Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանՀայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըԱվտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում էՈւսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրաՌոմանոս Պետրոսյանը նշանակվեց Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգովՍյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան 4 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է տեղի ունեցել Արևշատ և Վերին Դվին համայնքներում «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց ԱրաբկիրումApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Փոքր Մանթաշում և Հոռոմում հայտնաբերվել է կանեփի 120 ցողուն
Քաղաքականություն

Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնպիսի տպավորություն է, որ վախը, ավելի ճիշտ՝ սաստիկ վախերը դարձել են Փաշինյանի ու նրա իշխանության «գործունեության» միակ մոտիվատորը:

Երեկ Փաշինյանը Թուրքիա մեկնեց, և մինչ նա սրտատրոփ սպասում էր Էրդողանի հետ հանդիպմանը, հայ հասարակությունն էլ սպասում էր, թե ինչ տհաճ անակնկալ է նա Թուրքիայից հրամցնելու Հայաստանին ու հայությանը: Մեծամասնությունը, բնականաբար, ընդհանրապես ոչ մի լավ բանի սպասում չունի Փաշինյանից, նրա իշխանությունից, երեկ առավել ևս չուներ նրա թուրքական այս այցից: Չէր կարող ունենալ՝ հատկապես հաշվի առնելով այցին նախորդած ու այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

Նախ՝ պատերազմ հայտարարվեց Եկեղեցուն, ապա կալանավորեցին Սամվել Կարապետյանին, իսկ երեկ, երբ Փաշինյանն արդեն մեկնել էր Թուրքիա և լայնածավալ ժպիտով սեղմում էր երրորդ-չորրորդ-տասներորդ ռանգի թուրք պաշտոնյաների ձեռքերը, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնն ուղղակիորեն խճողված էր ոստիկաններով, ոստիկանական զորքերով, քաղաքացիական հագուստով «օպերներով»:

Հետո արդեն տեղեկություններ տարածվեցին «Սրբազան պայքարի» կողմնակիցների, քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների, բերման ենթարկելու, «զրուցելու» մասին: Հատկանշական է պատահական անցորդներից մեկի դիտարկումը. «Տեսնես էս անգամ ինչ են տալու թուրքին, որ էս կարգի իրար են խառնվել...»:

Այո, ժողովրդական խոսքերը, որպես կանոն, ամենից տարողունակն ու դիպուկն են:

Ուրեմն, ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ռեպրեսիվ անկանոն շարժումները:

Նախ՝ այս ամենը խոսում է իշխանությունը կորցնելու հետ կապված Նիկոլ Փաշինյանի ակնհայտ վախերի մասին: Նույն վախերի հետևանք են նաև վերջին օրերին նրա անհավասարակշիռ վարքն ու «ելույթները» Ազգային ժողովում, որից նույնիսկ իր շատ թիմակիցներ են ապշել: Մյուս պատճառն, իհարկե, թուրքական այցն էր, ինչպես նաև այդ այցի հետ կապված հետևանքները:

Այսինքն, նա իր ջղագրգռությամբ, «հոսանքահարմամբ», իրավական «բեսպրեդելով» ու, ընդհանրապես, բոլոր անկանոն շարժումներով մատնում է, որ այս ամենի մեջ ոչ թե բուն ներքաղաքական պատճառ կա, այլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ըստ այդմ էլ՝ մատնում է իր ակնհայտ վախերն առ այն, որ Հայաստանի համար վտանգավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հետևանքով ժողովուրդն, ի վերջո, ոտքի կկանգնի և այդպես հոտնկայս հրաժեշտի «ողջույն» կուղղի Փաշինյանին՝ իր ՔՊ-ով հանդերձ: Ինքը հո գիտե՞ր, թե ինչու էր գնում Թուրքիա, ինչ էր սպասվում այնտեղ, առավել ևս՝ ինչ է սպասվում դրանից հետո...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում