Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է բռնաճնշումների կենտրոնում․ Մենուա Սողոմոնյան«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում․ ուղիղ Այն մասին, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում «Արևմտյան Ադրեբեջան»-ը. Ավետիք Չալաբյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմի անդամները հանդես են գալիս հրատապ ասուլիսովՔաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրեն ՍուրենյանցՀայաստանի ապագան սկսվում է ընտրություններին քո մասնակցությունից Փաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Նիկոլ Փաշինյանի ուզած ՍԴ դատավորը արդարացեց Ռոբերտ Քոչարյանին. ՄարուքյանTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Գագիկ Ծառուկյանն այցելել է Ագարակ. ուղիղՅունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեղրի. ուղիղ Կզած գործակալի "խաղաղությունը" միֆ է. Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ հավատա՛նք մեր ուժին, միասի՛ն կերտենք մեր հաղթանակըԱպագան քո ձեռքերում է․ քվեարկի՛ր հանուն փոփոխությանՓոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել. Դավիթ ՂազարյանԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Երեկ Սպիտակում տարեց մարդը խոսում էր իր ցավի մասին, բերանը փակում, տանում են. Էդմոն Մարուքյան Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են. Ուժեղ ՀայաստանՉինաստանը տիեզերական արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային հաջողություն է գրանցել ՈւՂԻՂ.Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի փոդքասթը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտՀոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու. Նարեկ ԿարապետյանԱյս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ ԾառուկյանԱյսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա ՂահրամանյանԱսել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Փողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՀերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավոր Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Էդմոն Մարուքյանի հայտարարությունըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կվերացնի աղքատությունը, կբարելավի ժողովրդագրական իրավիճակը և կապահովի աշխատատեղեր․ «Ուժեղ Հայաստան»Ի՞նչն է փոխվելու․ Նարեկ ԿարապետյանԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին«Դուք իսկապե՞ս Սամվելն եք». ի՞նչ տեղի ունեցավ, երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԷն մասին, ինչից նախընտրական շրջանում խուսափում են խոսել աղետաբեր իշխանությունները, բայց ինչն անխուսափելի է սրանց վերարտադրվելու դեպքում. Մենուա ՍողոմոնյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Դպրոցաշինության մասին աղաղակող ՔՊ-ն քանի՞ հարյուր դպրոց է փակել. ինչու՞ չեն աղաղակում, որ խոստացած դպրոցների 50%-ն անգամ չի կառուցվել․ Լուիզա ՍարգսյանԵթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Կարպիս ՓաշոյանԲենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրԵթե Փաշինյանը շարունկաի կառավարել ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն․ Սահմանադրությունը պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես ՀՀ-ն․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:

Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը և ՍԴ նախագահը:

Վարչապետը՝ շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա և 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, թե ինչպես է Սահմանադրության թեման վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում խաչվել Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս պարզվել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել և ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը, որովհետև այդ թեմաներն ուղիղ առնչվում և խաչվում են իրար հետ: «Դա կապված է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կարգախոսի հետ, իսկ այս կարգախոսը կապված է մեր ժողովորդի 500 տարվա պատմության հետ: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում Սահմանադրության օրվա առիթով: 500 տարի անընդմեջ սիրելով հայրենիքը, երբեմն նույնիսկ ատելով պետությունը, հնարավոր է արդյոք, որ մեր քաղաքացիական ենթագիտակցությունը չի հաղթահարել հայրենիքը սիրելով՝ պետությանը դիմադրելու այդ ենթագիտակցությունը: Քննարկումներում համոզվել եմ նրանում, որ պետության նկատմամբ դիմադրությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս և մենք խնդիր ունենք այն հաղթահարելու»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ընկալմամբ, վերջին 35 տարում Հայաստանում հաստատված իրավակարգը ՀՀ ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել՝ որպես համակեցության կանոն, այլ կրկին ուրիշ մարդիկ՝ առանց իրենց մասնակցության: «Սահմանադրությունն, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-Կառավարություն, և ընդհանրապես, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մեր Սահմանադրությունը, մեր իրավակարգը, այո, ձևակերպված է լուրջ մասնագետների կողմից, բայց այն, ինչը պետք է տեղի ունենար ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, իրականում տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարի դիտակմամբ՝ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև այսօր մարդիկ ընկալում են հայրենիքը՝ որպես պետությանը դիմադրելու պլատֆորմ, հարթակ: Նրանք չեն զգում, որ իրենց կամարտահայտմամբ է ձևավորվել կյանքի այն կանոնը, որն այսօր գործում է ՀՀ-ում:

«Իրավակարգի ձևավորման սահմանադիրը ժողովուրդն է: Ինչպիսի ոսկեղենիկ Սահմանադրությունն էլ գրենք, եթե իրավակարգի Աստծո՝ ժողովրդի հպումն ազատ կամարտահայտման, հանրաքվեի աներկբա, անառարկելի արդյունքներով այդ հպումը տեղի չի ունեցել, հայրենիքը շարունակելու է մեզանում ընկալվել՝ որպես պետությանը դիմադրելու հարթակ: Եվ ո՞րն է լուծումը, լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: «Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»: