավականացնի 3 օրերի այցելուների համար, ապա այս տարի այդպիսի մի քանի ընկերություններ այնքան են մեծացրել իրենց արտադրանքի ծավալը, որ արդեն մասնակցում են փառատոնին և պատրաստ են սպասարկել այցելուներին»,-ուրախությամբ ընդգծեց Լիլիթ Ծառուկյանը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և վարչության ներկայացուցիչ Դիանա Կարապետյանը՝ ամփոփելով փառատոնային արդյունքները, հավելեց․

«Մենք ձգտում ենք, որ մեզ մոտ ամբողջ տարին փառատոնաշատ լինի՝ ձմեռային զբոսաշրջությանն աջակցող փառատոններից մինչև աշուն, որպեսզի տարին իրադարձային զբոսաշրջությամբ լի լինի և ցանկացած զբոսաշրջիկ կարողանա իրեն հարմար միջոցառում գտնել՝ սպորտայինից մինչև մշակութային»։ 

Ըստ նրա՝ 2025 թ-ի հուլիսին Հայաստան են եկել 263592 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ 10,9 տոկոսով ավել է։ Նա նշեց, որ ակտիվ են եղել նաև մայիս և հունիս ամիսները։