Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

Հուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած տարվա ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներդրած ջանքերը։

Ալավերդու Սանահին կայարան թաղամասում ՆԳ նախարարը հանդիպել է բնակիչներին։ Նախարարը փոխհատուցման շրջանակներում հետաքրքրվել է սեյսմակայունության հետ կապված բնակիչների բնակապահովման գործընթացներից։

Այնուհետև Արփինե Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ալավերդիի բաժին, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների որակի մասին։ Տեղում քննարկվել են աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր։

ՆԳ նախարարի հաջորդ կանգառը ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Վանաձորի հաշվառման-քննական բաժնում էր։ Վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով մատուցվող ծառայությունների որակից:

Նախարար Սարգսյանն այցելել է նաև Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի վարչական շենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, պարեկների տեխնիկական հագեցվածությանը։

ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփմանը  ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը։ Գրանցվել է 274 դեպք, որոնք վերաբերելի են Քրեական ոստիկանության գործառույթներին։ Ընդհանուր պատկերում նվազել են ծանր հանցագործությունները, մասնավորապես՝ ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության դեպքերը։ Աճել են համակարգչային հափշտակությունները։ Լատենտային հանցագործությունների թվի աճը պայմանավորված է թմրամիջոցների իրացման դեպքերի բացահայտումներով։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Լոռու մարզի բաժինների պետերը։

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում գրանցված 217 հանցանքից բացահայտվել է 154-ը։ Նվազել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։ Ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության 10 որոշում, 3-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 164 դեպք, բացահայտվել՝ 129-ը։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝  ընտանեկան բռնության դեպքերը, որոնց զգալի մասը դրսևորվել է ֆիզիկական ներգործությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից կատարված հանցագործություն դեպք չի արձանագրվել։

2025-ի անցած վեց ամսվա ընթացքում Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում գրանցվել է անչափահասի կողմից կատարված հանցաքի մեկ դեպք։ Գրանցված ընդհանուր 91 հանցանքից բացահայտվել է 63-ը։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են նաև ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։

Ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման աճ է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 160 դեպք՝ 29-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազումն արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցատեսակների։ 160 դեպքից բացահայտվել է 109-ը։

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 119 հանցանքից էլ բացահայտվել է 102-ը։ Նվազել են խարդախությունները և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքները։ Նվազել է նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման թիվը, աճել՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման մասով աճ է արձանագրվել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Միաժամանակ բաժնի սպասարկման տարածքում աճել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ մարդու դեմ ուղղվածները։ Արձանագրված 156 դեպքից բացահայտվել է 131-ը։

Բացահայտումների ընդհանուր պատկերում առավել դրական արդյունք է արձանագրվել Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնում․ 111 դեպքից բացահայտվել է 98-ը։ Այս ցուցանիշը առավել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազել են մարդու առողջության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները։

Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակը այս տարվա առաջին կիսամյակում սպասարկել է 5806 ահազանգ՝ 1136-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների  փաստերով Լոռու պարեկները կազմել են ընդհանուր 40․805 արձանագրություն, բացահայտել են 222 հանցանք, այդ թվում՝ սառի զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։

ՆԳ նախարարը ամփոփելով կատարված աշխատանքը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանումների ղեկավարներին ծառայության համար՝ դրական գնահատելով հատկապես Համայնքային ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժինների արդյունքները։ Արփինե Սարգսյանը մի շարք ուղղությունների բարելավման առումով տվել է կոնկրետ հանձնարարականներ։

Նախարար Սարգսյանը պահանջել է առաջնային ուշադրության կենտրոնում պահել ապօրինի ծառահատումների, ապօրինի հանքարդյունաբերության, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը՝ այս ուղղություններով արձանագրելով շարունակական բարելավում։

Նախարարը անձնակազմին փոխանցել է նաև իր սկզբունքային մոտեցումները, այն է՝ գործել բացառապես օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, առաջնորդվել օրենքի առաջ հավասարության սկզբունքով, հանցավորության դեմ պայքարել անկաշկանդ՝ անկախ օրինազանցի ունեցած դիրքից կամ այլ հատկանիշներից։

Հանցավորության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը գործընկեր կառույցների և համակարգի վետերանների հետ, բացի այդ՝ զարգացնել Ոստիկանության ծառայությունների միջև օպերատիվ տվյալների փոխանցման մշակույթը, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել վերահսկելի օպերատիվ իրավիճակ։

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ՆԳ նախարարը հանձնարարել է ամենօրյա աշխատանք տանել ընտանեկան բռնությունների կանխման ու բացահայտման և անչափահասներին հակաիրավական արարքներից զերծ պահելու առումով։

Պարեկային ծառայության աշխատանքի մասով՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետք չէ բավարարվել ձեռքբերվածով և հանձնարարել է շարունակել շուրջօրյա ծառայությունը, թիվ մեկ խնդիր ունենալով՝ նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատվոգրեր է հանձնել և շնորհակալություն հայտնել Լոռու մարզի բնակիչներ՝ Վահե Վարդումյանին և Հովիկ Հովակիմյանին, որոնք դրսևորելով խիզախություն և քաղաքացիական բարձր պատասխանատվություն, հետապնդել են Վանաձորի բանկերից մեկում հափշտակություն կատարած անձին ու, թեև նրա կողմից դիմադրությանը, վերցրել են հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 80․000․000 ռուբլի գումարը, ինչից հետո բանկ ներխուժած անձին ոստիկանները ձերբակալել են։