Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ» Շարունակենք կառուցել , ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց. Նարեկ ԿարապետյանԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինԵրկրաշարժ Հայաստանում Ծափերով վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Խոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացումԵկեղեցու շուրջ թեման խայծ է, որպեսզի հանրությունը մոռանա սոցիալական հարցերը. Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագրի վտանգները․ ուր է գնում Հայաստանը իշխանությունների քաղաքական քայլերի հետևանքով Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան
Հասարակություն

Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Հունիս ամսվա ընթացքում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր, որն անդրադառնալու է Մաշտոցի պողոտայի գծի շարունակությանը դեպի Իսակովի պողոտա: Հունիսին նախատեսվում են նաև երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Անդրադառնալով ավտոբուսների առանձնացված գծերին՝ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրեց, որ Մոսկովյան փողոցի մի հատված արդեն իսկ կահավորվել է, արդյունքում ավտոբուսը Խանջյանից դեպի Մոսկովյան ուղղությամբ կարող է Մոսկովյան փողոցը հատել և հասնել Աբովյան փողոց:

«Ինչ վերաբերում է կարմիր գծերին, տեղեկացնեմ, որ ծածկույթն ընդլայնվել է մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Հին Երևանցու փողոցում արդեն իսկ իրականացվում է հսկողություն»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ներկայումս լուսավորության ցանցի վերազինման հետ կապված աշխատանքներ են իրականացվում նաև Խորենացու փողոցում:

«Երթևեկության մասով փոփոխություններն ահռելի են և առնչվելու են գրեթե ամբողջ Փոքր Կենտրոնին»,- ասաց նա:

Վազգեն Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցը, այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փակվելու են, որպեսզի Մաշտոցում ուղիղ երթևեկությունը շարունակվի:

Նախատեսվում է նաև, որ ավտոբուսային գիծը Մաշտոցի փողոցից մուտք կգործի Խորենացու փողոց, որից հետո՝ Իտալիայի և Բեյրութի փողոցներով՝ Արգիշտիի փողոց, և կամրջով մուտք կգործի Իսակովի պողոտա:

«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասաց նա՝ հավելելով, որ Արաբկիր վարչական շրջանում ևս Կոմիտասի պողոտայում մեկ ուղղությամբ նախատեսվում է ավտոբուսային գիծ ներդնել: