Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին Երևանում ավտոմեքենայի մեջ տղամարդու մшրմին է հայտնաբերվել 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները. հայտարարություն Մենք զգուշացրել էինք Իրանին, բայց նրանք շարունակեցին. Իսրայելի ԱԳ նախարար Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջ Ռուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններին Իսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Երեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ ՉալաբյանՓառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի ՍարգսյանUcom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Զինված հարձակման հետևանքով հարսնացուն սպանվել է Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Կրшկոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին Վրաստան մուտքն այսուհետ կլինի հսկիչ փաստաթղթով․ ինչպիսին է զբոսաշրջության պատկերը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ ՍրբազանՅուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր ԱվետիսյանՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել․ ԿոստանյանՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին ԲՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Աստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելՈւկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱրցունքներ ու պայքար․ բռնցքամարտի բաց առաջնությունը` ՔաջարանումԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ)
Քաղաքականություն

«Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում․ Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում. էնպես չէ, որ բացահայտում է, այնուամենայնիվ արժե հրապարակել։

Վիրավորական և պիտակավորող բառերում անզուսպ մի հեգնանք կա, ցածր մակարդակի հռետորաբանություն է դրսևորվում որոշ անհատների, իսկ իրականում հասարակության տարբեր խմբերի նկատմամբ` խաթարելով հանրային համերաշխությունն ու խորացնելով պետական-հասարակական պառակտումը. եթե սա 2018-ից խնամքով թաքցնում էր` ելնելով կարգավիճակից, որն իրականում անհասկանալի կարգավիճակ է, ապա հիմա նյարդերն այնքան են տեղի տվել, որ այլևս չի կարողանում քողարկել: Եթե սույն տիկինն ունի խորհրդատուներ, ովքեր հորդորել են ժամանակակից տռենդին հետևելով պատասխանել բոլորին անխտիր` խոսքի ազատության իրավունքից օգտվելու անհաջող պատճառաբանության ներքո, ապա խորհրդատուին ժամ առաջ պետք է ազատել աշխատանքից, իսկ եթե այնուամենայնից ինքնագլուխ է անում, ապա սա հստակ հոգեկան ոչ նորմալ դրսևորումների արդյունք է, արժե դիմել մասնագետի:

Իրեն քննադատող անձանց հանդեպ անհատական ստորացման ագրեսիվ ձևակերպումներն առանց փաստարկված բանավեճի խախտում են հանրային դիսկուրսի կրթական նորմերը, հատկապես, երբ սույն տիկինն ամբողջ Հանրապետությունով կրթարշավ է իրականացնում, այստեղից արդեն կարելի է եզրակացնել, թե մատուցած կրթությունն ինչ որակ, աղետալի ու թունավոր բաղադրիչեր պիտի պարունակի։

Այս ոճի հրապարակային խոսքը մի շարք բացասական հետևանքներ է առաջացնելու ոչ միայն երկրի ներսում` հանրային կյանքում, այլև Հայաստանի արտաքին հարաբերություններում: Միջազգային ընկալման մեջ և դիվանագիտության տեսանկյունից նրա վարքագիծը բացասական է անդրադառնալու Հայաստանի՝ որպես քաղաքակիրթ պետության, արտաքին իմիջի վրա (մեծ հաշվով, այս կերպ պայմաններ է ստեղծվում ի վերջո արտաքին գործընկերներին հասկացնելու, որ այն չեն, ինչ իրենց ներկայացնում էին շուրջ յոթ տարի)։ Պատկերացրեք իրավիճակ, որ այսքանից հետո սույն տիկինը գնալու է տարբեր քաղաքակիրթ պետություններ, ձեռք է մեկնելու պետությունների ղեկավարների տիկնանց կամ այլ պաշտոնյաների, ովքեր հավանաբար ընդունելությունից առաջ ծանոթացած են լինելու նրա այս արկածախնդիր հանրային արշավ-հաշվեհարդարին: Պատկերացրեցի՞ք, ես էլ, ու ճիշտն ասած` իսպանական ամոթ եմ ապրում:

Երկրի ներսում սոց. ցանցային բևեռացած ու լարված տրամադրությունների ֆոնին` ի՞նչ է անում երկրի թիվ մեկ (կամ թիվ երկու, արդեն չգիտեմ էլ) դեմքի տիկինը, էլ ավելի է լարում հասարակական բևեռացումն ու խթանում միմյանց հանդեպ լարվածության աճը․ նման բառապաշարով ոչ կառուցողական քննադատության մշակույթով տիկինը գիտակցաբար խրախուսում է թշնամանքի և անվստահության մթնոլորտ, թեև սա մի բան է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով սերմանել ու զարգացրել են 2018-ից ի վեր։

Ի վերջո, վարչապետական կնոջ` հանրության հետ նման մակարդակով շփվելու այս մշակույթը հիմնովին հեղինակազրկում է պետական ինստիտուտն ու առհասարակ որևէ պետական կառույցի հանդեպ պատկառանքը (ի դեպ, որի սկզիբն էլի դրվել է 2018-ից)։

Հիմա գամ ամենաաղետալի ու ամենազգայուն մասին. սույն տիկինը, ով չորս տարբեր տարիքի երեխաների մայր է, որոնցից առնվազն երեքը սոցիալական ցանցերում անձնական էջեր ունեն, վստահաբար հետևում են իրենց մոր այս վարքագծին, և ճիշտն ասած` խիստ կասկածում եմ, որ լավ օրինակ են վերցնում նրանից, էլ չեմ ասում, թե հանրային խոսքի նորմերի զրոյացմամբ` նման role-model-ից ինչ պիտի սովորի հատկապես երիտասարդ սերունդը. սկսելու են նմանատիպ բառապաշարը համարել նորմալ ու «թույլատրելի»։

Եթե այս տոնն ու իրար հաջորդող շնչակտուր գրառումները նպատակ են հետապնդում փակել քննադատողների բերանը, ապա պիտի հիասթափեցնեմ. այս կերպ միայն նպաստելու է հանրային բողոքի ակտիվացմանն ու սոցցանցերում հակաքարոզչական ալիքների ավելացմանը, ինչը, ի դեպ, խելացի կառավարելու դեպքում շատ բաղձալի ու ցանկալի արդյունքների կարող է բերել`օր առաջ այս ռեժիմից ազատվելու հարցում:
 
Սպասենք հետևանքներին...