Վրաստան մուտքն այսուհետ կլինի հսկիչ փաստաթղթով․ ինչպիսին է զբոսաշրջության պատկերը

Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ 2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։
Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։