Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանԿոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ
Տնտեսություն

Առևտրային պատերազմների շրջափուլի մեկնարկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քանի որ ամերիկյան շուկան հեղեղված է այլ երկրների արտադրանքով, բնական է, որ երկրի ներսում որոշակի դժգոհություններ են կուտակվում, թե ինչու հենց իրենք այս կամ այն արտադրանքը չեն թողարկում։ Ձևավորվում է այն մտայնությունը, թե որոշ այլ երկրներ ուղղակի օգտվում են ԱՄՆ-ի շուկայի ընձեռած հնարավորություններից, իսկ ԱՄՆ-ն այդ ընթացքում արտադրական առումով դառնում է ոչ մրցունակ։

Այս դժգոհությունները իր վարչակազմի օգտին կապիտալիզացնելու վրա է աշխատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սակայն այս գործընթացը նոր չէ, այն սկսվել էր Թրամփի կառավարման առաջին շրջանում, իսկ նրա քաղաքականությունը շարունակել էր Բայդենի վարչակազմը՝ չնայած որոշակի մեղմ շեշտադրումներին։ Հենց Բայդենի օրոք էր, որ առաջադեմ չիպերի արտահանման արգելք սահմանվեց դեպի Չինաստան, էականորեն բարձրացվեցին չինական էլեկտրոմոբիլների մաքսատուրքերը։ Ու չինական շատ ընկերություններ, մտահոգություններ ունենալով, որ Չինաստանի նկատմամբ ամերիկյան սահմանափակումների քաղաքականության շարունակությունը կարող է էական վնաս հասցնել իրենց գործունեությանը, իրենց արտադրության կազմակերպման որոշ հատվածներ տեղափոխեցին Մեքսիկա, որպեսզի հենց այնտեղից էլ ապրանքները շատ արագ հասցնեն ԱՄՆ։

Բայց իր կառավարման երկրորդ փուլում Թրամփը շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել առևտրի հարցում, ու իր հիմնական շեշտադրումն ամերիկյան ընկերությունների շահերի պաշտպանությունն է, ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծումը և արտադրության կազմակերպումը։ Մյուս կողմից էլ՝ մաքսատուրքերի բարձրացման հարցը ԱՄՆ նոր նախագահը կապում է անլեգալ միգրանտների և հիմնականում Մեքսիկայի տարածքից բերվող ափիոնային սինթետիկ անալգետիկ ֆենտանիլի տարածման հետ, որը ամեն տարի հազարավոր մահերի պատճառ է դառնում։ Ու ամերիկյան պաշտոնյաները մեղադրում են Մեքսիկային ու Կանադային՝ անլեգալ միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ թողնելու համար։ Իսկ Չինաստանի ուղղությամբ մեղադրանքներ են ուղղում սինթետիկ թմրանյութերի համար նյութեր տրամադրելու, իսկ Մեքսիկան տարբեր թմրակարտելների միջոցով նպաստում է, որ դրանք ԱՄՆ հասցվեն ու վնաս հասցնեն հազարավոր ամերիկացիների առողջությանը։

Իր երդմնակալությունից ընդամենը օրեր անց Թրամփը կատարեց իր առաջին քայլերը՝ բարձրացնելով մաքսատուրքերը Կանադայի, Մեքսիկայի ու Չինաստանի նկատմամբ՝ այն անմիջականորեն կապելով անօրինական միգրացիայի և ֆենտանիլ սինթետիկ թմրանյութի մաքսանենգության դեմ պայքարի հետ։ Մեքսիկան, Կանադան ու Չինաստանն էլ իրենց հերթին խոստացան պատասխան քայլեր ձեռնարկել ընդդեմ ԱՄՆ-ի կողմից կատարվող քայլերի։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարեց, որ իր երկիրը պատասխան մաքսատուրքեր կսահմանի, իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշեց «հեռուն գնացող» պատասխան քայլերի մասին: Չինաստանի առևտրի նախարարությունն էլ հայտարարեց, որ Պեկինը Միացյալ Նահանգների դեմ հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն և «համապատասխան հակաքայլեր կձեռնարկի» առանց դրանք մանրամասնելու:

Պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի տնտեսությունները բազմաթիվ շղթաներով փոխկապակցված են, իսկ նոր մաքսատուրքերի սահմանումն էականորեն կվնասի առևտրային հարաբերություններին։ Բնական է, որ բարձր մաքսատուրքեր ունեցող ներմուծված ապրանքների գները բարձրանալու են, իսկ դրանց համար վճարելու են հենց ԱՄՆ քաղաքացիները։ Տնտեսագետները նույնիսկ պնդում են, որ նոր սակագները և դրան հաջորդող արձագանքները կարող են բարձրացնել ապրանքների գները ու գնաճ հրահրել, ինչն էլ ոչ միայն կարող է խոչընդոտել տնտեսական աճը, այլև բարդացնել մարդկանց սոցիալական վիճակը։

Մյուս կողմից էլ՝ առևտրային պատերազմների խորացումը խոստանում է էական խաթարումներ առաջ բերել համաշխարհային տնտեսության հոսքերում։ Բայց այս իրավիճակից կարող են օգտվել այն երկրները, որոնց արտադրանքի նկատմամբ համեմատաբար ցածր մաքսատուրքեր են սահմանված։ Օրինակ՝ արտադրության կազմակերպումը Չինաստանից ու Մեքսիկայից կարող է տեղափոխվել այլ երկրներ, որտեղից մրցակցայնության առումով ավելի դյուրին կլինի ապրանքները հասցնել ԱՄՆ։

Նկատի ունենանք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը, չնայած առկա մեծ հնարավորություններին, բավական փոքր քանակություն է կազմում։ Միգուցե հայկական կողմը կարողանա օգտվել նոր իրավիճակից՝ ամերիկյան կողմի հետ իր տնտեսական գործակցությունն ավելի խորացնելու համար։ Ուղղակի դրա համար ակտիվ աշխատանք է անհրաժեշտ, ու պետք է նաև գործի դնել ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների ունեցած հնարավորությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում