Հայ-ռուսական հարաբերություններին անհնար է գնահատական տալ՝ դրանք անգին են. Մհեր Ավետիսյան

Հայ-ռուսական հարաբերություններին անհնար է գնահատական տալ՝ դրանք անգին են։ Մայիսի 9-ին «Անմահ գնդի» քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները։
Հայ-ռուսական հարաբերություններին անհնար է գնահատական տալ՝ դրանք անգին են։ Դրանք կարելի է միայն փայփայել, սիրել և գնահատել։ Եվ գնահատականներ տալու իմաստ չկա»,- ընդգծել է Ավետիսյանը։