Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Քաղաքականություն

«Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Տարեսկզբից դժգոհությունները հասարակության շրջանում նոր թափ են առել: Գնաճ է գրեթե բոլոր ոլորտներում, մյուս կողմից՝ բարձրացել են տարբեր հարկատեսակների դրույքաչափերը: Հարվածի թիրախում է փոքր ու միջին բիզնեսը և ոչ միայն: Իշխանությունը սա մեկնաբանում է որպես ստվերի դեմ պայքար, քաղաքացիները՝ իրենց էլ ավելի շատ հարկելու փորձ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրուցել ենք հետևյալ կոնտեքստում՝ արդարացվա՞ծ են տարբեր հարկատեսակների բարձրացումները: Նա նշում է՝ յուրաքանչյուր երկրի համար հարկային քաղաքականությունը կոչված է սպասարկելու տնտեսական քաղաքականությանը կամ օգնելու հասնել տնտեսական նպատակներին: «Մեր իրականության մեջ, ցավոք, տնտեսական նպատակը, թիրախները ձևակերպված չեն, և ստացվում է այնպես, որ հարկային քաղաքականությունը դարձել է ինքնանպատակ մի գործընթաց: Այն իր առջև դնում է խնդիր, հիմնականում ֆիսկալ, այն է՝ բյուջե լցնելու նպատակ, և փորձում է այդ նպատակին հասնել՝ անտեսելով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել տնտեսության, տնտեսական զարգացման, արտահանման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և այլնի համար: Սա է մեր ընդհանուր խնդիրը, որ գլոբալ առումով ունենք տնտեսության մեջ: Տնտեսական նպատակը, քաղաքականությունը բացակայում է, և հարկային քաղաքականությունն ինքն իր համար նպատակներ է սահմանում և փորձում այդ նպատակներն իրականացնել: Սրա արդյունքում, ցավոք, բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու ապագայում՝ հաշվի առնելով այն, որ հարկային դրույքաչափերը կրկնակի ավելացել են զուտ այն նպատակով, որ, ըստ իրենց, ստվերը պետք է կրճատվի կամ պետք է լրացուցիչ հարկային հավաքագրումներ ապահովել՝ առանց գնահատելու առանձին ոլորտների առանձնահատկությունները, շահութաբերությունը, օրինաչափությունները և այլն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Հավելում է՝ ստացվում է այնպես, որ, օրինակ՝ ոսկերչության ու հագուստի ոլորտների նկատմամբ կիրառվելու են նույն դրույքաչափերը, նույն մոտեցումները, ինչն, ըստ նրա, անտրամաբանական է և անարդար: «Կամ, օրինակ՝ կառավարությունն, ըստ իր հռչակած նպատակների, փորձում է ապահովել փաստաթղթավորում: Սակայն այդ փաստաթղթավորման ապահովման հիմնական բեռը դրվում է փոքր ու միջին բիզնեսի վաճառականների վրա, որոնք մեծ ազդեցություն չունեն մատակարարների, արտադրողների վրա: Այնպես չէ, որ մեր շուկայում կան հազարավոր այդպիսի մատակարարներ, կազմակերպություններ, որոնք կարող են թղթով ապրանք վերցնել: Բացի դա, մի շարք ոլորտներում պետության անարդյունավետ կամ անկատար գործունեության հետևանքով ունենք մեծ քանակությամբ մաքսանենգություն, օրինակ՝ նույն ոսկերչության պարագայում: Թուրքիայից մեծ քանակությամբ ոսկերչական ապրանքներ, ոսկե ձուլակտորներ են գալիս մաքսանենգ ճանապարհով, այս պայմաններում շուկայում ստեղծում են որոշակի բաց՝ առանց փաստաթուղթ էժան ապրանք, որը խաթարում է մրցակցությունը, և այն վաճառականը, որը կորոշի թղթով աշխատել, ուղղակի շուկայից դուրս կմնա: Կան մի շարք այլ գործոններ ևս, օրինակ՝ Հայաստանում շատ քիչ արտադրամասեր կան, որոնք լինցենզավոված են կամ գործում են որպես ոսկերչական արտադրամաս: Մեծ մասը ձևակերպված են որպես ծառայություններ մատուցողներ, որովհետև նրանց առաջադրվող պահանջներն ավելի մեղմ են, քան արտադրամասին առաջադրվող պահանջները: Բազմաթիվ հարցեր կան արտադրության, մատակարարման ոլորտներում, բայց այս ամենի լուծումը նրանք տեսնում են մանր ու միջին առևտրականներին հարկելու միջոցով: Սա անարդար ու անհասկանալի իրավիճակ է: Նման իրավիճակներ են նաև այլ ոլորտներում, օրինակ՝ հագուստի վաճառքը, հանրային սնունդը: Հանրային սննդի դեպքում ևս հարկային բեռը բարձրացվում է մինչև 12 տոկոս այն տրամաբանությամբ, որ պետք է փաստաթղթավորում ապահովեն: Գաղտնիք չէ, որ շուկայից մեծ քանակությամբ հանրային սննդի ապրանքներ են ձեռք բերվում, որոնք բավարար փաստաթղթավորված չեն: Սա ևս խնդիր է առաջացնում: Նման իրավիճակ ունենք հագուստի ոլորտում: Այս ոլորտում ՊԵԿ-ը հաճախ չի ընդունում ներկրողների փաստաթղթերը՝ անվանելով դրանք ոչ արժանահավատ և այլն: Եվ հիմա նրանք ստիպված են լինելու ավելի շատ վճարել դրա համար: Այս ամենն արվում է զուտ բյուջեն լցնելու, ստվերը կրճատելու նպատակով, սա չի արվում տնտեսական քաղաքականությունը բարելավելու, տնտեսական աճ ապահովելու նպատակով: Մինչդեռ սա պետք է լիներ նպատակը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դժգոհություններին իշխանությունները արձագանքում են տարբեր հարցազրույցների կամ աշխատանքային քննարկումների միջոցով: Ամեն անգամվա պես միայն որոշում կայացնելուց հետո է իշխանությունը «պարզում», թե ինչ խութեր կան դրանում: «Առավել քան ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ հանրային քննարկում չէին կազմակերպել, և դրա վառ ապացույցը մեր ՓՄՁ ներկայացուցիչների արդար դժգոհությունն է: Նրանք հաշվի չեն առել ոլորտային խնդիրներն ու առանձնահատկությունները, ինչի հետևանքով վաճառականները ստիպված են լինելու կա՛մ գները բարձրացնել, ինչը քիչ հավանական է, կա՛մ ստվեր անցնել: Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի: Հարկային այս դրույքաչափերով փոքր և միջին բիզնեսը մրցունակ չէ, նրանք չեն կարող գործել, նրանք ստիպված են լինելու անցնել ստվերային դաշտ: Դրանից տուժելու են և՛ պետությունը, և՛ բիզնեսը: Սա ճիշտ մոտեցում չէ, այն ավելի մեծ վնաս է հասցնելու պետությանը, քան հարկային այն եկամուտները, որոնք, ենթադրաբար, ակնկալում էին»,-ընդգծում է տնտեսագետը:

Բայց մյուս կողմից՝ իշխանությունը, որի վարկանիշը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, այս՝ ոչ պոպուլ յար քայլերով իրեն դնում է էլ ավելի վատ վիճակի մեջ: Տնտեսության վիճակն այսքան վա՞տ է: «Գործող իշխանությունները հարկային դրույքաչափերի աճը պայմանավորում են նրանով, որ տնտեսության մեջ կա հարկային ճեղք, այսինքն՝ որոշակի չհավաքագրված հարկեր, դրանք պետք է հավաքագրել: Իսկ դրա նպատակն այն է, որ հարկային եկամուտների մի զգալի մասն ապահովեն՝ հաշվի առնելով այն, որ 2024 թվականին պետական բյուջեն թերակատարեց հարկային եկամուտների հավաքագրումը՝ նախատեսվածից մոտ 220 միլիարդ դրամով քիչ հարկ հավաքագրվեց: Այս պահին նրանց փոփոխությունների գնալը պարտադրում է բյուջետային իրավիճակը:

Նրանք չեն կարողանում բյուջեի կատարողականն ապահովել, ստիպված են լրացուցիչ հարկեր հավաքագրել: Երկրորդ խնդիրն այն է, որ այս փոփոխություններն անելու պարագայում կարող են ակնկալել լրացուցիչ վարկեր: Տարբեր միջազգային կազմակերպություններ պարտադրում են այսպիսի փոփոխություններ անել, կրճատել հարկային ճեղքը, որ պետությունները կարողանան լրացուցիչ վարկ վերցնել: Անշուշտ, այստեղ անկազմակերպվածության և քաղաքական սխալ հաշվարկի հետ էլ գործ ունենք: Նրանց մի շարք ծրագրեր խնդրահարույց են, հանրության կողմից բացասական արձագանքներ կարող են ունենալ, դրանք կենտրոնացրել են 2025-2026 թվականների վրա: Պատահական չէ, որ, օրինակ՝ հայտարարագրումը հետաձգեցին մինչև նոյեմբեր՝ լարվածությունը մի քիչ թուլացնելու համար: Վստահ եմ, որ որոշ ծրագրեր կփորձեն վերանայել, հարկային եկամուտների կամ հարկային վարչարարության խստացման մասով որոշակի փոփոխության կգնան՝ փորձելով մեղմել իրավիճակը: Սա գործող իշխանությունների համար բավականին լուրջ գլխացավանք է դառնալու, նրանք չեն կարողանում խնդիրները համակարգված լուծել, և սրա արդյունքում պարբերաբար նմանատիպ խնդիրներ են լինելու»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում