Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանական բանակի 2 զինծառայողներ ձնահյուսի մեջ են հայտնվել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների խնդիրըՄի քանի ժամ գազ չի լինի Հայաստանի փրկությունը, Հայոց պետականության փրկությունը հայ-ռուսական ամուր և բարեկամական հարաբերությունների հիման վրա են կառուցված. Մհեր Ավետիսյան3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարիցՄարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին, այնքան լիահույս էի, որ ապաքինվելու էԵրևանում ձերբակալվել է «դրիֆտ» կատարած երիտասարդ Հայտարարագրման համակարգը տապալվելու է․ Հրայր ԿամենդատյանԻնչ էր ժամանակին ասել Արա Դեղտրիկյանը՝ մաhից հետոյի կյանքի մասին. բացառիկ մանրամասներ Ջրանջատումներ՝ մինչև ուշ երեկո Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ Հնդկաստանում արևային էներգիայի արտադրությունը վտանգված է օդի աղտոտման պատճառով ՀՀ ՊՆ-ն հայտարարել է՝ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի հաղորդագրությունները․ ԱԳՆՍպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. ՄանրամասներԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. «ՀայաՔվե»Փաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրությունով, իսկ դուք ի՞նչ եք անելու Ողբերգական վթար, «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս. Shamshyan Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետ Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումին«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիԹշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՈւկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱլիևները մեկնել են օկուպացված Արցախ ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան Կյանքից հեռացել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan Հայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունՄարտի 19-ին, 20-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի
Աշխարհ

Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխվել է։ Եթե նախկինում Հարավային Կովկասը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտին, ապա ռուսական դիրքերն էականորեն թուլացել են, իսկ դրա փոխարեն ավելացել է Թուրքիայի ազդեցությունը։ Վրաստանում թուրքական կապիտալը էական դերակատարություն ունի տնտեսության մեջ, մյուս կողմից էլ՝ այդ երկրով են անցնում թուրքադրբեջանական այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը:

Իսկ վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն հաստատվում է Ադրբեջանում, ու պայմաններ են ստեղծվում համընդհանուր ինտեգրացիոն դաշտի ձևավորման համար։ Պարբերաբար համատեղ թուրքադրբեջանական զորավարժություններ են իրականացվում։ Եվ Թուրքիան իր բանակի ՆԱՏՕ-ական մոդելը ներմուծում է Ադրբեջան։ Մյուս կողմից էլ՝ առաջ է մղվում քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության խորացման գործընթացը, որը բխում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսից։ Փոխգործակցության շրջանակն ընդլայնվում է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Հենց ինտեգրացիոն գործընթացի ավելի խորացման ու պանթուրքական ծրագրերի իրականացման համար թուրքադրբեջանական տանդեմը պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ըստ էության, Թուրքիան միակ պետությունն է, որը ամենամեծ ազդեցությունն ունի Ադրբեջանի վրա։

Իսկ Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա գնալով թուլանում է՝ չնայած մի շարք դեպքերում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի մեծ լծակներ Ադրբեջանի վրա ազդելու՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը չի անդամակցում Ռուսաստանի գլխավորությամբ գործող գլխավոր կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Երբ ռուս խաղաղապահները գտնվում էին Արցախում, այդ հանգամանքը Մոսկվային լուրջ հնարավորություն էր տալիս Բաքվի վրա իր ազդեցությունն օգտագործելու հարցում։ Բայց Արցախի օկուպացիայից ու խաղաղապահների հեռանալուց հետո այդ լծակն իր ուժը կորցրեց։ Դեռ ավելին, մի շարք ուղղություններով Ռուսաստանն է կախված Ադրբեջանից։ Օրինակ՝ տվյալներ են հրապարակվում այն մասին, որ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ հայտնվում է Եվրոպայում։ Այս պայմաններում Բաքվի հավակնություններն ավելի են աճում, որը դրսևորվում է նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությամբ և հավակնություններով։ Ու չպետք է մոռանալ, որ միայն Հարավային Կովկասի միակ ռուսական ռազմաբազան Հայաստանում է, և Հայաստանն է, որ կարող է լինել Ռուսաստանի տարածաշրջանային հենարանը՝ չնայած տարածվող այն լուրերին, թե իբր Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։

Այսինքն, եթե Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Հայաստանում, ապա այդ իրողությունը կարող է հանգեցնել նաև Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալուն։ Ներկայում Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազի ուղղությամբ։ Բայց Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական գործոնի անտեսումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Իսկ Սիրիայում տեղի ունեցածը Մոսկվան պետք է իր աչքի առաջ ունենա, երբ Թուրքիայի աջակցությամբ ապստամբներն այդ երկրում վերցրին իշխանությունը՝ տապալելով Ասադին, ինչի արդյունքում էլ այսօր արդեն խոսվում է Սիրիայի ռուսական ռազմաբազաները թուրքականով փոխարինելու մասին։

Ու բացառված չէ, որ թուրքադրբեջանական օրակարգի առաջմղման ու Հայաստանի նկատմամբ ճնշումների հետևանքով մի օր էլ Հայաստանը հայտնվի թուրքական ազդեցության տակ, ու կոնկրետ դրվի ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Թեպետ պետք է նկատի ունենալ նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման պարագայում մի օր էլ Ռուսաստանն արդեն լուրջ խնդիրների առաջ է կանգնելու՝ արդեն կապված Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հետ։

Պատահական չէ, որ երբ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա ադրբեջանական պրոպագանդան Ռուսաստանի դեմ աշխատում է այն մոտիվներով, ինչպես գործում է Հայաստանի դեմ։ Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվականներում նշվում է, թե Ռուսաստանը իրենցից խլել է ադրբեջանական «պատմական հողերը», որոնց վրա իրենք ապրել են «հազարամյակներ» շարունակ։ Ադրբեջանը մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ, քանի որ Ալիևը դժգոհ է, որ Ռուսաստանը չի պատժել մեղավորներին ու փոխհատուցում չի տրամադրել։ Այս համատեքստում Բաքուն ոչ միայն հոխորտում է Ռուսաստանի ուղղությամբ, այլև այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարում են, թե պատրաստվում են դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը։ Ադրբեջանական հեռուստաալիքներում էլ ռեպորտաժ էր գնացել, որում նշվում էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։ Ադրբեջանական կողմը հակառուսական քարոզչության համար օգտագործում է նաև այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս:

Թերևս ուշացած, սակայն ռուսական կողմն էլ իր հերթին սկսել է փաղաքշելուց անցնել Ադրբեջանին ատամ ցույց տալուն։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արդեն բացահայտ զգուշացնում են, որ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։ Բայց ռուսաստանցի շատ փորձագետներ կարծում են, որ պետք է ավելի արագ գործել և Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, քանի դեռ իրավիճակը չի հասել ծայրահեղի։ Նման սցենարը կանխելու համար Ռուսաստանը պետք է համագործակցի հայկական կողմի հետ և ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանին։ Թերևս ԱՄՆ նորանշանակ նախագահ Թրամփի նախաձեռնության պարագայում առաջիկայում հնարավոր է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կանգնեն։ Արդեն Մոսկվան կկարողանա ժամանակ տրամադրել Հարավային Կովկասով զբաղվելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում