Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում, Զոլաքար գյուղի վարչական տարածքում «Mercedes» մանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։