Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՁերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբFitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերՀայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանքԹրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդինՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիԿուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո
Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ներքաղաքական նշանակալի իրադարձություններից մեկը, թերևս, դարձան գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով, Կարապետյանի հետ կատարվածը, բացի նրանից, որ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի օբյեկտիվ մտավախությունները ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այսինքն՝ ցանկացած նոր դիմադրության օջախ իր համար կարող է վտանգ ներկայացնել, սա նաև պետք է դաս լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս ցանկացած հայ գործարարի համար այն առումով, որ նույնը կարող է կրկնվել նաև իրենց հետ։ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Կարապետյանն ունի ֆինանսական, աշխարհաքաղաքական, սոցիալական, կազմակերպչական կապիտալ։ Գաղափարական տեսանկյունից աջակցություն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։ Փաշինյանը չի կարող նրան կպցնել նույն պիտակը, ինչ կպցնում էր ընդդիմադիրներին՝ «թալանչի», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «սև» և այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ամենն իր համադրության մեջ կարող է վերածվել քաղաքական կապիտալի։ Ուշադիր եղեք նրա գրառումներին՝ կապված ՀԷՑ-ը պետականացնելու հետ։ Այնտեղ հիմնական թիրախն այն էր, որ նա փորձում էր զսպել ՀԷՑ աշխատակիցներին քաղաքական ակցիաներից, փողոց դուրս գալուց և այլն, որովհետև շատ լավ հասկանում է, որ լոկալ պահանջը, որը վերաբերելու է Սամվել Կարապետյանին, կարող է տրանսֆորմացվել քաղաքական շարժման։ Այս պահի դրությամբ առնվազն պարզ չէ՝ Սամվել Կարապետյանն ի՞նչ արձագանք է տալու այս ամենին, բայց այն հանգամանքը, որ իր առջև Հայաստանում բացվել են քաղաքականության դռները, և Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ակնհայտորեն ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ, ակնհայտ է։ Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն այս ամենի համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Շեշտում է՝ Փաշինյանը, հասկանալով, թե ինչ կապիտալի տեր է Սամվել Կարապետյանը, այս հարձակումն իրականացնում է այդ կապիտալի ներգրավումը քաղաքականության մեջ խափանելու համար։ «Վերադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հարցին՝ կարող ենք ասել, որ նա այստեղ ավելի շատ բլեֆ է անում։ ՀԷՑ-ը պետականացնելը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին գործ չէ, բայց քարոզչություն այս հարցի վերաբերյալ, իհարկե, իրականացվելու է։ ՀԷՑ-ը գնվել է 2015 թվականին, այստեղ կա մի կարևոր նրբերանգ՝ այն գնվել է նախկին իշխանությունների խնդրանքով, որովհետև գտնվում էր բավականին անմխիթար վիճակում։ 2016-ից մինչև 2024 թվականը Սամվել Կարապետյանը ավելի քան 630 միլիոն դոլարի ներդրում է կատարել ՀԷՑ-ի արդիականացման ուղղությամբ, ստեղծվել են նաև անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի ՀԷՑ-ի գործունեությունը պայմանավորված լինի միայն Հայաստանում արտադրվող ապրանքի և այլնի հետ, այսինքն՝ կախված չլինի արտասահմանից եկող ցանկացած ինչ-որ մի ապրանքի հետ։ Շատ կարևոր էր այս փակ ցիկլն ապահովել։ Այս պահի դրությամբ նաև հայտնի է, որ Կարապետյանը մինչև 2034 թվականը տարեկան 100 միլիոն դոլար է պլանավորում ներդնել ՀԷՑ-ի զարգացման մեջ։ Մինչև 2034 թվականը 1,4 միլիարդ դոլարի ներդրում է իրականացվելու։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ աշխատակազմը, որը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը, այն սուբյեկտը չէ, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, եթե ստանա վերահսկողություն ՀԷՑ-ի նկատմամբ, կկարողանա օպերատիվ կառավարում իրականացնել»,-նշում է մեր զրուցակիցը։

Հիշեցնում է, որ այս իշխանությունն ավելի քան երեք տարի է՝ պետք է 10 տուն կառուցի Շուռնուխի հայկական հատվածում՝ Շուռնուխի հանձնված հատվածում թողնված 10 տների փոխարեն։ «Պատկերացնո՞ւմ եք, որ իրենք կարողանան 3 միլիոն հայի տուն մտնող ՀԷՑ-ի աշխատանքները կոորդինացնել, օպերատիվ կառավարում իրականացնել։ Այստեղ աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի բլեֆ է, որի հիմնական նպատակը ՀԷՑ-ի աշխատակիցներին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է, բայց կա շատ մեծ հավանականություն, որ Փաշինյանը հակառակ էֆեկտն է ստանալու»,-հավելում է նա։

