Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Զախարովան հայտնի հիփ-հոփ կատարողի հետ երգ է ձայնագրել Հայաստան և Սամվել Կարապետյան. պայքար ազատության համար, պայքար մահվան դեմ. Արտյոմ ԽաչատրյանԵրբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՁերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբFitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերՀայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանքԹրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդինՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիԿուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Քաղաքականություն

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների վրա:

Այո, խոսքը խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրականացվող համակողմանի հարձակման, իրավաբանորեն ասած՝ բռնաճնշումների մասին է: Չնայած այս դեպքում «իրավաբանություն» ասվածը ճոխություն է, քանի որ գործ ունենք մեկ անձի քմահաճույքների հետ: Հակիրճ՝ դեպքերի ժամանակագրությունը:

Սամվել Կարապետյանը, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ընդամենը երկու-երեք նախադասություն է ասում լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, մասնավորապես. «Ես միշտ եղել եմ հայոց Եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու Եկեղեցու դեմ արշավին»: Գործարարի հենց այս արտահայտությունն են Փաշինյանի «իրավապահները» իրենց շեֆի ուղիղ ցուցումով հիմք ընդունում՝ «իշխանությունը յուրացնելու» ակնհայտորեն անհեթեթ մեղադրանք առաջադրելու, ապա և կալանավորման միջնորդություն ներկայացնելու համար:

Այդ հայտարարությունից Փաշինյանի մոտ «դուգա է տալիս», նա առավել քան հիստերիկ ոճով, բացահայտ վիրավորական, պիտակավորող արտահայտություններով գրառում գրառման վրա է անում, իր ՔՊ-խմբակցությանը հարձակման հրահանգ է տալիս, իրավապահ կառույցներին հրամայում է անմիջապես ձերբակալել, «ասֆալտին փռել» Սամվել Կարապետյանին:

Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, պարզապես սովորական հայ մարդիկ, իմանալով դրա մասին, ինքնաբուխ շարժվում են Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ, պաշարում են այն՝ իրենց հերթին պաշարվելով ոստիկանության զորքերի ու կարմրասև «բերետավորների» կողմից:

Ոստիկանությունը դիմում է ռեպրեսիաների և մոտ 50 քաղաքացու բերման է ենթարկում, բայց շուրջ 12 ժամ չեն համարձակվում «վրա տալ»: Գիշերը Սամվել Կարապետյանը հանգիստ դուրս է գալիս իր տնից, նրան հավաքվածները դիմավորում են ծափողջույններով, ինքը հայտարարում է, որ իր արտահայտած դիրքորոշումն անսասան է, իսկ բռնաճնշումների, այդ թվում՝ ՀԷՑ-ը կամ ինչ-որ բան իրենից խլելու հնարավոր զարգացումների վրա, ինքը, կներեք, «թքա՛ծ ունի»:

Երեկ օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Սամվել Կարապետյանի դեմ, ինչպես նշեցինք, ծայրահեղորեն անհեթեթ մեղադրանք է առաջադրվել, ներկայացվել է կալանավորելու միջնորդություն: Ավելորդ է ասել, որ դատարանի մերձակայքը առավել քան բազմամարդ էր ու բազմաոստիկան:

Լավ, ի՞նչ է կատարվում:

Իհարկե, կան մի շարք նրբերանգներ, կարծիքներ, տեսակետներ, որոնց մի մասի վրա արժե ուշադրություն դարձնել:

Ամենից առաջինը. Սամվել Կարապետյանի վրա փաշինյանական վարչախմբի՝ բռնապետական ռեժիմներին բնորոշ այս հարձակման պատրվակը Հայ առաքելական եկեղեցուն միարժեք աջակցություն հայտնելու հայտարարությունն էր: Թեպետ, հանուն ճշմարտության, անհնար է չնշել, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը առնվազն 4 կամ 5 տարի ուշացած էր՝ հաշվի առնելով այն աղետը, որ Փաշինյանն ու ՔՊ-ն բերեցին Արցախի գլխին: Բայց սա երևի այն դեպքերից է, որ կարելի է ասել՝ ավելի լավ է ուշ, քան երբեք:

Երկրորդը, որ չափազանց էական է. այս աղաղակող իրավական, քաղաքական ու ընդհանրապես՝ բարոյական բոլոր նորմերը ոտնահարող խայտառակությունը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կանչվելու անմիջապես նախօրեին: Փորձագիտական շրջանակներում կան տարբեր կարծիքներ, թե Թուրքիայում ինչեր կարող են լինել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից Հայաստանի համար խիստ վտանգավոր նոր «պայմանավորվածությունների» ձեռքբերման առումով: Եվ այդ սպառնալից «պայմանավորվածությունների» իրագործմանը խոչընդոտելու ունակ բոլոր հնարավոր միավորները՝ լինեն ազգային Եկեղեցին, ազգային շրջանակները, ազգային նկարագիր ու հենք ունեցող գործարարները, պետք է թիրախավորվեն: Տրամաբանությունը, կարծում ենք, չափազանց պարզ է՝ լրացուցիչ մեկնաբանելու համար:

Ի լրումն ամենի, Փաշինյանն այս հարձակմամբ զուգահեռաբար հարվածեց նաև Ռուսաստանին: Պատահական չէ, որ Ռուսաստանում Սամվել Կարապետյանի վրա հարձակումն ընկալեցին ու դրան արձագանքեցին որպես բացահայտ թշնամական գործողություն: Բայց դա առանձին դիտարկման նյութ է:

Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև՝ «Տաշիր գրուպի» տնօրինած ՀԷՑ-ի, «Տաշիր պիցցա» սննդի օբյեկտների դեմ հարձակումներով, ՀԷՑ-ը «ազգայնացնելու» մասին հայտարարությամբ Փաշինյանը սուր ազդակ հղեց անխտիր բոլոր գործարարներին, որ նրանց բիզնեսներն ու սեփականությունը վտանգված են: Սա ազդանշան էր, որ Հայաստանում օրենքների, Սահմանադրության, կարգուկանոնի փոխարեն գործում է բացառապես 1 անձի «կապրիզ»:

Վերջապես, եթե ամփոփելու լինենք, ապա այս ամենի մեջ բոլորը տեսան Փաշինյանի վախերը, անգամ՝ սարսափը: Թվում է՝ դա ի՞նչ իշխանություն է, որ ընդամենը 1 նախադասությունից տակնիվեր իրար է խառնվում, որի վարչապետը այդ հայտարարությունից «հոսանքահարվում» է: Իրականում սա սովորական մեկ հայտարարություն չէ, իսկ Սամվել Կարապետյանն էլ ուղղակի մեկ անձ չէ, այստեղ ավելի «բարձրավոլտ» իրողություն կա: Եվ Փաշինյանի վախերն ու անհանգստությունները, պետք է նկատել, շատ հիմնավոր են: Սա այն հազվագյուտ դեպքերից է, և Սամվել Կարապետյանն էլ այն քիչ մարդկանցից է, որի նկատմամբ փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաների հետ կապված դատապարտող հայտարարություններով հանդես եկան գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, Եկեղեցին, ամենատարբեր քաղաքական, հասարակական շրջանակներ, շոու-բիզեսի ներկայացուցիչներ, դեռ չենք խոսում ռուսաստանյան արձագանքների մասին:

Այսինքն, ակնհայտորեն երևաց, որ սա իրական ու լուրջ հնարավորություն է ընդդիմադիր քաղաքական դաշտի համար՝ միավորվելու, միաբանվելու, մի կողմ դնելու բոլոր տարաձայնություններն ու քաղաքական որոշ հարցերի շուրջ անհամաձայնությունները: Խոսքը մեկ թիմի մասին չէ, այլ մեկ նպատակի:

Կարծում ենք՝ հենց դրանից էլ Փաշինյանը «հոսանքահարվում» է...

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական խմբակի վախի, քինախնդրության, ինչպես նաև Կարապետյանների նկատմամբ ակնհայտ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսում նաև այն, որ երկու օր շարունակ ՍԱՏՄ-ն ակնհայտ պատվերով կասեցնում է «Տաշիր պիցցայի» մի շարք մասնաճյուղեր, ինչպես նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը: Ինչո՞ւ պատվերով, որովհետև ամեն տարի նույն «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվել այդ կազմակերպությանը պատկանող հանրային սննդի կետերում, սակայն նախորդ տարիներին այդ «թերությունները» չեն նկատվել: Խոսքը, օրինակ՝ սրանց մասին է. «Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից», «առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը» և այլն, այսինքն՝ «թերություններ», որոնք, եթե եղել են, ապա եղել են ի սկզբանե և չէին կարող ի հայտ գալ 1-2 ամսվա, կամ նույնիսկ 1-2 տարվա ընթացքում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում