Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանՀայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըԱվտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում էՈւսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրաՌոմանոս Պետրոսյանը նշանակվեց Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգովՍյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան 4 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է տեղի ունեցել Արևշատ և Վերին Դվին համայնքներում «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արաբկիրում
Մշակույթ

Կաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում

Արա Գյուլերին նվիրված կինեմատոգրաֆիական հարգանքի տուրք «ԲԱՐԵՎ» կենսագրական խաղարկային լիամետրաժը դառնում է Հայաստանի և Թուրքիայի կողմից համատեղ արտադրվող առաջին ֆիլմը։
 
Կանն, Ֆրանսիա, 2025։ Կաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում։
Մայիսի 16ին, Լոս Անջելեսում լույս տեսնող Variety-ն հոդված է հրապարակել պրոդյուսերներ Անի Գալստյանի և Էլա Ալամաչի կողմից՝ Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի տաղավարում ստորագրված հայկական արմատներով լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը նկարագրող «ԲԱՐԵՎ» վերնագրով կենսագրական ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի մասին։
 
«20-րդ դարի պատկերների լեզվով պատմություններ պատմող հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը էկրան է բարձրացվում «ԲԱՐԵՎ» վերնագրով ֆիլմով»՝ գրում է Variety-ն, որ նախկինում երբեք չէր անդրադարձել Հայաստանի ներկայությանը Կաննում։ «Թուրքիայի և Հայաստանի կինեմատոգրֆիստների կողմից ստեղծվող խաղարկային լիամետրաժ առաջին ֆիլմով նշանավորված պատմական այս իրադարձությունը իրենից ներկայացնում է մշակութային համագործակցության և փոխըմբռնման փորձի համարձակ ու աննախադեպ մի ակտ»՝ նշված է Նիք Վիվարելլիի «Բացառիկ» խորագրի ներքո լույս տեսած հոդվածում։
 
«ԲԱՐԵՎ» ֆիլմը ներկայացված է Կաննի 78-րդ կինոփառատոնի կինոշուկայի բաժնում։ Ֆիլմը կարտադրվի թուրքական «Կարա Կեդի ֆիլմ», «Լույս Մեդիա» ընկերությունների և հայկական «Էնսո Ֆիլմզ» կինոընկերության կողմից ու կարող է խորդանշել կինեմատոգրաֆիական համագործակցության նոր դարաշրջան։
 
Ֆիլմի սցենարը ռեժիսորներ Էլա Ալյամաչի և Արեն Պերդեցու հեղինակմամբ մշակվել է Արա Գյուլերի կենդանության օրոք՝ նրա անձնական խնդրանքով և մասնակցությամբ: Արխիվային լայնածավալ հետազոտություններ և մշակումներ են իրականացվել Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնում՝ «Դողուշ» խմբի հովանու ներքո:
 
Արա Գյուլերը, որին հաճախ անվանում են «Թուրքական Կարտիե-Բրեսոն», լուսանկարել է այնպիսի կուռքերի, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ստամբուլի ու Անատոլիայի իր հուզիչ դիմանկարների շնորհիվ: Տպավորիչ կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների, որոնց թվում՝ «Master of Leica», «the Legion d’Honneur» և «Key to the City of Paris» կոչումները, որոնք արտացոլում են նրա աննախադեպ ազդեցությունը լուսանկարչության և մշակութային դիվանագիտության վրա:
 
«ԲԱՐԵՎ» ֆիլմը հարգանքի տուրք է Գյուլերի ուշագրավ ժառանգությունը և ծառայում է որպես կինեմատոգրաֆիական պատմական իրադարձություն՝ հանդիսանալով այս մասշտաբի առաջին համատեղ արտադրությունը Թուրքիայի և Հայաստանի միջև:
 
Ֆիլմը ստացել է աջակցություն Թուրքիայի մշակույթի նախարարության կինոյի հիմնադրամի կողմից և նախնական գնման արտոնագիր՝ TRT-ի 12 Punto սցենարների մշակման հարթակի կողմից, որի ժյուրիի նախագահը եղել է Օսկարակիր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին։
 
«Ֆիլմի հեղինակները համոզված են, որ մշակութային համագործակցությունը կարող է լինել ապաքինման և փոխըմբռնման միջոց, և «Բարևը» նպատակ ունի ցույց տալու կինոյի ուժը՝ պատմական ժառանգությունը գնահատելու և իմաստավորելու ճանապարհին», եզրակացնում է Variety-ն։
 
«ԲԱՐԵՎ» Ֆիլմի մասին․
 
Ճանապարհորդություն, որը փոխեց ամեն ինչ։
 
1967 թվականի աշնան տեղի ունեցած իրադարձությունները նկարագրող «ԲԱՐԵՎ» ֆիլմը պատմում է Արա Գյուլերի մասին, երբ նա գտնվում է իր կարիերայի բարձրակետում։ 39 տարեկան Արան լուսանկարել է աշխարհի ամենահեռավոր անկյունները և ամենաազդեցիկ անհատներին։ Այնուամենայնիվ, հոր հետ կարճատև ճանապարհորդությունը դեպի հոր ծննդավայր և նախնիների հայրենիք վերածվում է խորապես անձնական ոդիսականի, որը ընդմիշտ կփոխի նրան։
 
Ֆիլմի վերնագիր՝ «Բարև»
 
Ռեժիսորներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի
 
Սցենարիստներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի
 
Պրոդյուսերներ՝ Էլա Ալյամաչ, Հարություն Կուրան
 
Կո-պրոդյուսերներ՝ Անի Գալստյան, Հովհաննես Գալստյան
 
Արտադրող՝ կարա կեդի ֆիլմ
 
Տևողություն՝ 120 րոպե
 
Ժանր՝ կենսագրական, ճանապարհային ֆիլմ, պատմական դրամա։
 
Կապ՝
[email protected] | +37491207284
[email protected] | +90 530 088 03 06