Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանցիների հոսքը դեպի Հայաստան ակտիվացե՞լ, թե՞ պասիվացել է, ինչ իրավիճակ է Սյունիքում Շրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամWTA․ Էլինա Ավանեսյանը մնացել է 48-րդ տեղումԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը քրեական պատմություններով հայտնի գյումրեցի էԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին Երևանում ավտոմեքենայի մեջ տղամարդու մшրմին է հայտնաբերվել 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները. հայտարարություն Մենք զգուշացրել էինք Իրանին, բայց նրանք շարունակեցին. Իսրայելի ԱԳ նախարար Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջ Ռուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններին Իսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Երեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ ՉալաբյանՓառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի ՍարգսյանUcom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Զինված հարձակման հետևանքով հարսնացուն սպանվել է Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Կրшկոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին Վրաստան մուտքն այսուհետ կլինի հսկիչ փաստաթղթով․ ինչպիսին է զբոսաշրջության պատկերը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ ՍրբազանՅուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր ԱվետիսյանՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել․ ԿոստանյանՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին ԲՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Աստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելՈւկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Քաղաքականություն

Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մոտ 15 (ի դեպ, այս թիվը հնչեցրել են հենց կազմակերպիչները) «արևմտամետներ» հակառուսական պլակատներով, ՌԴ նախագահ Պուտինի ու ԱԳ նախարար Լավրովի հասցեին վիրավորական պաստառներով ՀՀ ԱԳՆ գլխավոր մուտքի մոտ էին հավաքվել, իսկ այդ ժամանակ ԱԳՆ շենքում տեղի էր ունենում Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարարի հետ:

Դեռ Լավրովի այցի նախօրեին հավաքվածներից մի քանիսը հայտարարել էին, թե պետք է զանգվածային ցույցեր անել Ռուսաստանի ԱԳ նախարարի այցի հետ կապված: Ավելին, խոշոր պաստառներ էին պատրաստել: Դա նույնիսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ուշադրությանն էր արժանացել, որը նկատել էր. «Հնարավոր է՝ ՀՀ-ում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի միջոցները, որը նման նախագծերով էր զբաղվում»: Բայց Մարիա Զախարովան, թերևս, մի փոքր գերագնահատել էր հիշյալ ֆինանսավորման աղբյուրի ու այն ստացողների հնարավորությունները: Պարզվեց՝ քանակ չկա, իսկ Լավրովի այցի օրն ընդհանրապես մի 2-3 հոգի էր պլակատ բռնել: Ավելին, պարզվեց՝ այդ «պլակատաբռնության» ժամանակ Լավրովը դեռ Մոսկվայում էր...

Մի խոսքով, չնայած 10-15 հոգով հայ ժողովրդի անունից արվող բարձրագոչ հայտարարություններին, այդ ամենը հանրության կողմից մնաց մերժված, ավելին՝ սոցցանցային հարթակներում կոշտ, երբեմն կոպիտ, անգամ վիրավորական արձագանքները պարզապես գերակշռում էին:

Բայց այստեղ կա նաև հարցի մյուս կողմը: Նախօրեին, երբ մի վիրավորական պլակատ կախել էին ինչ-որ կամրջից, մյուսն էլ բռնել էին փողոցում, ոստիկանները շատ մեղմ, եթե չասենք՝ քնքշագորով էին վերաբերվում: Համեմատության համար նկատենք, որ նույն օրը նույն ոստիկանները բերման էին ենթարկել «Սրբազան շարժման» ակտիվիստներին... «Աստվածապաշտությունը կհաղթի անձնապաշտությանը» գրությամբ պաստառ փակցնելու համար: Ավելի վաղ սոսինձ և պաստառ ունենալու համար ձերբակալել ու «բաժին» էին տարել երեք աղջնակի:

Երևի տեսնելով, թե նման երկակի ստանդարտները ինչ արձագանք են ստանում, երեկ ԱԳՆ մուտքի մոտ ամեն դեպքում մի քիչ «քաշքշուկ» բեմականացվեց: Թե ինչ է սա նշանակում, կարելի է ենթադրել: Առավել ևս, որ Լավրովի այցի օրը Նիկոլ Փաշինյանը «սուր ցանկություն էր զգացել»՝ այցելել թանգարան՝ «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը դիտելու: Հետաքրքիր ու խոսուն «ցանկություն» է, ինչ խոսք, հատկապես աշխատանքի ժամին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում