Օկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել

Հայաստանը Լեռնային Ղարաբաղում տեղադրել է մեկ միլիոնից ավելի ական։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովում։ Միջոցառումն անցկացվում է օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
«Հայրենական մեծ պատերազմի ավարտից ի վեր մինչ օրս մեր մոտ 400 հայրենակիցներ զոհվել կամ ծանր վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով»,-հայտարարել է Ալիևը՝ ի նկատի ունենալով 2020-ի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումն ու 44 օր տևած պատերազմը։
Նրա խոսքով, պատերազմից հետո իրենք բնակեցրել են 16 քաղաք ու գյուղ, այժմ այնտեղ ապրում է 50 հազար մարդ։