Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՄինչեւ երեկո ջուր չի լինելու․ հասցեներ Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացիԵվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Երթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Երեք անչափահաս երեխաների մոր խափանման միջոց կալանքը փոխվել է Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԳազատար է վնասվել, որոշ ժամանակ գազ չի լինելու Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԱրտակարգ դեպք, տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և հայտնել, որ կդիմի ծայրահեղ քայլի. Shamshyan Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումՓաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանՄյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում մեծ փոս է առաջացել. քաղաքացիներն ահազանգում են, որ խնդիրը օրեր շարունակ չի լուծվում Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա ԿոստանյանԵրևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացիՀայ պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում 2-րդն ենՀզոր երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ, հայտարարվել է ցուցամիի նախազգուշացում Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»
Իրավունք

Եթե օրենքը միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթավերջին ահազանող գրառման համար իշխանությունների կողմից ձերբակալվեց, ապա հանիրավի մեղադրվեց 70-ամյա գիտնական, արցախցի Ղարիբ Բաբայանը: Ավելին, փաշինյանական իշխանությունը որոշեց նրան կալանքի տանել: Իսկ երբ այդ մասին հայտնի դարձավ, չնայած ուշ ժամին ու ցուրտ եղանակին, հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ ինքնաբուխ, հավաքվեցին Աջափնյակի դատարանի մատույցներում: Ի վերջո, դատարանը, ինչպես հայտարարում են ընդդիմադիր գործիչները, հանրային ճնշման ներքո, որոշեց չկալանավորել Ղարիբ Բաբայանին, բայց նրա նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառեց: Տարօրինակ է, որ ընդհանրապես քրեական վարույթը չչեղարկվեց, որովհետև այս պատմության մեջ ինչ ասես կա, բացի քրեական բաղադրիչից: Եթե կատարվածը դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից, չոր փաստերով, ապա այստեղ ընդհանրապես «գործ» կամ քրեական հետապնդման առարկա չկա:

Ի՞նչ է եղել. Իրանի մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգել են «Ղարաբաղ»: Այդ խայտառակ ու ազգային արժանապատվություն նսեմացնող եղելությունը տեսել և տեսաձայնագրմամբ արձանագրել է մի քաղաքացի: Ղարիբ Բաբայանն այդ տեսագրությունը զետեղել է իրեն պատկանող օգտահաշվային էջում, բացի այդ արել է գրառում՝ ռուսերենով:

Հատկանշական է, որ անգամ դպրոցական մակարդակի ռուսերենի իմացությունը բավարար էր՝ հասկանալու համար, որ Բաբայանի գրառման մեջ բացակայում է ատելության, թշնամանքի կամ իրեն մեղսագրվող այլ «ոճրագործությունների» որևէ տարր անգամ: Այն էլ նկատենք, որ գրառման 99 տոկոսը հարցերով է: Այսինքն, մարդը հարցադրումներ է արել, օրինակ՝ «ո՞ւր է փառապանծ ոստիկանությունը», «այս ի՞նչ է կատարվում» ու այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է կատարվում: Նախ՝ ԱԱԾ-ն հետապնդում է սկսում 70-ամյա գիտնականի՝ գրառման հեղինակի նկատմամբ, նրան մեղսագրվում է ոչ ավել, ոչ պակաս՝ «անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով» (ԱԱԾ հաղորդագրության ձևակերպումն է): Այսինքն, ըստ փաշինյանական իշխանության այս կառույցի՝ Ղարիբ Բաբայանը հենց միայն նրանով, որ խայտառակ եղելությունն արձանագրել է կամ դրա մասին ահազանգել, արդեն... «ատելություն է սերմանել»:

Անհեթեթության «շքերթը» շարունակում է արդեն Քննչական կոմիտեն: Այս մի իշխանական կառույցն էլ Բաբայանին վերագրում է կամ ավելի ճիշտ՝ նրան մեղադրում է «...քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»:

Իհարկե, մեծն Կաֆկան բարձր կգնահատեր ԱԱԾ-ի ու ՔԿ-ի ակնարկյալ ստեղծագործությունները, բայց մենք այնուամենայնիվ, իրավական հանգամանքների մասին ենք խոսում, այլ ոչ թե՝ գրական:

Այս ամենի հետ կապված՝ շատ ավելի էական հարցեր կան, որոնք անհնար է չհնչեցնել:

Ակնհայտ փաստ ու իրողություն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության մի շարք կողմնակիցներ, այդ թվում՝ իրենց «բլոգերի» տեղ դրած կամ այդպիսին ներկայացնողներ, ամենաբացահայտ կերպով ատելություն են սերմանում Արցախի, Արցախի հայության հանդեպ, «քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված»՝ հետևողականորեն ատելություն են սերմանում ընդդիմադիր գործիչների, ընդդիմախոսների նկատմամբ: Իշխանության կողմնակիցները բացահայտ ատելություն էին հրահրում, ավելին՝ ստահոդ ու վարկաբեկիչ տեղեկություններ էին տարածում Հայ առաքելական եկեղեցու, ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների, «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա կողմնակիցների հանդեպ: Նկատվել են նաև Ռուսաստանի ու ռուսների հանդեպ անհանդուրժողականության ու ատելության խոսքի դրսևորումներ, է՛լ ավելին՝ այսպես ասած «ռուսամետ կողմնորոշում» ունեցողների հասցեին է նկատվել ատելության հրահրում: Ո՞ր մեկը ասես, եթե նման դրսևորումներն ամենօրյա են ու չդադարող: Այ, հիմա էլ թանկացված ուղեվարձը բոյկոտողների հասցեին են նույն ատելությունը սերմանում ու հրահրում:

Հիմնական հարցն այստեղ այն է, թե նույն իրավապահները վերոնշյալներից քանիսի՞ «հետևից են ընկել», քանիսի՞ն են ձերբակալել, տարել կալանքի ու դատի: Մի նման կիսադեպք կար, այն էլ, ինչպես մամուլում գրվեց, հետապնդվողը բարեհաջող հեռացել էր Հայաստանից: Իսկ, այ, այս իշխանության դեմ հանդես եկող հայ մարդկանց դեպքում պատժիչ մեքենան գործում է դաժանորեն ու անխափան: Հարցը միայն Բաբայանի հետ կապված այս «փուչիկ» գործը չէ: Առաջինն, ինչ աչքի առաջ գալիս է, պրոդյուսեր, ռեժիսոր Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն է, եթե չասենք՝ անուղղակի սպանությունը: Քանի որ Արմեն Գրիգորյանը բացահայտ հանդես էր գալիս այս իշխանության դեմ, նրա նկատմամբ «ատելություն հրահրելու» հոդվածով քրեական հետապնդում սկսեցին, վատառողջ մարդուն բանտարկեցին, ազատազրկեցին, և հենց դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանը մահացավ: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը մահվան հասցրեց Արմեն Գրիգորյանին: Ի դեպ, որոշ իշխանամետներ անթաքույց ուրախացել էին, որ հայ մարդ է մահացել:

Սա էլ ավելի է սրում հարցը, թե ինչի՞ համար է օրենքն առհասարակ, եթե այն գործում է բացառապես ու միմիայն ընդդիմադիր կամ պարզապես ոչ իշխանական մարդկանց խոսքի կամ արարքների դեպքում, սակայն երբեք չի գործում, երբ նույն օրենքները ոտնահարում են իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցները: Դա ցանկացած օրենք «լաթի կտոր» կամ «թղթի անպետք կտոր» դարձնելու ամենից արագ ու կարճ ճանապարհն է: Չի կարող օրենքը լինել միակողմանի: Իսկ եթե միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ, առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում