Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դուբայում նախատեսվում է 1 մլրդ դոլար արժողությամբ Trump Tower աշտարակ կառուցել (լուսանկարներ)Կոտայքում հրդեհ է բռնկվել կայանված «Daewoo»-ում«Ռեալի» ևս մեկ խաղացողի համար մրցաշրջանն ավարտված է Շատ է խոսվում կառավարության դանդաղության մասին, բայց կառավարությունը պետք է լինի դանդաղ, պետք է յոթ չափի, մեկ կտրի. Նիկոլ ՓաշինյանԱշտարակում հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ) Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել. Reuters Ուկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունըՆեթանյահուի այցն Ադրբեջան կտևի 5 օր «Ջրահարսը՝ լողավազանում»․ Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը՝ լողազգեստովԵթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրшված կլիներ. Թրամփ Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJ«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է. Ինձագի Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըYoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին Դիտորդական առաքելությունը «ՀայաՔվեի» կարևոր տարրերից է ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ 3 ամսում ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, 206 կարգապահական տույժ է կիրառվել 40 թափառական շների են թnւնավnրել, մի մասը uատկել է. Shamshyan Շվեյցարիայում գործարկվել է արևային երկաթուղին Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի հանդեպ ունեն ցեղասպան հավակնություններ. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ Ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության ծառայություն մատուցելու մրցույթում հաղթող է ճանաչվել «Նաիրի ինշուրանս» ընկերությունըՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին Կյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ ԿարապետյանըԻնչ կատարվեց Մոսկվայում․ Վահե ՀովհաննիսյանՀերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթին Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է․ Երևանի քաղաքապետարանՎերջին շրջանում տպավորված եմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքով․ Արմինե ՍիմոնյանԾառատունկ՝ հանուն կանաչ Հայաստանի Նույնականացման քարտը կկարողանանք պարտադիր դարձնել մեր քաղաքացիների համար․ ՆԳ նախարար Թուրքիայում երկրաշարժեր են տեղի ունեցելԱՄՆ պետդեպը զգուշացնում է Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց գումարի դիմաց․ ինչ է հայտնի Արտակարգ դեպք, մի իրանցի գլխի hրազենային վիրավnրումnվ տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ Որոշ հասցեներում ջուր չի լինի Խոշոր վթար, բախվել են «Nissan» և «Opel», այլ «Opel» էլ հայտնվել է մայթին, 3 վիրավnր կա․ Shamshyan Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե քանի անօդաչու թռչող սարք է խփվել գիշերը ՌԴ-ում Թուրքիան Հայաստանին պետք է վճարի շուրջ 75 ,6 մլրդ եվրո. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թուրքի պատվերն է կատարում. քաղաքացի Ադրբեջանի և Թուրքիայի ներկա գործելակերպը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. Ավետիք Չալաբյան Հնդկաստանի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարինԶինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունիցՍյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ
Քաղաքականություն

«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս պահի դրությամբ գոյություն ունի փաստաթղթային ձևակերպում ստացած 14 լուծում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ՝ սկսած 1918 թվականից, երբ ծագել է այդ կոնֆլիկտը և առաջին անգամ Հարավկովկասյան տարածաշրջանում հայտնվել է Ադրբեջան անունով պետությունը՝ օսմանյան Թուրքիայի ծրագրմամբ և նրա առաջնորդությամբ: Ադրբեջան անունով այդ արհեստական կեղծ կազմավորումը սկսել է ապօրինի հավակնություններ ներկայացնել Արցախի նկատմամբ: Սկսած այդ թվականից մինչև մեր օրերը ծնունդ է առել 14 փաստաթղթային ձևակերպում ունեցող փորձ՝ կարգավորելու կոնֆլիկտը: Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ բոլոր 14 փորձերը, ընդ որում՝ դրանց մեծ մասը կրել է նաև Ադրբեջանի գրավոր համաձայնությունը, խախտել է Ադրբեջանը»,-«Փաստի» հետ զրույցում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի պատմությունն է հիշեցնում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, երբ անդրադառնում ենք նույն հարցում մերօրյա զարգացումներին:

