Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ
Քաղաքականություն

Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում

Հայաստանի` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն, իր պաշտոնավարման յոթ տարիներին գրեթե ամենօրյա ռեժիմով ստել է ՀՀ քաղաքացիներին, խաբել, կեղծել, բռնվել ստի մեջ ու «կռուտիտներ» արել։ Կան օրեր, իհարկե, երբ Փաշինյանի արտանետած ստերը ռեկորդներ են սահմանում, և այդպիսի օրերը, սովորաբար նրա ասուլիսների օրերն են։ Վերջին ասուլիսն էլ այդ իմաստով բացառություն չէր։

Մենք հավաքել ենք ամենախոշոր ստերը, որ տարածել է Փաշինյանը.

Սուտ համար 1. Փաշինյանն իր խոսքում անընդհատ պնդում է, թե խաղաղություն է բերում տարածաշրջան։ Իրականում, դրա ապիկար քաղաքականության հետևանքով իրավիճակը միայն գնալով սրվելու է, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդամենը նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակի է սպասում, որ հարձակվի։

Սուտ համար 2. Փաշինյանը հայտարարում է, թե Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ բոլոր քննարկումների ժամանակ Հայաստանը հարցը դնում է այն տրամաբանության մեջ, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքով։ Նույնիսկ ներկայացված բոլոր, այդ թվում՝ ամերիկյան առաջարկներում, փոխադարձության սկզբունքը չի ամրագրվում, միայն Հայաստանը պետք է ճանապարհ տա Ադրբեջանին՝ Նախիջևան հասնելու համար։

Սուտ համար 3. Ասուլիսում Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ Ներկայումս քննարկվող ամերիկյան առաջարկը ինքնիշխանության շոշափելի նվազում է, և դա անառարկելի ճշմարտություն է։

Սուտ համար 4. Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ։ Բացահայտ և լկտի սուտ է, Փաշինյանն էլ, իր իշխանության տարատեսակ պաշտոնյաներ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում գերիների հարց չեն բարձրացրել, ավելին, ամեն բան անում են գերիներին հնարավորինս երկար Բաքվում պահելու համար։

Սուտ համար 5. Փաշինյանն ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձում են նորմալ պահել։ «Իմ կարծիքով՝ մեր և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն վատ։ Ոչ, ես կարծում եմ, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավ, քան մենք նախկինում ունեցել ենք»,- ասել է նա։ Թերևս, չմեկնաբանենք։

Սուտ համար 6. Ըստ Փաշինյանի, Հայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ «Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ»,-ասել է նա։ Իրականում, եկեղեցու դեմ արշավը մաքուր քաղաքական շերտեր ունի, իսկ Փաշինյան էլ կատաղել է Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հայտարարություններից, ընդդիմության աջակցելուց, Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից։

Սուտ համար 7. Փաշինյանն ասել է, թե Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների ձևավորումը բխում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության ռազմավարությունից։ Անկարան հարաբերությունների կարգավորումը շաղկապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ, պարբերաբար «Զանգեզուրի միջանցք» պահանջում, նախապայմաններ ներկայացնում Հայաստանին։

Սուտ համար 8. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հիմա արդեն կարող եմ վստահությամբ ասել՝ լայնորեն ընդունվում է Հայաստանի ժողովրդի շրջանում։ Այն ծնվել է ժողովրդի գիտակցության մեջ և հիմա բերում է կոնկրետ արդյունքներ՝ անկախության, ինքնիշխանության, ներքին և արտաքին կայունության, օրենքի գերակայության և տնտեսական աճի տեսքով»,- ասուլիսում նշել է Փաշինյանը, հավելել, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը կառավարության վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում անշեղորեն աճում է։ Սեփական ցանկությունները որպես իրականություն ներկայացնելու՝ Փաշինյանի մղումները ևս պարզաբանելու կարիք չկա։

Սուտ համար 9. Փաշինյանը պնդում է, թե չեն խախտել բռնաճնշումների ենթարկվողների անմեղության կանխավարկածը։ «Մենք ու՞մ անմեղության կանխավարկածն ենք խախտել։ Որոշ մարդկանց առաջադրվել է կոնկրետ մեղադրանք այն մարմնի կողմից, որն ունի նման մեղադրանք առաջադրելու իրավունք։ Քաղաքացին առնչվում է այդ մեղադրանքին։ Նա ի՞նչ հիմքով պետք է ասի, որ քննչական մարմինը ստում է։ Առաջադրված է ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք, որին, ինչպես նաև մյուս մեղադրանքներին տրվում է քաղաքական գնահատական, մինչդեռ քննչական մարմինը հրապարակել է իր կողմից ձեռք բերված այն տվյալները, որոնք, իր կարծիքով, առերևույթ խոսում են փաստի հիմնավոր լինելու մասին»,- ասել է նա՝ ինքն էլ հաստատելով, որ առանց սեթևեթանքների խախտում են անմեղության կանխավարկածը։

Արփի Նազարյան