Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասին
Քաղաքականություն

Միջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ՔՊ-ի վերնախավը վերջին օրերին էյֆորիկ վիճակում է՝ վստահ, որ «Թրամպի միջանցքը» տարածաշրջանում կբացի տնտեսական և լոգիստիկ նոր դռներ Հայաստանի համար։ Բայց կուլիսներում լռության պես անցնում է մեկ փաստ. այս միջանցքի տնտեսական շղթան կարող է պայթեցնել ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերը, այլ՝ Վրաստանի։

Եթե միջանցքի ենթակառուցվածքներով անցնի գազամուղ և նավթամուղ, Վրաստանը կկորցնի իր տարանցիկ եկամուտների մեծ մասը։ Խոսքը մոտ 900 մլն դոլարի մասին է, որ Թբիլիսին ստանում է Ադրբեջանի էներգակիրները Եվրոպա հասցնելու դիմաց։ Այս գումարը Վրաստանի բյուջեի զգալի մաս է, և դրա կորուստը կստիպի Թբիլիսիին վերանայել ամբողջ տնտեսական ռազմավարությունը։

Այստեղ է, որ բացատրվում է վերջին ամիսներին Վրաստանի կողմից Հայաստանի արտահանման ուղղությամբ «աննկատ» սեղմվող մեխանիզմը՝ ավելացող ստուգումներ, բյուրոկրատական ձգձգումներ, սակագնային ճնշումներ։ Սա կանխավ պաշտպանական քայլ է՝ չեզոքացնելու համար ապագա եկամուտների կորուստը։

Թվերի լեզուն և Պապոյանի լռությունը՝

Այդ ամենին զուգահեռ, տնտեսական քաղաքականության պատասխանատուներից Գևորգ Պապոյանը շարունակում է հանդես գալ թվային սցենարներով, որոնք իրականությանը քիչ առնչություն ունեն։ Նրա հրապարակային ելույթներում աճի տոկոսները հնչում են որպես քարոզչական մանտրան, մինչդեռ դրանք կառուցված են ոչ թե արտադրության և արտահանման իրողությունների վրա, այլ՝ վիճակագրական «միջին ջերմաստիճանի» վրա։

Խնդիրը՝

Արդյունաբերական արտադրանքի ծավալների կրճատում՝ շուրջ 20% վերջին մեկ տարում։

Արտահանման անկում՝ ավելի քան 50%։

Ներմուծման նվազում՝ մոտ 48%։

Այնուամենայնիվ, Պապոյանը շարունակում է խոսել «թվային հաջողության» մասին, անտեսելով այն, որ նման իրավիճակում ցանկացած միջանցքային նախագիծ առանց հաշվարկված ռիսկերի կարող է վերածվել տնտեսական խզման, ոչ թե զարգացման գործոնի։

Ինչի առաջ ենք կանգնած։

Եթե Հայաստանի քաղաքական վերնախավը շարունակի դիտել միջանցքը միայն որպես արտաքին կապի հաղթաթուղթ, առանց դիտարկելու հարևան երկրների տնտեսական հակազդեցությունները, ապա մոտ ապագայում կունենանք երկակի ճնշում՝

1. Վրաստանի կողմից՝ լոգիստիկ և սահմանային խստացումներ։
2. Ներքին տնտեսական անկում՝ պայմանավորված ոչ կոմպետենտ պլանավորմամբ և կեղծված ցուցանիշներով։

Տարածաշրջանային իրական քաղաքականությունը չի ներում թվերի գեղեցիկ խաղը։ Այն պահանջում է հստակ հաշվարկ, խորը դիվանագիտական աշխատանք և տնտեսական պրագմատիզմ։ Հակառակ դեպքում՝ էյֆորիան արագ կվերածվի սթափեցնող հարվածի։