Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է
Վիդեո

Հայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան

Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում և նախատեսել խստացնող կարգավորումներ, մասնավորապես,

-Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին:

-Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ:

-Ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ։

-Ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Նախատեսված են այլ փոփոխություններ ևս։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, խոսելով առաջարկվող փոփոխությունների մասին, նախ նշեց՝ Հայաստանի պայմաններում ավելի շատ ոչ թե 18 տարեկաններն են խուսափում ծառայությունից, այլ հենց նրանց ծնողները, հետևապես՝ խնդիրը ծնողների գիտակցության մեջ է։

Ըստ Չալաբյանի՝ ՔՊ-ական պատգամավորի առաջարկներից որոշներն իր համար ընդունելի են, մասնավորապես, դրական է համարում զորակոչի տարիքը 37-ի հասցնելու առաջարկը։

«Կարծում եմ՝քաղաքացիությունից հրաժարվելու համար առաջարկվող 15 միլիոն դրամ տուրքի չափն արդարացված է։ Չի՛ կարելի սեփական քաղաքացիությանը վերաբերվել այնպես, որ այսօր կարող ես ընդունել քաղաքացիությունը, վաղը՝ դրանից հրաժարվել։ Կարծում եմ՝ քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգը բարդացնելը խելամիտ է»,– ասաց Չալաբյանը։

Խոսելով իր համար անընդունելի առաջարկների մասին՝ վերջինս հարց բարձրացրեց՝ ի՞նչ է նշանակում 15 միլիոն դրամով ծառայել 6 ամիս, կամ՝ 20 միլիոն դրամով՝ 1 ամիս։

«Հատուկ ուսումնասիրել ենք այս հարցը, աշխարհում նման երկիր չկա, որտեղ գործում է նման պրակտիկա, բայց, ուշադրություն, նման բան կա Թուրքիայում։ Ես կառաջարկեի հակառակը անեին՝ 6 ամսվա ծառայությունը դարձնել պարտադիր, 6 ամսից հետո՝ կամավոր և վճարովի, որովհետև, երբ ասում ենք՝ վճարի՛ր ծառայության դիմաց, նշանակում է, որ ասում ենք՝ հարուստնե՛ր, դուք կարող եք հայրենիքի առաջ չկատարել ձեր պարտքը և այդ բեռը թողնել աղքատների վրա։ Երբ մարդուն ասում ենք, որ կարող է փողով ծառայությունից ազատվել, նշանակում է, որ ասում ենք՝ մենք միասնական ազգ չենք։ Բացի այդ, ինձ թվում է, որ այդ գաղափարի՝ «փող վճարի՛ր, ծառայությունից ազատվի՛ր» կարգախոսի մեջ թուրքականություն կա»,– ասաց Չալաբյանը։

Նրա համոզմամբ՝ եթե ՀՀ իշխանության նպատակն իսկապես Զինված ուժերում զինծառայողների թվակազմի ավելացումն է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերում չեն ներառում Արցախից Հայաստան տեղափոխված մոտ 10 հազար զինվորականի։

«Օրինակ՝ կարելի էր հենց Սյունիքում նրանց տեղակայել։ Իշխանությունն այդ քայլին չգնաց, որովհետև հասկանում է՝ ռազմականացված արցախցիները վտանգավոր են իրենց իշխանության համար։ Սա ակնհայտ է, դրա համար էլ նրանց, օրինակ, ծառայության չուղարկեցին Սյունիքում։ Մյուս կողմից՝ դա չանելու պատճառն այն է, որ այս իշխանությունը Սյունիքը պաշտպանելու ծրագիր չունի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։