Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մի քանի ժամ գազ չի լինի Հայաստանի փրկությունը, Հայոց պետականության փրկությունը հայ-ռուսական ամուր և բարեկամական հարաբերությունների հիման վրա են կառուցված. Մհեր Ավետիսյան3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարիցՄարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին, այնքան լիահույս էի, որ ապաքինվելու էԵրևանում ձերբակալվել է «դրիֆտ» կատարած երիտասարդ Հայտարարագրման համակարգը տապալվելու է․ Հրայր ԿամենդատյանԻնչ էր ժամանակին ասել Արա Դեղտրիկյանը՝ մաhից հետոյի կյանքի մասին. բացառիկ մանրամասներ Ջրանջատումներ՝ մինչև ուշ երեկո Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ Հնդկաստանում արևային էներգիայի արտադրությունը վտանգված է օդի աղտոտման պատճառով ՀՀ ՊՆ-ն հայտարարել է՝ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի հաղորդագրությունները․ ԱԳՆՍպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. ՄանրամասներԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. «ՀայաՔվե»Փաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրությունով, իսկ դուք ի՞նչ եք անելու Ողբերգական վթար, «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս. Shamshyan Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետ Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումին«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիԹշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՈւկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱլիևները մեկնել են օկուպացված Արցախ ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան Կյանքից հեռացել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan Հայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունՄարտի 19-ին, 20-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Դեսպան Խաչատրյանը և Լուվրի թանգարանի տնօրենը անդրադարձել են մշակույթի ոլորտում Ֆրանսիա-ՀՀ համագործակցությանը
Քաղաքականություն

Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավի ժամանակ:

Թեմայի հետ կապված ուշագրավ վերլուծություն է կատարել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար նշելով, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար:

Ընթացիկ՝ 2024-2025 ֆինանսական տարվա սկզբի դրությամբ Հայաստանը գնել է հնդկական արտադրության 600 միլիոն դոլարի սպառազինություն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է հնդկական IADN լրատվականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներին։

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից 78 միավոր հնդկական ATAGS (Advanced Toved Artillery Gun Sistem) տեսակի հրետանային համակարգ գնել: Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում Kalyani Strategic Systems Limited (KSL), Bharat Forge պաշտպանական ստորաբաժանման հետ 78 ժամանակակից քարշակվող հրետանային կայանքների (ATAGS) գնման շուրջ: Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքում և հարթավայրում։

«Հանրապետության հրապարակը» նշում է, որ բացի ռազմական կապերից, ՀՀ-ն խորացնում է Հնդկաստանի հետ կապերը նաև տնտեսական, տրանսպորտային ոլորտներում. «Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է ստեղծել լրացուցիչ առևտրային ճանապարհ` Եվրոպա և Ռուսաստան հնդկական ապրանքների արտահանման համար։ Վերջինս կանցնի Սև ծովով՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) զուգահեռաբար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը։ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լավ տեղավորվում է Հնդկաստանի պլանների մեջ, քանի որ այդ երկիրը փնտրում է Սուեզի ջրանցքը շրջանցող լրացուցիչ միջանցքներ` Եվրոպա դուրս գալու համար՝ խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման բացասական հետևանքներից։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում Հնդկաստանի աշխարհաքաղաքական հակառակորդ Պակիստանը խորացնում է ռազմաքաղաքական, տնտեսական կապերն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից։ Հարավային Կովկասում ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքը, իսկ Երևանը դրան կարող է հակազդել Հայաստան-Իրան-Հնդկաստան դաշինքով։

Պակիստան-Հնդկաստան մակարդակում տեղի է ունենում աշխարհաքաղաքական proxy war, որտեղ Իսլամաբադը հենվում է թուրքադրբեջանական տանդեմի վրա, իսկ Նյու-Դելին՝ Հայաստանի վրա։

Այսպիսով, թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց աջակցող Պակիստանին դիմագրավելու համար Հայաստանը խորացնում է ռազմական կապերը միջուկային տերություն Հնդկաստանի, ինչպես նաև էներգետիկ-տրանսպորտային կապերն Իրանի հետ»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ Հնդկաստանի և Իրանի համար նույնպես Մեծ Թուրանն ու թուրքական ազդեցության ուժեղացումն ազգային անվտանգության ու անգամ տարածքային ամբողջականության սպառնալիք են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում