Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարիցՄարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին, այնքան լիահույս էի, որ ապաքինվելու էԵրևանում ձերբակալվել է «դրիֆտ» կատարած երիտասարդ Հայտարարագրման համակարգը տապալվելու է․ Հրայր ԿամենդատյանԻնչ էր ժամանակին ասել Արա Դեղտրիկյանը՝ մաhից հետոյի կյանքի մասին. բացառիկ մանրամասներ Ջրանջատումներ՝ մինչև ուշ երեկո Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ Հնդկաստանում արևային էներգիայի արտադրությունը վտանգված է օդի աղտոտման պատճառով ՀՀ ՊՆ-ն հայտարարել է՝ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի հաղորդագրությունները․ ԱԳՆՍպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. ՄանրամասներԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. «ՀայաՔվե»Փաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրությունով, իսկ դուք ի՞նչ եք անելու Ողբերգական վթար, «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս. Shamshyan Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետ Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումին«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիԹշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՈւկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱլիևները մեկնել են օկուպացված Արցախ ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան Կյանքից հեռացել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan Հայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունՄարտի 19-ին, 20-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Դեսպան Խաչատրյանը և Լուվրի թանգարանի տնօրենը անդրադարձել են մշակույթի ոլորտում Ֆրանսիա-ՀՀ համագործակցությանը Կենսաթոշակները կբարձրանա՞ն․ ի՞նչ է փոխվելու Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները
Քաղաքականություն

Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը դեռևս «տարածքային հավակնություններ» է պահպանում Ադրբեջանի նկատմամբ. «օդից» նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ Հայաստանում նկատվում են «ռևանշիստական տրամադրություններ», և այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Արցախն օկուպացնելուց և այնտեղ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո Ադրբեջանն այժմ տարածքային հավակնություններ է ներկայացնում արդեն Հայաստանին՝ ՀՀ-ն անվանելով «Արևմտյան Ադրբեջան» ու պահանջում է 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցում» Հայաստանում։ Դրան զուգահեռ՝ Բաքուն պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, չգնել զինատեսակներ Արևմուտքից կամ այլ երկրներից՝ սահմանափակել հայոց բանակի թվաքանակն ու չվերազինել զինված ուժերը։

«Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը վերածել failed state-ի՝ ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիկ, քաղաքական առումներով։ Բաքուն ցանկանում է հսկողություն սահմանել հայոց բանակի թվաքանակի, վերազինման վրա, այսինքն՝ սահմանափակել Հայաստանի ռազմական հնարավորություններն ու ներուժը։ Իսկ 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» դեմոգրաֆիկ էքսպանսիա է Հայաստանի դեմ:

Ապագայում Բաքուն պահանջելու է, որպեսզի այդ ադրբեջանցիներն ինքնորոշվեն, օրինակ՝ Սյունիքում կամ այլ վայրում, և դա կլինի Ադրբեջանի լծակը ՀՀ-ի դեմ»,գրում են հեղինակները և հավելում, որ տնտեսական առումով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման պարագայում թուրքական և ադրբեջանական ներդրումները կլանելու են հայկական փոքր, աղքատ տնտեսությունն, ու դրանով հայկական շուկան վերածվի թուրքական մեծ տնտեսության կցորդի։

Ալիքի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հակառուսականությունն էլ հանգեցնելու է նրան, որ Հայաստանում ռուսական ներկայությունը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, փոխարինվի ադրբեջանական նավթով ու գազով։ Քպականներն արդեն իսկ հայտարարել են, որ նրանք դեմ չեն լինի Ադրբեջանից էներգակիրներ գնել։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է կազմաքանդել հայոց պետականությունը՝ տնտեսական և դեմոգրաֆիկ մեթոդներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ռազմական։ Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են նոր թուրքական կայսրություն՝ Մեծ Թուրան, և Հայաստանը խոչընդոտ է այդ մեգածրագրի համար։ Այդ խոչընդոտը Անկարան և Բաքուն պատրաստ են վերացնել նաև ռազմական ուժով, սակայն ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ներկայությունն ու Իրանի հայամետ դիրքորոշումը՝ զսպող գործոն են թուրք-ադրբեջանական տանդեմի համար»,-նշվում է վերլուծության մեջ: Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանը թուրքական էքսպանսիային դիմագրավելու համար պետք է խորացնի ռազմաքաղաքական և տնտեսական կապերը ՌԴ-ի ու Իրանի հետ։

«ՌԴ-ն տասնամյակներ շարունակ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Իրանը պատրաստ է իր 80 միլիոնանոց շուկան բացել հայկական ապրանքների համար։ Վերջերս ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Պանթուրքական ռազմավարությունն ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության սպառնալիք է ՌԴ-ի և Իրանի համար։ Մոսկվան ու Թեհրանը ցանկանում են ունենալ հզոր բանակով ու տնտեսությամբ Հայաստան, որը չի դառնա հակառուսական և հակաիրանական պլացդարմ։

Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝ այսօրվա քպական իշխանությունները դիլետանտ են արտաքին և ներքին քաղաքականությունում և սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ դե ֆակտո հանգեցնում է թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում»,գրում են հեղինակներն ու ամփոփում, որ դուրս մղել ՌԴ-ն և Իրանը Հարավային Կովկասից՝ նշանակում է դե ֆակտո կյանքի կոչել Մեծ Թուրանի ծրագիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում