Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբFitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերՀայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանքԹրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդինՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիԿուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումը
Քաղաքականություն

«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հայտնի դարձավ, որ Էրդողանի հրավերով Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, մի կողմից թեզեր էին գեներացվում, թե դա պատմական այց է լինելու, մյուս կողմից՝ թե առնվազն համատեղ հայտարարություն է լինելու։ Դրանով սպասումներ էին գեներացվում նաև հանրության շրջանում՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։

Սակայն եղավ այն, ինչ եղավ, ու այստեղ ոչ պակաս կարևոր է երկու հարց՝ ի՞նչ հետևանքներ են սպասվում հանդիպումից հետո, և ինչո՞ւ է թուրքական կողմը հենց այս փուլում այսպես ակտիվացրել իր դիվանագիտությունը։ Հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը, երբ Իրանը Իսրայելի հետ բախումներով է զբաղված, իսկ Ռուսաստանը ներգրավված է Ուկրաինայի դեմ պատերազմում, Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդման համար անհրաժեշտ հող է ստեղծվում։ Ուստի, Անկարան ձգտում է միջնորդի ու արբիտրի դերակատարություն ստանձնել նաև մեր տարածաշրջանում։ Եվ Փաշինյան-Էրդողան հանդիպման նախօրեին Ալիևի այցը Թուրքիա այս առումով խորհրդանշական էր, որպեսզի ճշգրտվեր նաև Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հետ։ Չէ՞ որ թուրքական կողմը հայտարարել է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։ Այսքանից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշել կամ չի համաձայնել թուրքական առաջարկներին՝ կապված խաղաղության գործընթացում առաջընթաց արձանագրելու հետ, դրա համար էլ Ադրբեջանի նախագահը նախքան Փաշինյանի գնալը մեկնեց Թուրքիայից՝ փակելով եռակողմ հանդիպման հնարավորությունը։ Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ բովանդակային առումով որևէ գործնական քայլի մասին չէր նշվում։

Ուշադրության է արժանի, որ Թուրքիա կատարած այցից առաջ Ալիևը պահանջել էր, որ Հայաստանն ընդունի հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձն» իրենց «պատմական հողեր»։ Իսկ մի քանի օր անց էլ Բաքվի ջանքերի արդյունքում իսլամական երկրները Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում հորդորում են Երևանին կատարել Բաքվի պահանջները։ Այսինքն, այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում ձևախեղված ու կեղծ հայտարարություններով փորձում է «պատրաստել» հանրությանը նոր զիջումների, իսլամական պետությունները պարզ ու բաց ասում են՝ «մենք չենք հավատում քո խաղաղասիրությանը», «մենք աջակցում ենք Ադրբեջանին»: Փաստացի, աշխարհաքաղաքական լարված իրավիճակում Ադրբեջանն ու Թուրքիան ավելի մեծ համարձակություն են ձեռք բերում, իսկ Փաշինյանի «սիրալիությունները» ոչ միայն չեն մեղմացնում այս նկրտումները, այլ ընդհակառակը՝ խրախուսում են հակահայկական արշավները։

Ընդ որում, չի բացառվում, որ ՓաշինյանԷրդողան հանդիպման ժամանակ հենց թուրքական ու ադրբեջանական պահանջների մասով է քննարկում տեղի ունեցել, որտեղ թուրքական կողմը, իր սովորույթի համաձայն, նախապայմանների տեսքով նշել է, թե ինչ քայլեր պետք է անի հայկական կողմը։ Հատկանշական էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունները սկսելու է զրոյական կետից։ Սա իսկապես վտանգավոր է, հատկապես եթե հիշենք, որ մի ժամանակ էլ հայտարարում էր, թե Արցախի վերաբերյալ բանակցություններն է սկսում զրոյական կետից, իսկ վերջում կորցրինք Արցախը։

Մյուս հարցը, որի վրա արժե կենտրոնանալ, վերաբերում է նրան, որ ստամբուլահայերի հետ հանդիպմանը Փաշինյանն իսկապես շատ վտանգավոր ուղերձներ էր փոխանցում։ Նա նշում էր, թե իբր Թուրանը մեզ համար վտանգ չէ, ուրիշ տեղից են մեզ հայրենասիրություն սովորեցրել (նկատի ունի Ռուսաստանին), Թուրքիայից ընդամենը ճանապարհ են ցանկանում, որ ակտիվացնեն կապերն Ադրբեջանի, Միջին Ասիայի ու Չինաստանի հետ։

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան փորձում է տարբեր կողմերից ծավալվել և գալիս է մեր տարածաշրջան, որպեսզի Հայոց ցեղասպանության ժամանակ իր կողմից իրագործածը շարունակի։ Հիմա ի՞նչ, Թուրքիան Ադրբեջանի հաղթանակից հետո փոխվե՞ց։ Փաշինյանն այդ ինչպե՞ս լիովին մտքափոխվեց այն պայմաններում, երբ թուրքական ծրագրերում որևէ փոփոխություն չկա։

Նորություն չէ, որ պանթուրքական ծրագրերը ուղղակի վտանգ են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։ Իսկ այսօրվա պայմաններում, երբ միջազգային հարաբերություններում գերակշռող է դառնում ուժի գործոնը, վտանգն ավելի հրատապ է դառնում։

Հենց դրա շրջանակներում է թե՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և թե՛ ադրբեջանցիների «վերադարձի» հարցը։ Այլ հարց է, որ Փաշինյանի խնդիրը այնպիսի պայմանների ստեղծումն է երկրի ներսում, որ ճանապարհ կհարթի հերթական զիջումների համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում