Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մոտ 15 (ի դեպ, այս թիվը հնչեցրել են հենց կազմակերպիչները) «արևմտամետներ» հակառուսական պլակատներով, ՌԴ նախագահ Պուտինի ու ԱԳ նախարար Լավրովի հասցեին վիրավորական պաստառներով ՀՀ ԱԳՆ գլխավոր մուտքի մոտ էին հավաքվել, իսկ այդ ժամանակ ԱԳՆ շենքում տեղի էր ունենում Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարարի հետ:

Դեռ Լավրովի այցի նախօրեին հավաքվածներից մի քանիսը հայտարարել էին, թե պետք է զանգվածային ցույցեր անել Ռուսաստանի ԱԳ նախարարի այցի հետ կապված: Ավելին, խոշոր պաստառներ էին պատրաստել: Դա նույնիսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ուշադրությանն էր արժանացել, որը նկատել էր. «Հնարավոր է՝ ՀՀ-ում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի միջոցները, որը նման նախագծերով էր զբաղվում»: Բայց Մարիա Զախարովան, թերևս, մի փոքր գերագնահատել էր հիշյալ ֆինանսավորման աղբյուրի ու այն ստացողների հնարավորությունները: Պարզվեց՝ քանակ չկա, իսկ Լավրովի այցի օրն ընդհանրապես մի 2-3 հոգի էր պլակատ բռնել: Ավելին, պարզվեց՝ այդ «պլակատաբռնության» ժամանակ Լավրովը դեռ Մոսկվայում էր...

Մի խոսքով, չնայած 10-15 հոգով հայ ժողովրդի անունից արվող բարձրագոչ հայտարարություններին, այդ ամենը հանրության կողմից մնաց մերժված, ավելին՝ սոցցանցային հարթակներում կոշտ, երբեմն կոպիտ, անգամ վիրավորական արձագանքները պարզապես գերակշռում էին:

Բայց այստեղ կա նաև հարցի մյուս կողմը: Նախօրեին, երբ մի վիրավորական պլակատ կախել էին ինչ-որ կամրջից, մյուսն էլ բռնել էին փողոցում, ոստիկանները շատ մեղմ, եթե չասենք՝ քնքշագորով էին վերաբերվում: Համեմատության համար նկատենք, որ նույն օրը նույն ոստիկանները բերման էին ենթարկել «Սրբազան շարժման» ակտիվիստներին... «Աստվածապաշտությունը կհաղթի անձնապաշտությանը» գրությամբ պաստառ փակցնելու համար: Ավելի վաղ սոսինձ և պաստառ ունենալու համար ձերբակալել ու «բաժին» էին տարել երեք աղջնակի:

Երևի տեսնելով, թե նման երկակի ստանդարտները ինչ արձագանք են ստանում, երեկ ԱԳՆ մուտքի մոտ ամեն դեպքում մի քիչ «քաշքշուկ» բեմականացվեց: Թե ինչ է սա նշանակում, կարելի է ենթադրել: Առավել ևս, որ Լավրովի այցի օրը Նիկոլ Փաշինյանը «սուր ցանկություն էր զգացել»՝ այցելել թանգարան՝ «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը դիտելու: Հետաքրքիր ու խոսուն «ցանկություն» է, ինչ խոսք, հատկապես աշխատանքի ժամին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում