Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները՝ ԱԱՀ վերադարձի հետ կապված. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Ի՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո. «Փաստ» Համաձայնագրի ստորագրումը կամ տեղի չի ունենա, կամ պարունակում է այնպիսի ռիսկային դրույթներ, որոնց հրապարակայնացումը կբերի ներհասարակական ճգնաժամի. Արմեն ՀովասափյանՈսկու գինը տրոյական ունցիայի դիմաց գերազանցել է 3300 դոլարը Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադանԱյսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել մեր ժողովրդի մեծագույն բարեկամին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». Ալիև«10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրերԱյսօր կկայանա Եվրոպա Լիգայի եզրափակիչը Կոտայքում «Volkswagen Jetta»-ն բախվել է քարե պարսպինՊակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը. Թրամփն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներինԱրցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները Իսրայելը պատրաստվում է hարվածել Իրանի միջnւկային օբյեկտներին. CNN Դաժան ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ գետից դուրս են բերվել հոր և որդու մարմիններըԲրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Մահացել է 44-օրյա պատերազմում նահատակված Ժուդեքս Յազիչյանի մայրը ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես ԻշխանյանANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին Մոսկվան պատրաստ է ապագայում ևս աջակցել Երևանին և Բաքվին՝ լիարժեք խաղաղության հասնելու հարցում․ ԼավրովՄխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Արտակարգ դեպք, «Իզ իս թեքնոլոջի»-ի աշխատակիցը հափշտակել է գրասենյակին պատկանող «Tesla»-ն․ Shamshyan Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք ՉալաբյանՁեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունըՏրանսպորտային մեջոցը վարելու իրավունքը վերականգնվեց․ Սոսե Չանդոյան Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիայինԳազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը
Իրավունք

Որոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ մանրամասներ է հայտնել «Դիմադրության առանցքի» (Իրանի աջակցությամբ Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական և ռազմաքաղաքական կառույցներ՝ «Հեզբոլլահ», ՀԱՄԱՍ, հութիներ, որոնք պայքարում են հանուն Պաղեստինի անկախության-Խմբ.) մաս կազմող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին սպանելու որոշման մասին։

«Մենք հստակ գիտեինք նրա գտնվելու վայրը: Հարցն այլ էր. արդյոք արժե՞ր հարվածել: Որոշումը հեշտ չէր. Նասրալլահը համարվում էր «Դիմադրության առանցքի» երկրորդ ամենակարևոր առաջնորդը, այաթոլլահ Խամենեիից հետո շիաների շրջանում երկրորդ ամենահանրաճանաչ առաջնորդը: Ավելին, ես գիտակցում էի՝ Նասրալլահն էր, որ ավելի ու ավելի հաճախ սահմանում էր Թեհրանի գործողությունների ուղղությունը, և ոչ թե հակառակը: Նա ամբողջ «Դիմադրության առանցքի» կենտրոնական դեմքն էր։ Նրա հեռացումը կնշանակեր լուրջ հարված ամբողջ կառույցին», - ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ Իսրայելի կաբինետում քննարկումներ էին ընթանում, այդ թվում այն հարցի շուրջ, թե արդյոք արժե՞ տեղեկացնել ԱՄՆ-ին:

«Ես ասացի՝ ո՛չ, մենք ամերիկացիներին տեղյակ չենք պահի, լավագույն դեպքում նրանց կտեղեկացնենք վերջին պահին, երբ ինքնաթիռներն արդեն օդում կլինեն», - ասել է Իսրայելի վարչապետը։

Ըստ Նեթանյահուի՝ օպերացիան իրականացնելու լավագույն ժամանակը համընկել է ԱՄՆ կատարած այցի հետ.«Նյու Յորք թռչելուց առաջ ես առանձին սենյակում հավաքեցի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին։ Մենք որոշում կայացրինք գործել։ Նյու Յորքի ճանապարհին, հենց ինքնաթիռում, վերջնականապես հաստատեցի գործողությունը։ Նյու Յորքի հյուրանոցներից մեկում հեռախոսով կաբինետի առցանց նիստ արեցինք և վերջնական հրաման տվեցի»։

ՄԱԿ-ում իր ելույթին նախապատրաստվելիս Նեթանյահուն միաժամանակ երկու այլ հեռախոսների միջոցով վերահսկում էր գործողության ընթացքը.«Երբ ես ելույթ ունեցա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և հետո հանդիպեցի լրագրողներին, ինձ մի գրություն հանձնեցին, որի վրա գրված էր ընդամենը մեկ բառ՝ «Կատարված է»»:

«Նասրալլահի հեռանալը ծանր հարված էր «Դիմադրության առանցքին»: Նա անփոխարինելի գործիչ էր: Նրանք դեռ չեն գտել առաջնորդ, որը կարող է փոխարինել նրան: Դա նաև լրջորեն թուլացրեց Բաշար ալ Ասադին, որ մեծապես օգնություն է ստացել Նասրալլահից՝ հազարավոր մարտիկների մոբիլիզացնելու համար սիրիական պատերազմի ժամանակ», - եզրափակել է Իսրայելի վարչապետը:

Իսրայելի բանակը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ Բեյրութում մի շարք հարվածների հետևանքով սպանել է «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին: