Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Ալավերդին հոսանքազրկվել, ձյան մեջ կորել է, մի հատ էլ երկրաշարժ է եղել․ ի՞նչ իրավիճակ է Լոռիում

Այսօր երկրաշարժ էր գրանցվել Լոռու մարզում, Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժից բացի մարզում նաև առատ ձյուն է տեղացել, և ինչպես MediaHub-ին փոխանցեցին՝ Լոռիում վիճակն ուղղակի աննկարագրելի է։ 

Ձնածածկույթը տեղ-տեղ հասել է մինչև 30 սմ, ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։ 

«Այս ամենից բացի՝ երեկ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում, Օձունում, Այգեհատում, Արդվիում, Հագվիում։ Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձորի և Ալավերդիի հարակից հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան»,- ահազանգում է մարզի բնակիչներից մեկը: 

Առավոտյան Ալավերդիում մարդիկ խուճապի են մատնվել, տեղ-տեղ հոսանքազրկումը պահպանվել է, ինչի հետևանքով նաև դպրոցների ջեռուցումն անջատված է եղել:

«Մարդիկ շատերը չեն գնացել աշխատանքի, երեխաներին էլ չեն ուղարկել դպրոց, դե արձակուրդներ են սկսվում, իսկ այս իրավիճակում անգամ վտանգավոր էր ուղարկել։ Քաղաքում անոմալ իրավիճակ էր գիշերը, առավոտյան էլ խուճապ»,- նշեց ալավերդցի մեր զրուցակիցը։

Նա նշեց,  որ դպրոցներում առավոտյան հոսանք չի եղել, սակայն, աշխատանքներ տարվում են, անգամ գիշերը այդ ուժեղ ձյան ժամանակ աշխատանքներ տարվել են, որ հոսանքազրկումից հանեն քաղաքները, սակայն, ուժեղ երկրաշարժից ծառեր են ընկել, վնասվել են լարերը, և կրկին հոսանքազրկել քաղաքները։

«Անգամ հեռախոսակապ չկար, չէինք կարողանում զանգել իրար, շատերի մոտ էլ հեռախոսն անջատվել էր չլիցքավորելու պատճառով։ Աշխատանքները շարունակվում են, որ Ալավերդին հոսանքազրկումից հանեն, որովհետև կան թաղամասեր, որտեղ դեռ հոսանքազրկված են բնակելի շենքերը։ Կարծես մեր գլխին գալովի է»,- նեղսրտեց նա։

Մեր զրուցակիցը հիշեցրեց անցյալ տարվա ջրհեղեղները Լոռու մարզում  և շարունակեց նեղսրտել՝ միշտ Լոռու ու Տավուշի մարզերն են ամենից շատ տուժում։

«Ջրհեղեղ եղավ, քաղաքները ավիրվեցին, երկրաշարժը դարձել է սովորական երևույթ՝ գրեթե ամեն ամիս երկրաշարժներ են լինում...  մի ձյուն ա գալիս, հոսանքազրկվում են քաղաքները, արդեն չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում մեր մարզում, ինչո՞ւ հենց մեր մարզը»,- նշեց նա։

Մարիաննա Արամյան