Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր ԿամենդատյանԿիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Ի՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻնչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԳյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա ՍողոմոնյանԶինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026Գեներալը ինչ է հուշում իշխանությանը. ուր կհասնի տարաշրջանի լարվածությունը Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան «Ընտրություններին մասնակցելն իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է՝ ուղևորների ցուցակի առկայությամբ։ Այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Քաղաքացիները այս օրերին հաճախ են դիմում մեզ՝ խնդրելով ճշտել՝ արդյո՞ք հսկիչ փաստաթուղթ պետք է ունենան բոլոր մեքենաները, ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր հատում են սահմանը ընտանիքով կամ ընկերական կոլեկտիվով։ Մի խոսքով, կոնկրետ ո՞ր դեպքերին է վերաբերում այս փոփոխությունը:

«Փաստը» դիմեց ՏԿԵ նախարարություն՝ այդ հարցերի հետ կապված պարզաբանում ստանալու ակնկալիքով: Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը նախ պարզաբանեց, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով ոչ կանոնավոր փոխադրում հասկացությունը վերաբերում է ուղևորների մի խմբի՝ պատվերով փոխադրմանը։ «Խոսքը կոմերցիոն փոխադրման մասին է, այլ ոչ, օրինակ՝ ընտանիքի անդամներով Վրաստան մեկնելու։ Քաղաքացին ընտանիքով գնում, գալիս է, ազգանունները կրկնվում են, կան փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, երեխաների ծննդյան վկայական և այլն, նմանատիպ փոխադրումները որևէ խնդիր չունեն։ Նրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվելու։

Խոսքն այն մասին է, երբ ընտանիքի անդամներ չեն, ուղևորների խումբ է, ընդ որում՝ մեծ ծավալի փոխադրումներ են իրականացվում ՀայաստանՎրաստան և հակառակ ուղղությամբ, և բոլորը շատ լավ գիտեն, թե ովքեր են այդ կոմերցիոն փոխադրում իրականացնողները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը։

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ եթե մեկնողները ոչ թե ընտանիքի անդամներ են, այլ, օրինակ՝ ընկերներ, խորհուրդ է տալիս՝ որպեսզի խնդիրներ չառաջանան, ամեն դեպքում տպագրված տարբերակով ունենալ հսկիչ փաստաթուղթը, որտեղ նշված կլինեն ուղևորների անուն-ազգանունները։ «Ավելի լավ է իրենց մոտ տպագրված ունենան այդ ցուցակը, եթե թեկուզ ընկերներով են մեկնում, որպեսզի ապացուցողական որևէ խնդիր չունենան սահմանի վրա, ընդ որում՝ իրենց տեսչական մարմինը ստուգում է իրականացնելու նաև ճանապարհների վրա։ Եթե կա օրենքի պահանջ, պետք է բոլորը ենթարկվեն, առավել ևս, որ դա իրենից որևէ բարդություն չի ներ կ այացն ո ւ մ ։ Ն ա և նշեմ, որ այս կարգավորումը վերաբերում է վեց և ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներին։ Թեթև մարդատար մեքենա ունեցող մեքենաներին, որոնց ուղևորների քանակը չորս է՝ գումարած վարորդի նստատեղը, այս կարգավորումն ընդհանրապես չի վերաբերում»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ այս գործընթացը կարգավորվում է երկկողմ համաձայնագրով և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով։ «Խոսքն այն մասին է, որ միջպետական ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղևորների ցուցակով։ Այս կարգավորումը միշտ է գործել։ Համավարակի շրջանում ուղևորափոխադրումները դադարեցվեցին, վերականգնվելուց հետո վերահսկողությունը չխստացվեց։ Հիմա երկկողմանի փոխադարձության հիմունքներով իրականացվելու է վերահսկողությունը ոչ միայն հայկական, այլ նաև վրացական փոխադրողների նկատմամբ։ Պահանջն այն է, որ ուղևորների անվանացանկը լինի տպագրված տեսքով, որպեսզի չավելացնեն կամ չպակասեցնեն անուն ազգանուններ, փոխադրումն իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,-եզրափակում է Այվազյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում