Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը
Քաղաքականություն

Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկացի հանրահայտ միլիարդատեր Իլոն Մասկը, մեղմ ասած, սենսացիոն հայտարարություն է արել՝ մասնավորաբար գրելով. «USAID-ն հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ այն մահանա... Գիտե՞ք, արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»:

Սրանք իսկապես ծանր մեղադրանքներ են, ըստ որում՝ ոչ ամենը: Խոսվել է նաև այն մասին, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ու իր ցանցն օգտագործվել են երկրների դեմ հետախուզական գործունեության համար ևս: Կարճ ասած՝ USAID-ի գլխին լուրջ ամպեր են կուտակվում հենց ԱՄՆ-ում՝ հաշվի առնելով, թե ով է Մասկը և ում կողմնակիցն է: Սենսացիան՝ սենսացիա, բայց գոնե մեր ընթերցողների համար ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կապված շատ անակնկալներ չկան Մասկի մեղադրող կամ դիմակազերծող հայտարարությունների մեջ: Մեկ անգամ չէ, որ տարբեր հրապարակումներով ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքի վրա, որ հատկապես 2018-ի «թավիշից» հետո USAID-ն ավելացրել է Հայաստանում իր գործունեության ֆինանսական ծավալներն ու ուղղությունները: Ավելին, USAID-ի անունն առնչվել է նաև Հայաստանում գործող մեկ տասնյակից ավելի բիոլաբորատորիաների աշխատանքի ու ֆինանսավորման հետ, ինչը մշտապես է մտահոգություններ ու հարցեր հարուցել: Իսկ ի՞նչ են նրանք այնտեղ ֆինանսավորել այդ բիոլաբորատորիաներում:

Հիմա, փաստորեն, Իլոն Մասկն է հայտարարում, որ USAID-ն ամենևին էլ այն «գովազդային ժպիտը» չէ, որով ներկայանում է, այլ «հանցավոր կազմակերպություն», հետախուզական ծածկույթ, «կենսաբանական զենքն» ու համաճարակի տարածման նպաստող, ի վերջո՝ «ձախ արմատական մարքսիստների օձի բույն է, որոնք ատում են Ամերիկան»:

Չգիտենք, թե Ամերիկան՝ ինչպես, բայց որ Հայաստանում, հատկապես Փաշինյանի իշխանավարման շրջանի Հայաստանում USAID-ի գործունեությունը «մութ կողմեր» ունի, բազմիցս են նշել տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ: Հետաքրքիր է, թե Իլոն Մասկի հայտարարությունն արդյոք բավարա՞ր հիմք է, որպեսզի համապատասխան ծառայություններն ստուգեն, թե ինչո՞վ է մեր երկրում զբաղված եղել USAID-ն, հատկապես ինչե՞ր է զարգացրել, ի՞նչ ՀԿ-ներ է «ծաղկեցրել», դրանցից քանիսն ի՞նչ «գործի» մեջ է ներգրավված և այլն:

Ի դեպ, երեկ նոր վերլուծական հոդված է ներկայացրել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականության փոփոխությանը USAID-ի հանդեպ և այդ կազմակերպության ապագա գործունեությանը ՀՀ-ում։ Նշվում է, որ USAID-ն տարիներ շարունակ ՀՀ-ում ձևավորել է ԱՄՆ-ին լոյալ փորձագիտական շրջանակներ, որոնք կարող են դառնալ ապագա իշխանության մաս՝ սպասարկելով Սպիտակ տան շահերը ՀՀ-ում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունում «արմատական խանգարվածներ» են աշխատում։ USAID-ն Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն է, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար։ Այն գործում է Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, այդ թվում՝ նաև Հայաստանում»,-գրում են հեղինակները և նշում, որ USAID-ն տասնամյակներ շարունակ ծառայել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը, որպես, այսպես կոչված, soft power՝ փափուկ ուժ։ Այդ կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալել նաև ՀՀ-ում՝ համագործակցելով բազմաթիվ ՀԿ-ների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ։

Ալիքի հեղինակները գրում են, որ USAID-ին փոխկապակցում են նաև ամերիկյան հատուկ ծառայությունների, մասնավորապես Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Կան բազմաթիվ փաստեր, թե ինչպես է այդ կազմակերպությունը նպաստել, մասնակցել հետխորհրդային տարբեր երկրներում, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների իրականացմանը, որը նպատակ է ունեցել փոխել տվյալ երկրների արտաքին քաղաքական ուղենիշը՝ ՌԴ-ի հետ կապերի խզում և դեպի ՆԱՏՕ ու ԵՄ արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն։

«Թրամփն ու նրա հավատարիմ թիմակից Մասկը կոշտ քննադատության են ենթարկում այդ կազմակերպությունն, ու հասկանալի է, որ այդ կազմակերպությունն ենթարկվելու է լուրջ փոփոխությունների, սակայն ակնհայտ է, որ Սպիտակ տունը չի ցանկանա ոչնչացնել նմանատիպ կազմակերպությունը, քանի որ այն ստեղծել է ցանց աշխարհի տարբեր երկրներում և նպաստում է ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։

Հիշեցվում է նաև, որ վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ գրեթե 25-ամյա համագործակցության դադարեցման մասին։ Ըստ հեղինակների, Ադրբեջանը, հավանաբար, Ալիևի իշխանության համար վտանգ է զգացել այդ կազմակերպությունից և չեզոքացրել է այդ կազմակերպության միջոցով ԱՄՆ-ի հնարավորություններն ազդելու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա։

Ամփոփելով՝ ալիքը գրում է. «ՀՀ գործող իշխանությունները տարիներ շարունակ խորացրել են կապերը USAID-ի հետ՝ դրանով նաև իրենց լոյալությունը հայտնելով Սպիտակ տանն ու որդեգրելով արևմտամետ արտաքին քաղաքականություն։ ՀՀ-ում գործող բազմաթիվ ՀԿ-ներ այս կամ այն կերպ համագործակցել են տվյալ կազմակերպության հետ և այժմ հայկական բազմաթիվ ՀԿ-ներ սպասում են, թե ի՞նչ է լինելու USAID-ի հետ ապագայում, և արդյո՞ք նրանք կարողանալու են ֆինանսական աջակցություն ստանալ տվյալ կառույցից՝ ՀՀ-ում իրենց գործունեությունը շարունակելու համար։ USAID-ն Հայաստանի տարբեր կառույցների, ինստիտուտների հետ կյանքի է կոչել բազմաթիվ ծրագրեր, և դա նաև թույլ է տվել ԱՄՆ-ին ՀՀ-ում ձևավորել ամերիկամետ բյուրոկրատական ապարատ, փորձագետների շերտ, որոնք ապագայում կարող են դառնալ իշխանության մաս՝ դեֆակտո ամերիկյան շահերի լոբբիստները պետական համակարգում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում