Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանում ավտոմեքենայի մեջ տղամարդու մшրմին է հայտնաբերվել 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները. հայտարարություն Մենք զգուշացրել էինք Իրանին, բայց նրանք շարունակեցին. Իսրայելի ԱԳ նախարար Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջ Ռուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններին Իսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Երեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ ՉալաբյանՓառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի ՍարգսյանUcom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Զինված հարձակման հետևանքով հարսնացուն սպանվել է Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Կրшկոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին Վրաստան մուտքն այսուհետ կլինի հսկիչ փաստաթղթով․ ինչպիսին է զբոսաշրջության պատկերը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ ՍրբազանՅուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր ԱվետիսյանՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել․ ԿոստանյանՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին ԲՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Աստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելՈւկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱրցունքներ ու պայքար․ բռնցքամարտի բաց առաջնությունը` ՔաջարանումԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները
Հասարակություն

ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին (ANIF) վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հնչեցնելով մի շարք ոչ ճշգրիտ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Այդպիսի պնդումներ և հայտարարություններ հնչում են տարբեր անձանց կողմից՝ կասկածի տակ դնելով ANIF-ի արդյունավետոթյունը և խոսելով կառույցի մասին՝ որպես ձախողված նախաձեռնության։ Մինչդեռ իրականությունը լիովին տարբերվում է հնչող գնահատականներից, ինչը փաստվում է իրական թվային պատկերով։ Խիստ հատկանշական փաստ է, որ ANIF-ի վրա պետությունը ծախսել է 4.13 մլրդ ՀՀ դրամ գումար, որի դիմաց ANIF-ը պետությանը վճարել է առնվազն 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկ։ Ստացվում է՝ պետությունն իր ներդրած գումարից ավելի ոչ միայն ետ է ստացել հարկերի տեսքով, այլև նպաստել է երկրում տնտեսական աշխուժությանը, ներգրավել է միջազգային ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, հիմնել նոր բիզնեսներ։ Ի՞նչ է դա, եթե ոչ հաջող ներդրում։

ANIF-ը ստեղծվել էր 2019 թվականին՝ որպես պետական ներդրումային գործիք՝ ուղղված օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը։ Այն գործել է կիսանկախ զարգացման գործակալության մոդելով՝ համադրելով պետական ֆինանսավորումը մասնավոր հատվածին բնորոշ գործելաոճի հետ։

Չնայած գրանցված էական արդյունքներին՝ 2024 թվականի մայիսին կառավարությունը որոշում ընդունեց լուծարել հիմնադրամը՝ առանց հստակ և հրապարակված պաշտոնական հիմնավորման։ Ֆինանսական ստուգումներն անցկացվել են միջազգային չափանիշներով՝ առանց խախտումների արձանագրման։

ANIF-ի արդյունքները՝ կոնկրետ թվերով

ANIF-ի գործունեության ընթացքում՝ արձանագրվել են հետևյալ տնտեսական ցուցանիշները՝

  • Ներգրավվել է 210 միլիոն ԱՄՆ դոլար օտարերկրյա ներդրում՝ հիմնականում Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։
  • Իրականացվել է 6.9 միլիարդ դրամ տեղական ներդրում։
  • Ապահովվել է 900 միլիոն դրամ մասնավոր համաֆինանսավորում։
  • Ստեղծվել է ավելի քան 800 աշխատատեղ Հայաստանում։
  • Պետական բյուջե վճարվել է 5.5 միլիարդ դրամ հարկ (2021–2024 թթ. ընթացքում)։
  • Գործարկվել է ARFI ներդրումային թվային հարթակը։
  • Այս բոլոր արդյունքներն ապահովվել են 4.13 միլիարդ դրամ պետական ծախսի դիմաց, ինչը վկայում է միջոցների արդյունավետ օգտագործման և դրական ֆինանսական վերադարձի մասին։

Ովքե՞ր են աուդիտի ենթարկել ընկերությանը

ANIF-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ստուգվել են աշխարհի առաջատար աուդիտորական ընկերությունների՝ Grant Thornton Armenia-ի և KPMG Armenia-ի կողմից։

Grant Thornton-ը գործում է ավելի քան 150 երկրում՝ շուրջ 73,000 աշխատակցով։ Հայաստանում ներկայացված է 1993 թվականից՝ ավելի քան 150 մասնագետների թիմով։
KPMG-ը՝ 145 երկրում ներկայացված աուդիտորական ցանց է՝ 275,000 աշխատակցով։
Երկու ընկերություններն էլ հաստատել են, որ ANIF-ի ֆինանսական հաշվետվությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Չարաշահումներ կամ էական խախտումներ չեն հայտնաբերվել։

Ինչո՞ւ վարկաբեկվեց և լուծարվեց ANIF-ը

ANIF-ի լուծարման շուրջ հստակ իրավական հիմնավորումներ չեն ներկայացվել։ 

Այս հանգամանքներում հիմնադրամի շուրջ տարածված բացասական քարոզչությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր քաղաքական մրցակցությամբ և որոշ խմբերի՝ տնտեսական լծակները վերահսկելու ձգտմամբ։ Հիմնադրամի կիսանկախ մոդելը, որը գործելու որոշակի ազատություն էր տալիս, ընկալվել է որպես խոչընդոտ՝ տնտեսական քաղաքականության լիակատար կենտրոնացման տեսանկյունից։

Բացի այդ, կառավարման կազմում իրականացված կադրային փոփոխությունները, երբ երբեմն նշանակվում էին փորձառությամբ չբացարձակվող անձինք, ևս նպաստել են ներքին խոչընդոտների առաջացմանը։

Անշուշտ, ANIF-ը կարող էր հասնել ավելին։ Հիմնադրամն ուներ ավելի մեծ ներուժ, որը կարող էր իրացվել՝ համապատասխան պայմանների ապահովման դեպքում։ Սակայն դրա գործունեությունը խոչընդոտվել է քաղաքական միջամտություններով և կառավարման անկայունությամբ։ Եթե ANIF-ը շարունակեր գործել կայուն, ոչ քաղաքականացված միջավայրում, հնարավոր էր ավելացնել ներգրավվող ներդրումների ծավալը, ինչպես նաև ստեղծել ավելի մեծ տնտեսական ազդեցություն։

ANIF-ի գործունեությունը գնահատելիս պետք է դիտարկել փաստերը, ոչ թե հնչեցված պնդումները։ Կրկնենք՝ պետությունը հիմնադրամի վրա ծախսել է 4.13 մլրդ դրամ, որի դիմաց ապահովվել է 5.5 մլրդ դրամի հարկային եկամուտ, մոտ 220 մլն դոլար ներդրում, հարյուրավոր աշխատատեղեր և երկարաժամկետ ներդրումային ենթակառուցվածք։ ANIF-ի հասցեին հնչող հիմնական մեղադրանքն այն է, որ կառույցում աշխատավարձերը բարձր են եղել։ Սա մի կողմից առաջացնում էր պետական սեկտորի բնական «խանդը», մյուս կողմից, սակայն, պարտադրված որոշում էր, քանի որ ANIF-ը, ըստ էության, չէր մրցակցում պետական հիմնադրամների, այլ միջազգային բանկերի ու ներդրումային կառույցների հետ, որտեղ աշխատավարձերը բնականորեն շատ բարձր են։

Ըստ էության, տարիների ջանքի արդյունքում ստեղծվել էր միջազգային մակարդակի անկախ ներդրումային հիմնադրամ՝ միջազգային կապերով ու տարբեր ուղղություններով համագործակցությամբ։ Շրջափակումների պայմաններում գտնվող երկրի տնտեսությունը միջազգային ներդրումների խիստ կարիք ունի, որոնց պատշաճ ներգրավումն առանց ինստիտուցիոնալ պարզապես անհնար է։