Նշում է՝ Ադրբեջանը, մի շարք նախապայմաններ առաջ քաշելով «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար, դրանցից երկուսի վրա առանձնապես շեշտադրում է: «Առաջին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի լուծարում, քանի որ, ըստ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի և նաև Նիկոլ Փաշինյանի, կոնֆլիկտը կարգավորված է, և երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Մինսկի խմբի ֆորմատը միջազգայնորեն ճանաչված միակ ֆորմատն է, որն իրավասու է զբաղվել Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ, և, ինչպես պնդում են միջազգային կառույցները, կոնֆլիկտը կարգավորված չէ: Այս մասին վկայում են Եվրոպական պառլամենտի՝ 2022 թ. փետրվարի 17-ի և 2022 թ. հունիսի 8-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2023 թ. հոկտեմբերի 12-ի, միջազգային հանրության անդամ առանձին պետությունների, մասնավորապես՝ 2024 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի ստորին պալատի և 2025 թ. մարտի 18-ին Վերին պալատի ընդունած բանաձևերը: Միջազգային հանրության հավաքական կարծիքն այն է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորված չէ: Մինսկի խմբի ձևաչափը չի ձևավորվել ո՛չ Հայաստանի կամքով միայն, ո՛չ Ադրբեջանի կամքով միայն, ո՛չ էլ երկուսի համատեղ կամքով միայն: Հետևաբար, միջազգային հանրությունն է իրավասու լուծարելու այդ կառույցը: Եթե այն այսօր հայտարարում է, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, ընդ որում՝ այդ հայտարարությունները գրավոր տեսքով են և միարժեք, կարծում եմ՝ այդ ֆորմատը չի լուծարվի, եթե, իհարկե, միջազգային հանրությունը հավատարիմ է իր հանձնառություններին: Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա դա Հայաստանի ներքին գործն է: Սահմանադրության մեջ Ադրբեջանին, կասեի՝ հիմնականում Թուրքիային, որովհետև Հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող քաղաքականությունն իրականացվում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի դեմքով, անհանգստացնում է Անկախության հռչակագրին հղումը: Այնտեղ խոսվում է, որ Հայաստանը հանձնառու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այստեղ նաև վկայություն կա Լեռնային Արցախի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին Լեռնային Արցախի Ազգային խորհրդի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշմանը: Այս երկու դրույթներն են անհանգստացնում Թուրքիային և նրա կովկասյան կցորդ Ադրբեջանին: Նշեմ՝ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Սրա վերաբերյալ դեռևս 2021 թ. ապրիլի 29-ին աներկբա որոշում է ընդունել Սահմանադրական դատարանը՝ արձանագրելով, որ Սահմանադրության նախաբանը դրա անփոփոխել ի դրույթն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն ունի մոտ 107 տարվա պատմություն: «Ինչո՞ւ այն չի կարգավորվում: Ադրբեջանի բոլոր վարչակազմերը տրամադրված չեն եղել այս կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերը հիմնականում վարել են ընդգծված հակահայկական, հայատյաց և ծավալապաշտական քաղաքականություն: Պատճառներից մեկը, թերևս, դա է, որ այս կոնֆլիկտը չի կարգավորվել:

Որքան էլ հայկական կողմը պատրաստ է եղել և պատրաստ է կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելուն, Ադրբեջանը պատրաստ չի եղել: Այո՛, նա առերևույթ հայտարարել է այդ մասին: Օրինակ՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն ամենատարբեր հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատի շրջանակներում ընթացող բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել կոնֆլիկտը միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն, խաղաղ ճանապարհով: Բայց 44-օրյա ագրեսիվ, զավթողական պատերազմից հետո բազմիցս բաց տեքստով հայտարարել է, որ երբ դարձել է նախագահ, իր երազանքն է եղել հասնել «ազատագրմանը», կոնֆլիկտը լուծել ուժային եղանակով: Իրենց մտադրություններում կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու առնչությամբ ազնիվ չեն եղել, թեև հայտարարել են: Ադրբեջանը միշտ վարել է հակահայկական, ծավալապաշտական քաղաքականություն»:

Քաղաքագետը պարզաբանում է, թե ինչպես է պատկերացնում արցախցու վերադարձն իր բնօրրան: «Իմ դիքորոշումն է՝ Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով: Ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել: Ադրբեջանն ասում է՝ կարող են վերադառնալ, բայց պետք է ապրեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն: Այսինքն, Արցախի հայությունը պետք է ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն: Իլհամ Ալիևը շատ հստակ հայտարարել է՝ ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Լավ գիտենք, թե ինչ է նշանակում ադրբեջանցիների հետ համատեղ գոյակցությունը: Սա նշանակում է կրկին ցեղասպանության ենթարկել Արցախի հայությանը: Ցեղասպանությունը միայն մարդուն ֆիզիկապես ոչնչացնելը չէ։ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում նշվում է՝ ցեղասպանություն է համարվում նաև այն, երբ դիտավորյալ ստեղծվում են պայմաններ տվյալ երկրի հանրության համար՝ նրան մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացնելու նպատակ հետապնդելով: Խորհրդային տարիներին արցախահայության համար այնպիսի կենսապայմաններ են ստեղծվել, որ դա հանգեցրել է ԼՂԻՄ-ից սարսափելի ծավալների արտագաղթի: Վիճակագրական տվյալների համաձայն, հայերի թվաքանակը պակասել է ԼՂԻՄ-ում: Դրա մասին 2002 թվականին մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հեյդար Ալիևը. «Երբ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարն էի, ձեռնարկել եմ ամեն միջոց՝ մեծացնելու ադրբեջանցիների թվաքանակը ԼՂԻՄում՝ փոխարենը պակասեցնելով հայերի թվաքանակը»:

Անդրադառնամ վերադարձի հարցին: Արցախում պետք է շարունակի գործել Արցախի Սահմանադրությունը, Արցախում պետք է շարունակի գործունեությունը ծավալել իր քաղաքացիների կողմից ձևավորված վարչակազմը, կտրականապես պիտի բացառել Արցախի ուղղակի կամ անուղղակի, նույնիսկ թվացյալ ենթակայությունն Ադրբեջանին: Սրան հասնելու համար երկու ճանապարհ կա՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչում, որը պիտի տեղի ունենա միջազգայնորեն, իմ պատկերացմամբ՝ դրա առաջին քայլը կարող է լինել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որը կարող է բերել միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչմանը: 1992 թվականին Ուրուգվայը, Արգենտինան և Բրազիլիան պատրաստ են եղել ճանաչել Արցախի անկախությունը՝ առաջ քաշելով պայման, թե՝ թող Հայաստանն առաջինը ճանաչի: Այդ ժամանակ Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Հարավային Ամերիկա, բանակցել այդ երկրների հետ, դրական պատասխան ստացել և վերադարձել: Նախագահ Լևոն ՏերՊետրոսյանն ասել է՝ թող մեկ երկիր ճանաչի, ես էլ կճանաչեմ Ղարաբաղի անկախությունը, և այդպես Արցախի անկախությունը, միջազգային ճանաչման հնարավորությունը բաց է թողնվել: Մյուսն ուժային ճանապարհն է: Եթե միջազգայնորեն չճանաչվեց Արցախի անկախությունը, ապա Արցախի վտարանդի վարչակազմը կարող է դիտարկել ուժային եղանակը: Այն իրագործելու համար հիմք է հանդիսանում միջազգային իրավունքը: 1933 թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ընդունել են «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան: Դրա 3-րդ հոդվածում արձանագրված է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունը և անկախությունը: Դե-ֆակտո պետությունը կարող է ցանկացած, այդ թվում՝ ուժի գործադրման միջոցով պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Այստեղ կարող է հարց առաջանալ՝ Արցախի վարչակազմն այսօր վտարանդի վիճակում է, և նրա տրամադրության տակ չկան ուժային միջոցներ, ի՞նչ պետք է անի: Առաջին՝ Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, այնուհետև Հայաստանի և Արցախի միջև ստորագրվում է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր, և, ղեկավարվելով Մոնտեվիդեոյի կոնվենցիայի և Հայաստանի հետ կնքված պայմանագրի դրույթներով, Արցախի վտարանդի վարչակազմը գրավոր դիմում է Հայաստանի վարչակազմին՝ խնդրելով Արցախին տրամադրել ռազմական օգնություն: Այդ տրամադրված օգնությունը նա անվանում է Արցախի պաշտպանության բանակ, որի միջոցով դեօկուպացիայի է ենթարկում Արցախի տարածքը: Այդ հատուկ ռազմական գործողությանը կարող են մասնակցել կամավորական ջոկատներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Բայց հաշվի առնելով 1918 թ. մայիսին օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից Հարավկովկասյան տարածաշրջանում Ադրբեջան անունով արհեստական, կեղծ, խամաճիկային կազմավորման ստեղծման փաստը, ինչպես նաև Արցախի և Հայաստանի հետ այդ արհեստական կազմավորման փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է 107 տարի, վստահաբար պնդում եմ՝ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նույնիսկ մեկ միլիմետրը: Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ և ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին դուրս քշել Արցախի տարածքից: Արցախն ազատագրելու իմ նշած եղանակներից ցանկացածի իրագործման հնարավորությունը կարող է ստեղծվել Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, Հայաստանի ազգային պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմի առկայության պարագայում»,-եզրափակում է Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում