Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ռեալի» ևս մեկ խաղացողի համար մրցաշրջանն ավարտված է Շատ է խոսվում կառավարության դանդաղության մասին, բայց կառավարությունը պետք է լինի դանդաղ, պետք է յոթ չափի, մեկ կտրի. Նիկոլ ՓաշինյանԱշտարակում հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ) Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել. Reuters Ուկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունըՆեթանյահուի այցն Ադրբեջան կտևի 5 օր «Ջրահարսը՝ լողավազանում»․ Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը՝ լողազգեստովԵթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրшված կլիներ. Թրամփ Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJ«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է. Ինձագի Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըYoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին Դիտորդական առաքելությունը «ՀայաՔվեի» կարևոր տարրերից է ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ 3 ամսում ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, 206 կարգապահական տույժ է կիրառվել 40 թափառական շների են թnւնավnրել, մի մասը uատկել է. Shamshyan Շվեյցարիայում գործարկվել է արևային երկաթուղին Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի հանդեպ ունեն ցեղասպան հավակնություններ. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ Ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության ծառայություն մատուցելու մրցույթում հաղթող է ճանաչվել «Նաիրի ինշուրանս» ընկերությունըՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին Կյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ ԿարապետյանըԻնչ կատարվեց Մոսկվայում․ Վահե ՀովհաննիսյանՀերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթին Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է․ Երևանի քաղաքապետարանՎերջին շրջանում տպավորված եմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքով․ Արմինե ՍիմոնյանԾառատունկ՝ հանուն կանաչ Հայաստանի Նույնականացման քարտը կկարողանանք պարտադիր դարձնել մեր քաղաքացիների համար․ ՆԳ նախարար Թուրքիայում երկրաշարժեր են տեղի ունեցելԱՄՆ պետդեպը զգուշացնում է Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց գումարի դիմաց․ ինչ է հայտնի Արտակարգ դեպք, մի իրանցի գլխի hրազենային վիրավnրումnվ տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ Որոշ հասցեներում ջուր չի լինի Խոշոր վթար, բախվել են «Nissan» և «Opel», այլ «Opel» էլ հայտնվել է մայթին, 3 վիրավnր կա․ Shamshyan Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե քանի անօդաչու թռչող սարք է խփվել գիշերը ՌԴ-ում Թուրքիան Հայաստանին պետք է վճարի շուրջ 75 ,6 մլրդ եվրո. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թուրքի պատվերն է կատարում. քաղաքացի Ադրբեջանի և Թուրքիայի ներկա գործելակերպը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. Ավետիք Չալաբյան Հնդկաստանի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարինԶինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունիցՍյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժած
Քաղաքականություն

ՔՊ-ի կադրային խայտառակ քաղաքականությունը ծնում է կոռուպցիոն նոր սխեմաներ

Կառավարությունը ավելի քան մեկ միլիարդ դրամ է ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս նպատակով պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

Կառավարության ձեռք բերած 49 ծառայողական Volvo ավտոմեքենաներից մեկը կտրամադրվի Սահմանադրական դատարանին, իսկ երեքը կամրացվեն վարչապետի աշխատակազմին։

Հուլիսին կառավարությունը ավելի քան 1 միլիարդ դրամ ծախսեց 49 Volvo էլեկտրական մեքենաներ գնելու համար։ Մատակարարը «Ավանտգարդ» ընկերությունն էր։ Ընկերությունը պատկանում է Հայաստանում Mercedes-Benz-ի ներկայացուցիչ, գործարար Էդվարդ Ավետիսյանին։

Նշենք, որ Էդվարդ Ավետիսյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հորեղբայրն է։ Ակնհայտ է, որ բարեկամական կապերն օգտագործվել են ի շահ այդ ընկերության։ Փաշինյանի օրոք կոռուպցիոն նոր վերելք է ապրում, ինչի մասին քիչ է խոսվում, քանի որ գործող իշխանությունները ՀՀ քաղաքացիների ուշադրությունն անընդհատ շեղում են տարբեր կեղծ օրակարգերի վրա՝ նախկինների մասին լուրերի կամ այսպես կոչված խաղաղության օրակարգի։

Առնակ Ավետիսյանն ունի հետաքրքիր կենսագրություն՝ նա ունի դատվածություն, ինչը ՔՊ-ի կադրային աղետալի քաղաքականության հերթական օրինակն է։

Նա 2018-ից մինչև 2021 թ. մարտի 16-ն աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալ: 

Պարզվում է, որ Առնակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ հունիսի 29-ին, իր քրոջ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդուհի Թամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկումից հետո, Երևանի Կենտրոն դատարանի շենքի դիմաց ծառայողական պարտականություններ կատարող ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանին ծեծի է ենթարկել և նրան պատճառել թեթև մարմնական վնասվածքներ։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 2010թ․ օգոստոսի 13-ին։

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:

Դատարանը հաշվի է առել այն, որ Առնակ Ավետիսյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, դրական է բնութագրվում բնակության վայրից, երիտասարդ է, 3-րդ կուրսի ուսանող է, տուժողը չի առարկել, որպեսզի նրա նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ չկապված պատիժ:

Դատարանը վճռել է Առնակ Հարությունի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի 500 հազար դրամի չափով:

ՔՊ-ի խայտառակ կադրային քաղաքականության արդյունքում ՀՀ պետական համակարգը կազմաքանդվում է, իսկ ընտանեկան, բարեկամական կապերն օգտագործվում են հարստանալու համար։ Նախկինների թալանի մասին հեքիաթներն արդեն չեն ազդում ՀՀ քաղաքացիների վրա, քանի որ նրանց փոխարինում են ՔՊ-ական կլանի կոռուպցիոն սխեմաները։