Խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն

Փետրվարի 14-ին և 15-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացել է ձյուն, տեղումները շարունակվում են։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։