Իրանի «Բասիջ» հատուկ ծառայության ղեկավարն է uպանվել Թեհրանում

Սպանվել է «Բասիջ» հատուկ ծառայության ղեկավար գեներալ Մոհամմադ Թաքի Յուսեֆվանդը հունիսի 23-ին Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով, գրել են ԶԼՄ-ները։
Հունիսի 24-ի առավոտյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական բանակը նախորդ օրը «Բասիջի կառույցից վերացրել է հարյուրավոր զինյալների»։
«Բասիջն» ԻՀՊԿ-ի հինգ առանցքային ճյուղերից մեկն է։ Ծառայությունն ունի մասնաճյուղեր Իրանի մեծ մասում և պատասխանատու է ներքին անվտանգության համար։