Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Հասարակություն

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հայտարարում են «Խելացի թռչնադիտարկում քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» նորարարական կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները և բնապահպանական կրթությունը՝ նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային կենսաբազմազանության հետ։

Ծրագրի շրջանակում դպրոցներում և համայնքային տարածքներում տեղադրված արհեստական բանականությամբ աշխատող «Bird Buddy» խելացի կերամանները աշակերտներին հնարավորություն կտան բջջային հավելվածի միջոցով դիտարկել և ճանաչել թռչուններին։ Երբ թռչունը մոտենում է կերամանին, ներկառուցված տեսախցիկն ավտոմատ կերպով ակտիվանում է, լուսանկարում և տեսանկարահանում այն, ապա արհեստական բանականության ալգորիթմը վերլուծում է պատկերը և որոշում թռչնի տեսակը։

Այդ տեղեկատվությունն ուղարկվում է Bird Buddy-ի բջջային հավելվածին, որի միջոցով օգտատերը  տեղեկատվություն է ստանում թռչնի տեսակի և  դրան վերաբերող այլ հետաքրքիր փաստերի մասին։ Արդյունքում աշակերտները կարող են դիտել կենդանի կամ ձայնագրված տեսանյութերը, ճանաչել թռչունների տեսակները, պահել «թռչնային մատյան»՝ գրանցելով այցելությունները, կիսվել իրենց դիտարկումներով ուսուցիչների և ընկերների հետ։ 

«UCOM-ի համար, որպես կանաչ ընկերություն, շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարևոր է, և մենք հավատում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն բնապահպանական կրթության զարգացմանը։  Այս ծրագրի միջոցով մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու նոր տեխնոլոգիաները՝ առավել դինամիկ բնապահպանական կրթություն ստանալու համար։ Այս համագործակցությամբ մենք նպաստելու ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաները ծառայեն համայնքների զարգացմանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական նորամուծությունները հարստացնել կրթական պրոցեսը։ Երբ միավորում ես բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերը և տեխնոլոգիական լուծումները, երեխաներն սկսում են նորովի տեսնել իրենց միջավայրը։ Այս ծրագիրն օգնում է ոչ միայն ճանաչել թռչուններին, այլ նաև ձևավորել բնության հանդեպ հոգատար մտածողություն, թվային հմտությունների կիրառմամբ աշխարհը նորովի բացահայտելու ունակություն», - ասաց Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծրագիրը ներառում է նաև ներառական կրթության բաղադրիչներ։ «Խելացի կերամանները» կտեղադրվեն Երևանի, Դիլիջանի և Եղեգնաձորի մի շարք դպրոցներում, ինչպես նաև Ջրվեժի անտառպարկում և Ուրցաձորի Էկոկենտրոնում։