Զուգահեռաբար շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Քաղաքագետն առաջարկում է Եկեղեցու դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի արշավը դիտարկել նաև ժամանակագրության տեսանկյունից։ «Վերջերս Նիկոլ Փաշինյանը Տիրանայում էր, մասնակցեց եվրոպական համայնքի հերթական գագաթաժողովին, դրանից հետո՝ մայիսի 22-ին, Ադրբեջանի, այսպես կոչված, հոգևոր առաջնորդ Փաշազադեն հանդես եկավ «քննադատությամբ»՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Իր հիմնական մտավախությունն այն էր, որ հայկական ներկայիս պետականության լուծարման պարագայում Էջմիածինը կարող է վերածվել պայմանականորեն հայկական Վատիկանի, այսինքն՝ մի կենտրոնի, որից կծնվի նոր հայկական պետականություն։ Ադրբեջանի հոգևոր, քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության համար ներկայիս հայկական պետականությունը արդեն «դուրս գրված» է, հիմա իրենք պայքարում են ապագայի դեմ, իսկ այդ ապագան կերտելու հարցում Հայ առաքելական եկեղեցին անվիճելի առաջատարներից մեկն է, այդ իսկ պատճառով էլ հարձակվեցին Եկեղեցու վրա։ Այստեղ ժամանակագրությունը, ադրբեջանական կողմի մոտեցումները պատահական չեմ մեջբերում։ Նույն, մեղմ ասած, զուգադիպությամբ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի դատախազությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ 2025 թվականի հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Ցանկացած մեկը Հայաստանում կամ Հայաստանից դուրս, բայց կապված Հայաստանի հետ, ով ունի կապիտալ, կարծիք, չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանը թյուրքական աշխարհի մաս դարձնելուն, նրանք բոլորն էլ կարող են հայտնվել և կհայտնվեն Սամվել Կարապետյանի կարգավիճակում։ Կարող են հայտնվել նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակում, այսինքն՝ Փաշինյանի քննադատության գլխավոր թիրախներից մեկը կարող են դառնալ»,-շեշտում է նա։

Փաշինյանին և նրա թիմակիցներին նույնիսկ հիմա Արցախը հանգիստ չի տալիս։ Պարբերաբար իր խոսույթում նա անդրադառնում է ԼՂ հակամարտությանը, արցախցիներին։ Օրերս էլ հայտարարեց՝ «ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դարձել է անկախ Հայաստանի վարչապետ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Այս բավականին աղմկահարույց հայտարարությունը լեգիտիմ հնարավորություն է տալիս բոլորիս բարձրացնել հետևյալ հարցը՝ կարո՞ղ ենք սրանից եզրակացություն անել, որ բանակցային գործընթացի տապալումը, պատերազմական մենեջմենթի տապալումը, հետագա հայտարարությունը, որ նա պատրաստ է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, որն արեց 2022 թվականի ապրիլին, հետո 2022 թվականի սեպտեմբերի բախումները Ջերմուկում և այլուր, այս ամենը նպատակաուղղված, շատ մանրամասն ծրագրավորված քաղաքական ակտի դրսևորումներ էին հենց այս հայտարարությունն անելու համար։ Երբ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է անում, նաև պետք է արձանագրենք հետևյալը. 2021 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան աջակցեց, ինչը թույլ տվեց Փաշինյանին Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պահպանել իր ազատությունը և կյանքը, ինչի դիմաց նա, փաստորեն, հանձնեց Արցախի Հանրապետությունը։ Օրերս Փաշինյանը Թուրքիայում էր, հանդիպում էր Թուրքիայի նախագահի հետ՝ ակնկալելով նրա աշխարհաքաղաքական աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ զիջումներ նա կարող է անել, եթե կարողանա վերարտադրել իր իշխանությունը նաև այս անգամ։ Փաշինյանի այս հայտարարությունն ապագայում պետք է լուրջ ուսումնասիրության առիթ դառնա այն համատեքստում, թե արդյոք պատերազմը և պարտությունը չէին արվել հենց այս կարգավիճակի համար, այսինքն՝ մի կարգավիճակի, երբ դու Հայաստան ես, որը չունի Արցախ, ինչը թույլ է տալիս Հայաստանին ինտեգրվել թյուրքական աշխարհի մեջ՝ առանց պետության համար անվտանգության երաշխիքների»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում