Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԱրծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ահա թուրքական պարտքի նոր հաշվարկը. Հրայր ԿամենդատյանՄեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. ՍողոմոնյանՔաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԿրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանԻսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանՍպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԱրտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Տնտեսություն

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբ

Սիրելի գործընկերնե՛ր,

Հուլիսը մեզ համար ավանդաբար դարձել է տոնական ամիս։ Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին շատ երկրներում նշվում է հանքագործի և մետաղագործի օրը։

Հանքարդյունաբերությունը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է։

Դա աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն գիտելիքներ և հմտություններ, այլև քաջություն, տոկունություն և նվիրվածություն։ Քանի որ հենց ձեր ջանքերի ու վարպետության շնորհիվ են ձևավորվում այն ամուր հիմքերը, որոնց վրա կառուցվում են արդյունաբերությունը, տնտեսությունը և, ի վերջո, մեր կյանքը։

Այսօր մեր կոմբինատում աշխատում է ավելի քան 4700 մարդ, որոնցից 22%-ը կանայք են՝ գրեթե 50%-ով ավելի, քան համաշխարհային միջին ցուցանիշը։

Մեր կոլեկտիվի միջին տարիքը 40 է, շուրջ 90%-ը՝ Քաջարանից և Կապանից են, իսկ միջին աշխատանքային ստաժը՝ 12,5 տարի։

Մեր կոլեկտիվը հզոր թիմ է, կազմված իր գործին նվիրված հազարավոր մասնագետներից։ Նրանցից յուրաքանչյուրը անգնահատելի ներդրում ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Մեզ մոտ ներկայացված է ավելի քան 400 մասնագիտություն։ Պատկերացրեք՝ 400 տարբեր մասնագիտական ուղղություն, որտեղ աշխատում են տարբեր սերունդների տղամարդիկ և կանայք՝ միավորված մեկ ընդհանուր նպատակի շուրջ։

Ձեր աշխատանքի շնորհիվ մենք հպարտությամբ ենք նշում մեր ձեռքբերումները՝ թե՛ տարածաշրջանում և համայնքներում, թե՛ ամբողջ Հանրապետության մասշտաբով։ ԶՊՄԿ-ն տնտեսական և սոցիալական կյանքի կարևորագույն օղակ է՝ թե՛ մարզում, թե՛ ողջ երկրում։ Արդեն 4 տարի մենք Հայաստանի խոշորագույն հարկատուն ենք։ Սյունիքի մարզն այսօր Հայաստանի տնտեսական առաջատարն է։ Այստեղ է գրանցվում երկրի ամենաբարձր ՀՆԱ-ն, ամենացածր աղքատության ցուցանիշը և ամենաբարձր միջին աշխատավարձը մարզերում։ Սա պարզապես վիճակագրություն չէ. սա մեր բոլորի համառ աշխատանքի արդյունքն է։

Այսօր հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ոլորտի վետերաններին՝ նրանց, ովքեր իրենց կյանքի մեծ մասն են նվիրել մեր կոմբինատին, ովքեր փոխանցել են իրենց փորձը և գիտելիքները նոր սերնդին։ Ձեր նվիրվածությունը օրինակ է բոլորիս համար։

Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով։ Մեզ համար առաջնահերթություն է աշխատանքի պայմանների բարելավման, արդյունաբերական և տեխնիկական անվտանգության չափանիշների բարձրացման, ինչպես նաև մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների բարեկեցության և առողջության խնդիրները։ Այս հարցերը մեզ համար մեծ կարևորություն ունեն և մենք մշտապես ձգտում ենք որակի շարունակական բարելավման։

Ներկայումս իրականացվում է կոմբինատի զարգացման ռազմավարությամբ աշխատանք, որը նպատակ ունի բարձրացնել արտադրողականությունը, ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ, ավտոմատացնել արտադրական և ստանդարտ գործընթացները, անցում կատարել թվային հարթակների և ներդնել կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշները։ Այս ամենը մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արդյունք է։ Առանց ձեզ սա հնարավոր չէր լինի։

Այս տարվա սկիզբը հեշտ չէր։ Բայց յուրաքանչյուր դժվարություն հնարավորություն է հետ նայելու, վերլուծելու փորձը, դասեր քաղելու, վերաիմաստավորելու և առաջ շարժվելու։

Այս տարի առաջին անգամ անցկացրինք Առողջության օրեր՝ նվիրված հանքագործի և մետալուրգի տոնին։ Այս միջոցառումները ցույց տվեցին, թե որքան ուժեղ և համախմբված կարող է լինել թիմը և ինչ տպավորիչ արդյունքների կարելի է հասնել, երբ աշխատում ենք միասին, համերաշխ և մեկ նպատակի համար։

Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարօրություն, նոր մասնագիտական ձեռքբերումներ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող ձեր աշխատանքը միշտ բերի բավարարվածություն և արժանի գնահատանք։

Թող մեր բոլորիս ընտանիքներում տիրի խաղաղություն և համերաշխություն, իսկ մեր սրտերում՝ հպարտություն մեր մասնագիտության համար։

Շնորհավո՛ր ձեր տոնը, շնորհավո՛ր հանքագործի և մետալուրգի օրը։