Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ Թրամփ
Քաղաքականություն

Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ուժերի դասավորության փոփոխությունները տեղի են ունենում ինչպես գլոբալ մասշտաբով, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։ Ու արագ փոփոխությունների մեր ժամանակաշրջանում որոշ տերություններ փորձում են դիրաքավորվել ոչ միայն որպես տարածաշրջանային ուժեր, այլև որպես համաշխարհային ազդեցություն ունեցող խաղացողներ։

Այդ երկրներից է Թուրքիան, որն ունի չափազանց մեծ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային հավակնություններ։ Անկարան միջազգային խաղացողի չափից ավելի մեծ բեռ է վերցրել իր ուսերին, շատ ավելին, քան իր ունեցած հնարավորությունները ներում են այդ ծանրությունը տանելու համար, ու պատահական չէ, որ միջազգային շատ փորձագետների կարծիքով, Թուրքիան կարող է այդ այդ ծանրությունը պարզապես «գցել ոտքին»։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի ունեցած տնտեսական, աշխարհաքաղաքական ու ռազմական հնարավորություններին, որոնք չեն համապատասխանում թուրքական հավակնությունների ավելացող սանդղակին։ Ճիշտ է, Թուրքիան Մերձավոր Արևելքում ամենահզոր բանակն ունեցող երկիրն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր ուղղություններով իրենց հաջողությունները ապահովված են։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ ռեսուրսների սակավության հանգամանքը չի խանգարում, որ թուրքական իշխող վերնախավը տարվի այնպիսի խոշոր գաղափարական նպատակների իրականացմամբ, ինչպիսիք են պանթուրքիզմը, պանօսմանիզմը և պանիսլամիզմը։

Նման հավակնոտ ծրագրերի առաջմղման արդյունքում Թուրքիան բոլոր կողմերից խնդիրների ու հակասությունների մեջ է ներգրավվել։ Սկսենք նրանից, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել եվրոպական ուղղությամբ՝ հատկապես Բալկանյան երկրների վրա, բայց այս հարցում խոր հակասությունների է բախվում կոնկրետ Հունաստանի հետ։ Իհարկե, եթե Հունաստանը միայնակ մնա ընդդեմ Թուրքիայի, ապա չի կարող դիմադրել, դրա համար էլ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները (հատկապես Ֆրանսիան) սպառազինություններ են տրամադրում Հունաստանին, ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում են հակակշռել Թուրքիային ու շահագրգռված չեն, որ այն շատ հզորանա։ Մյուս կողմից էլ, երբ ԱՄՆ-ը հրաժարվում է պաշտպանական երաշխիքներ տալ Եվրոպային, ու եվրոպական երկրները տրամադրված են ավելացնել իրենց ռազմական ծախսերն ու պաշտպանական համակարգ ստեղծել, ապա այս հարցում կարող է իրենց օգնել Թուրքիան՝ որպես անվտանգային մոդել, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշոր ցամաքային զորքերն ունեցող պետությունն է։

Զուգահեռաբար Թուրքիան փորձում է վերահսկողություն հաստատել Միջերկրական ծովի արևել յան հատվածում ու տիրանալ ընդերքի ռեսուրսներին, սակայն այս ուղղությամբ էլ նրա շահերը հակադրվում են Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Իսրայելի շահերի հետ։ Եվ այս խնդրով նշված պետությունները նույնիսկ համագործակցում են միմյանց հետ, որպեսզի զսպեն Թուրքիայի՝ անընդհատ աճող ախորժակը։

Այս ամենով հանդերձ, Թուրքիային հաջողվել է ներթափանցել արաբական երկրներ, որտեղ հակամարտությունները եռում են։ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Լիբիայում ընթացող հակամարտությունում, որտեղ ներկայում երկիշխանություն է տիրում. Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանն, իսկ Ռուսաստանը, Ֆրանսիան ու մի շարք արաբական երկրներ՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերին։ Լիբիական քաոսում դժվար է լինելու Թուրքիայի համար մինչև վերջ պահել իր դիրքերը և փորձել օգտվել այդ երկրի ունեցած ածխաջրածնային ռեսուրսներից։ Այսինքն, դեռ հարցական է՝ արդյո՞ք Թուրքիան ի վիճակի կլինի լիակատար վերահսկողություն հաստատել Լիբիայում, ինչպես եղավ Սիրիայում։ Եթե Սիրիայի հարցում մինչ այս Թուրքիային կոնկրետ հակադրվում էին Ռուսաստանն ու Իրանը, թուրքամետ ընդդիմադիր ուժերի կողմից Դամասկոսը վերցնելուց ու Ասադի իշխանությունը տապալելուց հետո Թուրքիան Սիրիայում փաստացի մնաց միայնակ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, նույնպես որոշել է Սիրիան թողնել թուրքական վերահսկողության տակ, դրա համար էլ Վաշինգտոնում որոշում կա քիչ-քիչ դուրս բերել ամերիկյան զորքերը, որոնք գտնվում էին Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարի կոնտեքստում և աջակցում էին քրդական ուժերին։

Իսկ Թուրքիան փորձում է ոչ միայն ուղղորդել սիրիական նոր կառավարությանը, այլև կոնկրետ ռազմական ու տնտեսական ներկայություն հաստատել այդ երկրում՝ հետագայում իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ավելի լայն աշխարհագրությամբ պրոյեկտելու համար։ Բայց Սիրիան ահռելի ռեսուրսներ է խլելու Թուրքիայից ու լուրջ ծանրություն է դառնալու, քանի որ այս երկիրը խայտաբղետ բնակչություն ու կրոնական կազմ ունի, և կան բազմաթիվ անուղղակի ազդեցություններ։ Օրինակ՝ շիաների վրա միշտ էլ մեծ է լինելու Իրանի ազդեցությունը, իսկ դրուզների վրա մեծ է Իսրայելի ազդեցությունը։ Մյուս կողմից էլ՝ Սիրիայում Թուրքիայի հաստատվելը կոնկրետ մտահոգությունների տեղիք է տվել Իսրայելում, քանի որ Անկարան ջանքեր է գործադրում սիրիական բանակը վերակազմավորելու ուղղությամբ, որը կարող է կիրառվել հենց Իսրայելի դեմ։ Որոշ վերլուծական շրջանակների կողմից էլ նույնիսկ կանխատեսումներ են արվում Իսրայել-Թուրքիա հնարավոր բախման մասին։

Հարավային Կովկասի մասով էլ Թուրքիան վաղ թե ուշ բախվելու է Ռուսաստանի հետ, քանի որ ցանկանում է այս տարածաշրջանը վերցնել իր վերահսկողության ներքո ու աջակցում է Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի շահերի հաշվին պանթուրքական ծրագրերն իրականացնելու հնարավորություն առաջանա։ Բայց Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել միայն Հարավային Կովկասով, Էրդողանի ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում հատկապես Միջին Ասիան՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտ ստեղծելու շրջանակներում։ Սակայն Միջին Ասիայի երկրների կողմից կոնկրետ հակադրության նշաններ կան, որոնք երևում են հատկապես այս տարածաշրջանի երկրների դիրքորոշումներում Կիպրոսի և այլ հարցերում։ Նրանք այնքան էլ տարված չեն պանթուրքիզմով։

Բացի այդ, Միջին Ասիայի երկրներում մեծ է Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը, որոնք ընդհանրապես շահագրգռված չեն պանթուրքական ծրագրերի առաջխաղացմամբ։ Մյուս կողմից էլ՝ ակտիվանում է Իրանը, որը փորձում է թույլ չտալ, որ պանթուրքական ծրագրերն իրականություն դառնան։ Ընդ որում, Թեհրանի դերակատարությունը կարող է ավելի մեծանալ։ Եթե հանկարծ միջուկային գործարքի շուրջ ԻրանԱՄՆ համաձայնությունը կայացավ, ապա Իրանը տարածաշրջանում կարող է լուրջ հակակշիռ դառնալ Թուրքիային։ Այնուամենայնիվ, որպես ամփոփում կրկնենք՝ գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում