Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանՀայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըԱվտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում էՈւսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրաՌոմանոս Պետրոսյանը նշանակվեց Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգովՍյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան 4 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է տեղի ունեցել Արևշատ և Վերին Դվին համայնքներում «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց ԱրաբկիրումApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Փոքր Մանթաշում և Հոռոմում հայտնաբերվել է կանեփի 120 ցողուն Փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով AKNEYE-ը՝ Harmony VII-ին Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը Astronomer ընկերության ամուսնացած ղեկավարին Coldplay-ի համերգի ժամանակ պատահաբար բռնացրել են ուրիշին գրկելիս (տեսանյութ) Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին

Հունիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված անվանի բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին։ Համերգի ընթացքում ելույթ ունեցան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Երեկոյի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Միշել Մանգանիի, Պեդրո Իտուրրալդեի, Ռոբերտ Շումանի, Ղազարոս Սարյանի, Ջորջ Գերշվինի, Ալեքսանդր Հարությունյանի, Իգոր Ստրավինսկու/Գվիդո Ագոստիի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։

Համերգն իր ներկայությամբ պատվել էր նաև Էդվարդ Ավետիսյանի կինը՝ Պամելա Ավետիսյանը։

Հայազգի բարերար, երաժիշտ Էդվարդ Ավետիսյանը ծնվել է ԱՄՆ-ում։ Նրա ծնողներն Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից էին և ցեղասպանությունից հետո տեղափոխվել էին ԱՄՆ։ Ընտանիքում չորս երեխա էին՝ Փարամազը, Զվարթը, Էդվարդը և Պողոսը։ Էդվարդ Ավետիսյանը, քոլեջում ուսումն ավարտելուց հետո, հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբերի, բալետի և օպերայի երաժիշտների հետ, նվագել է կլառնետ «Boston Pops» նվագախմբում։ Հանդես է եկել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության, Հայաստանի ազգային կամերային նվագախմբերի հետ։ Նա տարիներ շարունակ դասավանդել է նաև Բոստոնի համալսարանում։

Ավետիսյանը զբաղվել է բարեգործությամբ։ 1999 թվականին նրա միջոցներով Երևանում կառուցվել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը, որը կրում է նրա ծնողների անունը։ Այսքանով նրա բարեգործությունները Հայաստանի համար չեն ավարտվել։ Նա ներդրում է կատարել կրթության ոլորտում՝ կարևորելով այն հանգամանքը, որ կրթությունը պետք է լինի մատչելի։ Ավետիսյանը երազում էր ապագա սերունդների համար աշխարհն ավելի լավը դարձնելու մասին։ Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ նրա հիշատակին նվիրված համերգին ելույթ էին ունենում տաղանդավոր պատանիներ, որոնց կրթության շարունակականությունն ապահովվում է հենց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի, «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի և Սերգեյ Սմբատյանի ջանքերով։