Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. ԿոբախիձեՌուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. ՌԴ ԱԳՆԱբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱլեն Սիմոնյանը Սիսիան քաղաքում տաքսի է վարելԻսպանիայում գոլ խփելն ավելի հեշտ էր, քան Սաուդյան Արաբիայում․ Ռոնալդու Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենքեր, զինամթերք ու թմրանյութԱնցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարվածՆոյեմբերի 8-ից 11-ը՝ աննախադեպ ակցիա ԴոմուսումԻնչպես խոստացել էի՝ պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները․ Իվետա ՏոնոյանՈւզբեկստանը և Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրելԿադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտներըԹուրքերի անունից մեզ խաղաղություն առաջարկող հայերը դավաճաններ են. Արմեն ՄանվելյանՔրիս Ջենները իր 70-ամյակը վերածում է 007 առաքելության. Հայտնի մայրիկը կնշի Ջեյմս Բոնդի ոճով Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդի քարտուղարները «Երևան Սիթի»-ում խոշոր հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հրկիզման հոդվածով. ՔԿ Բայրամովը պատմել է, թե Լավրովը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ ինչ առաջարկ է արել Վերականգնվող էներգիան ապահովել է ԱՄՆ էլեկտրաէներգիայի արտադրության 32,8 տոկոսը Վախենո՞ւմ ես. Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին Հայտնի է՝ ինչ գործով է ձերբակալվել Վահան Քերոբյանն ու ևս 6 անձ Բանակցային գործընթացում Ուկրաինայի պատճառով առաջացած դադարը խոչընդոտում է hակամարտության կարգավորմանը. Պեսկով Աբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից Խաղաղության հաստատման փոխարեն` թշնամու նախապայմանները միայն ավելանում են. Մենուա ՍողոմոնյանԱրմեն Գևորգյանն արձագանքել է «Առաջարկ Հայաստանին». ինչպես է պատկերացնում ՀՀ անվտանգությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաները զարգացնելու մեծ ներուժ ունի. Ավետիք ՉալաբյանԻնչպես Փաշինյանը, այնպես էլ Ստեփան Ասատրյանը` նախկին Տեր Արամը, դավաճաններ են. Հովհաննես ԻշխանյանTeam-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում Վլադիմիր Պուտինը շքանշան է շնորհել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում Ինչո՞ւ է Փաշինյանը վախեցած Սերժ Սարգսյանի ակտիվացումից Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ֆասթ Բանկը Սյունիքում ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր ձեռնարկատերերի համար Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր 18 օր է` շինծու քրեական գործով կալանավորված է «ՀայաՔվե» միավորման Գյումրու տարածքային կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըԳագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում․ եղանակը՝ Հայաստանում Ադրբեջանը չի պայմանավորվում, միայն նախապայմաններ է առաջադրում. Ավետիք ՔերոբյանՎիրավորում ստացած ու հաշմանդամություն ունեցող զինվորների առաջին մարզումը՝ Օլիմպավանում ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը դասախոսություն կկարդա Հայաստանի ամերիկյան համալսարանումՓաշինյանը մեզ անձնական թշնամիներ է դարձրել․ մարդիկ այլևս իրար հետ չեն խոսում․ Մենուա Սողոմոնյան Ալիևը «Գյոյչա» ասաց՝ տեսնելով Նիկոլի ձախող հավաքները Հովհաննավանքում, ՀԱԵ-ի դեմ արշավը չի ստացվում Խաղաղության պատրանքի տակ՝ վտանգավոր լռություն «Մեր ձևով»՝ գործող շարժում, որը միավորում է համայնքներն ու մարդկանց Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Գործում է մասնագիտական թիմ, որը լավ հետևում է օրենսդրությանը և արդյունավետ օգտագործում դրա ընձեռած հնարավորությունները․ Լիլիթ Ղարաջյան
Ժամանց

«Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին

«Հայկոյի «Վերև»-ի վրա շատ երկար աշխատեցինք ու մտովի հասանք բոլոր հնարավոր վերևները:

Երգի մտահղացումը վաղուց կար: Երբ Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցի շրջանակներում խոսում էինք Հայկոյի երգարվեստից, սկսեցի մեծ հետաքրքրությամբ լսել և ուսումնասիրել նրա երգերը: Ինձ շատ հետաքրքրեց նրա արվեստը, շատ իրական էմոցիաներ կային նրա ստեղծագործություններում: Որոշեցինք փորձ անել, ընտրել երգերից մեկն ու մեր վերընթերցմամբ ներկայացնել»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց FairWind խմբի հիմնադիր և մենակատար Վարդգես Հովեյանը:

Ըստ նրա՝ «Վերև» երգում շատ սեր ու թթվածին կա, որն Էմոցիոնալ տեսանկյունից խմբին շատ հոգեհարազատ էր:

«Մտածեցինք, որ «Վերև» երգը շատ հետաքրքիր կարող է լինել և, քանի որ FairWind-ը ռոք խումբ է, լրիվ այլ տեսանկյունից մոտեցանք այս ստեղծագործությանը: Շնորհակալ ենք Հայկո Հակոբյան հիմնադրամին, որ մեզ թույլ տվեց երգը փոխել և օգնեց մեզ ամեն հարցում:

Արդեն երգը պատրաստ էր, մտածում էինք տեսահոլովակի մասին ու սցենարային տարբեր մտքեր կային: Հետո հասկացանք, որ այս երգն այնքան սիրված է, որ ամենաճիշտ տարբերակը կլինի ընտրել հետաքրքիր վայր և նկարահանել, թե ոնց է բենդը նվագում՝ ունենալով դրոնային կադրեր, գեղեցիկ երկինք և այլն... այդյունքում ստացվեց այս տեսահոլովակը»,- նշեց մեր զրուցակիցը:

 Վարդգես Հովեյանի խոսքով՝ շատ կարևոր ու պարտավորեցնող էր լսել և՛ Հայկո Հակոբյանի, և՛ Հրաչ Քեշիշյանի կարծիքը երգի այս տարբերակի մասին:  

«Եվ մենք շատ ուրախացանք, երբ լսեցինք դրական  կարծիքներ»,-Tert.am Life-ի հետ զրույցում խոստովանեց խմբի մենակատարը:

FairWind խումբը ստեղծվել է 2007 թվականին: «Այս տարի նշում ենք խմբի 18 ամյակը, դառնալու ենք չափահաս»,- ասաց Վարդգես Հովեյանը: Խումբը նվագում է երևանյան ռոքնռոլ, ունեն բազմաթիվ սիրված երգեր թե՛ հեղինակային, թե՛ ռեմեյքներ:   FairWind-ը համերգներով հանդես է եկել Երևանում և մարզերում, ինչպես նաև Հայաստանից դուրս: