Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը
Քաղաքականություն

Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած որ Եվրոպան միջազգային ասպարեզում իրեն դիրքավորում է որպես մարդու իրավունքների պաշտպանության ռահվիրա, այնուամենայնիվ, ռեալ իրականության պարագայում այնպիսի դեպքերի ենք առնչվում, որ եվրոպական համայնքը ոչ միայն լռություն է պահպանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների պարագայում, այլև իր անգործությամբ խրախուսում է դրանք։

Այդպիսի իրավիճակ ունեցանք, երբ Ադրբեջանը մի քանի էտապով ագրեսիվ հարձակումներ սկսեց Արցախի նկատմամբ՝ հասնելով ընդհուպ մինչև հայաթափման։ Ավելին՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններն ուղղակի աչքի զարնող են, քանի որ դրանք կոնկրետ փաստերով առկա են։ Ադրբեջանական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերում, որ հայկական կողմը հետ վերցնի միջազգային դատական ատյաններում իր ներկայացրած հայցերը, որպեսզի հանցագործությունների մասին աղաղակող փաստերը ջրի երես դուրս չգան։

Նույնիսկ այս պարագայում եվրոպական երկրներն ու կառույցները մի քանի դեկլարատիվ հայտարարություններից բացի ոչինչ չարեցին։ Եվրոպացիների լուռ հայացքի ներքո Արցախից մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ենթարկվեց։ Ադրբեջանը նույնիսկ հանդգնեց ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, Եվրոպայից նորից ոչինչ չձեռնարկեցին Հայաստանին աջակցելու ուղղությամբ։ Ու այդպես՝ մինչև հիմա եվրոպական համայանքը՝ ի դեմս ԵՄ-ի, ամբողջությամբ աչք է փակում Ադրբեջան պետության կողմից հանցագործությունների իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների կոնցեպտների ոտնահարման վրա։

Ու այս պարագայում մի փոքր զավեշտալի է թվում, որ Փաշինյանի՝ Բրյուսել այցելության կոնտեքստում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, թե իրենք աջակցում են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հենց այստեղ է, որ ծագում է հետևյալ հարցը. բա որ Ադրբեջանից ու Թուրքիայից հայտարարում են, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պիտի բացվի, որը լինելու է արտատարածքային սկզբունքով, այսինքն՝ խախտվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ ԵՄ-ից երբևէ մի կես բերան չեն հայտարարում, թե նման արտատարածքային միջանցքն իրենց համար անընդունելի է։

Միգուցե «գաղտնիքը» այլ տեղում է՝ ԵՄում ՀՀ ինքնիշխանություն կամ տարածքային ամբողջականություն ասելով՝ միայն հասկանում են Ռուսաստանի ազդեցության թուլացո՞ւմ։ Բայց Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը դեռևս չի նշանակում, որ մեր երկիրը դրանից շատ ավելի ինքնիշխան է դառնում։

Հաջորդը. եթե Եվրամիությունում այդքան շահագրգռված են, որ Հայաստանն իր հարաբերությունները դիվերսիֆիկացնի, ավելի ստույգ՝ կտրվի Ռուսաստանից, ինչո՞ւ եվրոպական համայնքը պայմաններ չի ստեղծում, որ հայկական արտադրանքն ու ապրանքներն արտահանվեն դեպի Եվրոպա։ Մի ժամանակ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+), որը նախատեսում է մաքսային արտոնություններ, գործում էր նաև Հայաստանի համար. այն ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2022 թվականից սկսած այս արտոնյալ ռեժիմն այլևս չի գործում։ Հայաստանի համար նոր արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու որևէ նախաձեռնություն չկա։ Ու այս ֆոնին պատահական չէ, որ ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը չնչին է՝ ի համեմատ առկա մեծ հնարավորությունների։

Իսկ այս պայմաններում մեծանում է Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ՝ ավելի խորացնելով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից։

Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ում 2021 թվականից սկսած խոսում են Հայաստանին գումարներ տալու մասին։ Բայց ինչպես չորս տարի առաջ էին հայտարարում 270 մլն եվրո տրանադրելու և հատկացվելիք գումարները մինչև 2,5 մլրդ եվրոյի հասցնելու մասին, այնպես էլ հիմա են շարունակում հայտարարել։ Թերևս 4 տարի հետո ևս նույն գումարների մասին կհայտարարեն։ Եթե ԵՄ-ում իսկապես մտածում են Հայաստանում կյանքի որակի բարելավման և բարեփոխումների մասին, ապա գոնե այդ գումարի մի առյուծի բաժինը պիտի տված լինեին։ Չէ՞ որ Հայաստանը բազմաթիվ սուր խնդիրներ ունի, այդ թվում՝ արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ մեծ զրկանքներ են կրել և զրկվել են իրենց ունեցվածքից։

Չնայած, այստեղ շատ մեծ հարցական է՝ եթե իրոք որոշ գումարներ տրամադրեն, արդյոք դրանք կծառայեցվեն Հայաստանի դիմադրողականությա՞նը, թե՞ իշխող քաղաքական ուժի շահերին ու հակառուսական քարոզչություն իրականացնելու աստառի ներքո կփոշիացվեն։

Մյուս կողմից էլ՝ չեղավ մի դեպք, երբ ԵՄ-ն Հայաստանին լրջորեն աջակցի արտադրության կազմակերպման ու հայկական ապրանքների մրցունակության ապահովման համար։ Այնինչ, դրա կարիքը Հայաստանը շատ ունի։ Դրա փոխարեն մեծ աժիոտաժ է ստեղծվում վիզաների ազատականացման թեմայի շուրջ։ Իհարկե, վիզաների ազատականացումը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա որոշակի ժամանակ ու ռեսուրսներ խնայել, բայց տնտեսական առումով Հայաստանի զարգացմանը ոչինչ չի տալու։ Էլ չենք խոսում այն մասին, որ դրանք զուտ խոսակցություններ են, և դրանց ուղղությամբ շոշափելի որևէ քայլ չի էլ արվել:

Մի խոսքով՝ տպավորություն է, որ միայն փիառի հետ գործ ունենք։ Առավել ևս, որ Հայաստանում որոշում է ընդունվել ԵՄ անդամակցության ուղղություն ընտրելու վերաբերյալ, իսկ ԵՄ-ից որևէ ձայն չկա՝ արդյոք իրենք պատրա՞ստ են ընդունել Հայաստանին իրենց կազմ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում