Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանՀայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըԱվտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում էՈւսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրաՌոմանոս Պետրոսյանը նշանակվեց Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգովՍյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան 4 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է տեղի ունեցել Արևշատ և Վերին Դվին համայնքներում «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց ԱրաբկիրումApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Փոքր Մանթաշում և Հոռոմում հայտնաբերվել է կանեփի 120 ցողուն Փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով AKNEYE-ը՝ Harmony VII-ին Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը
Մշակույթ

«Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am

Past.am-ը գրում է.

Հուլիսի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կապանը դարձել է մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Հայաստանում։ Երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ Կապան ֆեստ-2025-ը: Հայաստանի հարավային գեղեցկուհին այս օրերին հյուրընկալում է հանրահռչակ արտիստների աշխարհի տարբեր անկյուններից։ 12 օրում 21 համերգ խոստացող փառատոնն իսկական տոն է կապանցիների համար։

Փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նախ անդրադառնում է կարծիքներին, որ մարզերում անցկացվող փառատոնները, միջոցառումները նպատակ ունեն զարգացնել դրանք։ «Անընդհատ ասում են՝ պետք է օգնենք, որ մարզերը զարգանան։ Կարծում եմ՝ այդ ձևով պետք չէ մտածել, եթե դեռ մտածում ես օգնելու, զարգացնելու մասին, նշանակում է՝ իրենք հետամնա՞ց են և խեղճ։ Դա այդպես չէ։ Միայն տեսնեք կապանցի հանդիսատեսին և կապանցիներին։ Իմ կարծիքով, թե՛ մայրաքաղաքում, թե՛ ամբողջ աշխարհի տարբեր երկրներում ապրողներից շատերը շատ բան են սովորելու կապանցիներից։ Նաև վստահ եմ, որ սա միայն Կապանին չի վերաբերվում, այլ Հայաստանի բոլոր քաղաքներին, որտեղ ճիշտ մոտեցման դեպքում գտնվում են թաքնված «ոսկիներ», «ադամանդներ»՝ մոռացված և անտեսված Երևանի կենտրոնի բնակիչների և պաշտոնյանների կողմից»,- Past.am-ի հետ զրույցում ասում է Ավանեսյանը։

Նշում է՝ իրենք գործունեությունը հակառակ կողմից սկսեցին։ «Կազմակերպեցինք աշխարհի լավագույն, ամենամեծ փառատոններից մեկը։ Հեշտությամբ կարող ենք աշխարհի թոփ 5 ամենամեծ փառատոնների հետ համեմատվել և մրցել։ Մի տեղ ունեն ավելի շատ բյուջե, մեկ այլ տեղ ունեն գուցե այլ առավելություն, իսկ մենք ունենք աշխարհի ամենահայտնի ու ամենալավ երաժիշտներին, թոփ դահլիճ և ամենալավ հանդիսատեսը։ Այս ամենը գումարենք իրար, դրանից հետո բերեք մեզ հետ համեմատվող ուրիշ փառատոն ու կտեսնեք, որ իրենից լավն ենք։ Ես սա հպարտությամբ եմ ասում։ Այս ամբողջ աշխատանքը բոլորով ենք արել, բոլորն ինձ են նշում որպես այս ամենի հիմնադիր, բայց եթե Կապանի հանդիսատեսն այսքան լավը չլիներ, կունենայինք գավառի «ժմուրիկ», եթե այս հրաշալի արտիստները, այս բոլոր երաժիշտներն այստեղ չլինեին, կունենայինք շատ վատ մակարդակի մի բան։ Այս բոլոր մարդիկ են այս ամենը ստեղծել։ Մեկ-մեկ ես մի կողմ եմ քաշվում և հուզված նայում, թե ինչ գեղեցիկ բան է կատարվում։ Ընկերություն է ստեղծվում հանդիսատեսի և արտիստների միջև։ Դրանք անփոխարինելի և անհամեմատելի զգացողություններ են»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ընտրվեց Կապանը՝ որպես փառատոնի անցկացման վայր։ «Դրա համար երկու պատճառ կա։ Հայրս կապանցի է։ Բայց անպայման ուզում եմ նշել, որ ինձ համար Հայաստանի ամեն մի կտոր հող հավասարաչափ թանկ է։ Միշտ լսել էի նաև այն մասին, որ Կապանի երգեհոնային դահլիճն ունի աշխարհի լավագույն ակուստիկաներից մեկը։ Երեք տարի առաջ, երբ փոքր համերգ ունեցա այստեղ, համոզվեցի դրանում։ Եվ երկրորդ ամենակարևոր, հավասարաչափ բաղադրիչը՝ բոլոր կապանցիներն ասում էին, թե Կապանի համայնքապետն ինչ հիասքանչ մարդ է, որքան բան է անում քաղաքի համար։ Երկու «լեգենդ» էի լսել, մեկը դահլիճի մասին, մյուսը՝ համայնքապետի։ Բայց պարզվեց երկուսն էլ ճիշտ են։ Ես ու Գևորգ Փարսյանը միացանք իրար անելու անհնարինը։ Շատ դեպքերում անգամ մեր ուժերից վեր ամեն ինչ անում ենք, որպեսզի նման փառատոն ստանանք ու ստանում ենք»,-հավելում է նա։

Շեշտում է՝ երբ երեք տարի առաջ սկսեց խոսել այս գաղափարի մասին, արդեն այդ ժամանակ հստակ գիտեր, որ արդյունքն այսպիսին է լինելու։ «Ավելին՝ ունեմ մոտակա 7 տարվա պլանն էլ, այսինքն՝ երբ սկսում էինք, գիտեի, թե առաջին տասը տարին ինչ է լինելու։ Ամեն ինչ իմ սպասածի պես է գնում առաջ։ Բայց երբ սկզբից այս մասին խոսում էի, մարդիկ բաժանվել էին երկու մասի։ Մի մասն ընդհանրապես չէր հասկանում, թե ինչի մասին էի խոսում։ Մարդիկ, ովքեր ներկա չէին եղել փառատոնների, ովքեր երաժիշտ չէին, անգամ երաժիշտներից շատերը չէին պատկերացնում այն, ինչ ասում էի։ Մյուս մասը տեսել էր փառատոնն ինչ է, և ուղղակի չէր հավատում, որ սա հնարավոր է։ Հիմա բոլորը տեսնում են արդյունքը, նաև հավատում են այս գաղափարին»,-ասում է փառատոնի հիմնադիրը։

Փառատոնը նաև վարպետության դասեր անցկացնելու հրաշալի հարթակ է դարձել պատանի տաղանդավոր երաժիշտների համար։ «Մրցույթ կազմակերպեցինք։ 300 երեխայից դիմում ստացանք, շատ դժվարությամբ ընտրեցինք 50 հոգու։ Այնքան լավն են երեխաները, սրտանց ուզում են այս ամենին մասնակցել։ 30 երեխա պետք է ընտրեինք, բայց 50 ընտրեցինք։ Էլ ավելին չկարողացանք, արդեն հյուրանոցների խնդիր ունենք, որ մարդկանց տեղավորենք։ Անընդհատ գալիս են տաղանդավոր, հանճարեղ երեխաներ, որոնց ուզում ենք ընդգրկել, մաստեր կլասերի մասնակցել, բայց ժամանակի և տեղի խնդիր ունենք։ Այստեղից հետևություն՝ սրա մասշտաբները պետք է ավելի մեծանան և ոչ միայն Կապանում, այլ Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպենք նման փառատոններ։ Իմ երազանքն է, որ ստեղծվի այլ՝ նման տիպի փառատոն Հայաստանում, որը կմրցի մեզ հետ։ Կցանկանայի, որ նույնիսկ հաղթեր, որովհետև դրա կարիքը, ցանկությունը կա։ Կցանկանամ տեսնել, որ Դիլիջանում, Գյումրիում, Տաթևում, Երևանում կամ ուրիշ քաղաքում կա փառատոն, որով հպարտանում են, որը Կապանի փառատոնից ավելի լավն է։ Իմ երազանքն է, որ երկու-երեք տարուց իմ փոխարեն ուրիշը ստանձնի իմ պաշտոնը և անի ավելի լավ գործ, քան ես եմ անում։ Ինձ էլ հրավիրի փառատոնին որպես թավջութակահար կամ հյուր»,-եզրափակում է Սևակ Ավանեսյանը։

Կապան ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ հովանավորների կողմից:

Լուսինե Առաքելյան