Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Պետք չէ փրկիչներ փնտրել. նոր առաջնորդները դուրս կգան ժողովրդի միջից. Արման ՎարդանյանԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԼիմասոլ քաղաքի Morfi Gallery պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսի բացումըՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարՆիկոլը խնդրելով, աղաչելով` գնացել է Էրդողանի դուռը. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ից ինչպես իր վրեժը կլուծի Իրանը ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի Սարգսյան«Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին Իրանի «Բասիջ» հատուկ ծառայության ղեկավարն է uպանվել Թեհրանում Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՈվքեր են Գուժ Մանուկյանի կինն ու դուստրը, ինչ տեսք ունեն նրանք և ինչով են զբաղվում. բացառիկ կադրեր Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Իրանում քանի մարդ է մաhացել ու վիրավnրվել Իսրայելի հարվածների հետևանքով Սամվել Կարապետյանը պատանդ է` եկեղեցին պաշտպանելու համար. Հովհաննես Իշխանյան Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագային Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Արևային ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ՝ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով Վեհափառը ճի´շտ է անում, որ խոսում է Արցախի մասին. Լիլիթ Արզումանյան Օդանավակայանում մի տղամարդ գետնին է հարվածել 2 տարեկան երեխայի, վերջինս կոմայի մեջ է․ ՌԴ (տեսանյութ 18+) ԻՀՊԿ հրամանատարը Թրամփին սպառնացել է և անվանել նրան հիմար «Խոսքը խնայողության մասին չէ». արդյո՞ք Խարկովում և տարածաշրջանում արևային վահանակներից որևէ օգուտ կա Գուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր. Գագիկ Ծառուկյան Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվեԶՊՄԿ-ի նոր գործընկերությունը՝ Սյունիքում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով Հայաստանին անհրաժեշտ է ուժեղացնել պետական ​​սահմանի պաշտպանության միջոցները. Արտակ Թովմասյան Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ ՍրբազանԷս ի՞նչ մանկապարտեզ է, ե՞րբ է վերջանալու. քաղաքացիԵրբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ» Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ» «Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ» Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
Քաղաքականություն

Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն։
 
Համաշխարհային լրատվական ու քաղաքական շրջանակներում այս պահին թիվ մեկ թեման, իհարկե, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցն է։ Ինչպես շատերը, հավանաբար, արդեն հասկացել են, նրանք երկուսով են այժմ Ուկրաինայի «պատերազմի իրական տերը»։ Ամերիկյան և ռուսական կողմերի համար հեռախոսային զրույցն ակնհայտորեն բարեհաջող ավարտ է ունեցել, քանի որ հենց այն փաստը, որ նրանք զրուցել են երկու ժամ հինգ րոպե, շատ բան է ասում։
 
 
Վաղուց ակնհայտ է, որ ուկրաինական զինված հակամարտությունն ըստ էության ամերիկա-ռուսական «պատերազմ է», և միայն այդ երկու երկրները կարող են վերջ տալ դրան: Մյուս երկրները, վաղ թե ուշ ստիպված կլինեն հաշտվել այդ իրականության հետ։ Ի վերջո, ո՛չ Ուկրաինան, ո՛չ Եվրոպան, որքան էլ իրենք իրենց համոզեն, որ դա հնարավոր է, ի վիճակի չեն Ռուսաստանի դեմ կռվել առանց ամերիկյան օգնության, իսկ ԱՄՆ-ը դրանից խուսափում է:
 
Մեկնաբանելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը՝ հատկապես եվրոպական լրատվամիջոցները, հիմնականում նշում են, որ Թրամփն ու Պուտինն ամեն ինչում համաձայնեցված են գործում, որի պատճառով ԱՄՆ նախագահը հաճախ է արտահայտում իր «համակրանքը» Ռուսաստանի հանդեպ, իսկ Պուտինն ինքը ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր, այսինքն՝ չի համաձայնվել հրադադարին։
 
Եվրոպայի բարձրաստիճան առաջնորդները խելամտորեն լռեցին՝ զերծ մնալով զրույցի մասին հրապարակային հայտարարություններից՝ չքննադատելով Թրամփին։ Նրանք հասկանում են այն հանգամանքները, որոնցում հայտնվել են, գիտեն ինչպիսին է իրավիճակը ուկրաինական ճակատում, և հիշում են, թե ի՞նչ փակուղի են արդեն ստեղծել՝ հանուն իրենց ներքաղաքական նպատակների։ Նրանք դա արեցին առաջին հերթին սեփական ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար, որովհետև ենթարկվեցին Ամերիկայի նախկին նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականությանը։
 
Այնուամենայնիվ, անկախ Դոնալդ Թրամփի հանրային քննադատության բացակայությունից (կամ գուցե հենց այդ պատճառով), պարզ է, որ եվրոպացի առաջնորդները հասկանում են, որ եվրոպական դիվանագիտությունն արդեն պարտություն է կրել։ (Չնայած նա դեռ չի հանձնվել, և եվրոպացիները կշարունակեն Թրամփին «ձգել» իրենց ճամբար՝ կապված ուկրաինական զինված հակամարտության և դրա լուծման ուղիների հետ):
Թրամփը դե ֆակտո ընդունել է Պուտինին որպես իր իրավահավասար գործընկեր և մեծ հեռանկարներ է տեսնում ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության համար։ Նա կարող է խոսել ՌԴ նախագահի հետ երբ ցանկանա (և հակառակը), բայց եվրոպացի առաջնորդներն առայժմ զրկված են Պուտինի հետ շփվելու հնարավորությունից, և այդ փաստը հիասթափեցնում է նրանց, թեև, հասկանալի է, որ դա հենց եվրոպական լիդերների մեղքն է։
 
Այստեղ հարկ է մեջբերել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որն անգամ մեկնաբանության կարիք չունի, քանի որ ինքնին խոսուն է։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի (Հռոմ կատարած այցի ժամանակ՝ Լեո XIV-ի երդմնակալության արարողության ժամանակ) ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական արշավ սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,- ասել է Ռուբիոն։
 
Տպավորությունն այնպիսին է, որ Թրամփը, հանդես է գալիս որպես «ռազմատենչ» լիդեր, որը միշտ պատրաստ է զինված ուժ կիրառել, եթե այլ տարբերակ չկա։ Սակայն իրականում նա այլ քաղաքականություն է վարում։ Նա փորձում է առավելագույնը բանակցել ամերիկյան շահերի համար միջազգային բոլոր կարևոր ոլորտներում՝ սկսած առևտրային քաղաքականությունից և մաքսատուրքերից մինչև համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամեր։ Ավելին, նա օգտագործում է ուժի փաստարկները՝ որպես իր «հակառակորդների» վրա ճնշում գործադրելու միջոց։
 
Օրինակ՝ ԱՄՆ-ն այժմ պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլին, ինչն անկեղծորեն նյարդայնացնում է Իսրայելի ղեկավարությանը, ովքեր ի սկզբանե ցանկանում են ոչ միայն բանակցությունների չեղարկումը, այլև ԱՄՆ-ի համաձայնությունը՝ Իսրայելի հետ համատեղ ռմբակոծելու Իրանի միջուկային օբյեկտները։ Իսկ Թրամփին մեծ ու անկանխատեսելի Իրանի հետ պատերազմը պետք չէ, և նա ամեն գնով փորձում է խուսափել դրանից։ Նրան աջակցում են նաև առանցքային արաբական երկրները, որոնց ամենաքիչն է անհրաժեշտ լրացուցիչ անկայունություն Մերձավոր Արևելքում:
 
Դոնալդ Թրամփը նույն կերպ է վարվում նաև Ուկրաինայի հարցում՝ գիտակցելով, որ եթե ՌԴ հետ բանակցությունները չստացվեն, պատերազմի սրումը և դրանում Ամերիկայի ներգրավումը կարող է անխուսափելի լինել։
 
Եվրոպայում շատերն այս մոտեցումը չեն ցանկանում ընդունել։ Ուստի զարմանալի չէ, որ Եվրոպայի և Ուկրաինայի համար ամենամեծ ցնցումը ՌԴ դժկամությունն էր՝ համաձայնել 30-օրյա հրադադարին։ Նրանք էլ ավելի ցնցված էին, երբ Ռուսաստանի համար հետևանքներ չեղան, թեև Ստամբուլի բանակցություններից հետո դրանք սպասվում էին։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հրաժարվել է Կոնգրեսի կողմից նախապատրաստված Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներից, քանի որ նա ճիշտ է հասկանում, որ դրանք այժմ անարդյունավետ են և կարող են վտանգել ողջ բանակցային գործընթացը։
 
Հ.Գ.
Պատահական չէր նաև Ռուբիոյի, երեկ ԱՄՆ սենատում հայտնած մտահոգությունը՝ կապված հայ-ադրբեջանական լարվածության հետ և չի բացառվում, որ այն ևս ստիմուլներ է ստանում եվրոպական տարածաշրջանից: