Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀԻՄԱ. Լարված իրավիճակ 4֊րդ գյուղում ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն ՄանվելյանԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայի մրցաշարում Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից. ԿոպիրկինԹուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան Թիվ 174 դպրոցում 4-րդ դասարանի աշակերտի են ծեծի ենթարկել Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանել. Shamshyan ՈՒՂԻՂ․ Լարված իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում․ բնակիչները փակել են ճանապարհը, մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել Բաժանման լուրերից հետո Անդրեի կինը`Անին, շքեղ տեսքով է ներկայացել. երգչուհին գեղեցկացել է Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան29 ամյա վարորդը տեղում մահացել է Հանրապետության զգալի մասում սպասվում է ձյուն. ինչ եղանակ կլինի այս օրերին Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու «ՀայաՔվեն» Գյումրիում անցկացրեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» խորագրով երկօրյա սեմինարների շարք2025 թվականի ովքե՞ր կստանան նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը«Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակը բացել է դռները. նոր ու մասշտաբային ծրագրերն առջևում են Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. ՀայաՔվեՍուր շնչառական վիրուսի այս ձևը մահացու է երեխաների համար. Բժիշկ Մյասնիկովը մանրամասնում է Նոր Գյուղում 48-ամյա տղամարդը սղոցով, կացնով ու ատրճանակով հարձակվել է 36-ամյա տղամարդու վրա «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցըԱրտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին. ԶՊՄԿ Շահումով խաղերը, կազինոները, հեռախոսի ապարատից ծորացող չարիքը պետք է արմատախիլ արվի Հայաստան երկրից. Հրայր Կամենդատյան Վթար է․ 12 ժամ ջուր չի լինելու Պլանավորում ենք պատրաստել մոտ 2000 դիտորդ. Ցոլակ ԱկոպյանԵթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի երկրորդ թողարկումը՝ այս անգամ Պետության և անհատ քաղաքացու փոխհարաբերությունների վերաբերյալ. Չալաբյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը վաղը կհանդիպի Լուսակերտի տարածաշրջանի բնակիչների հետԿալմիկիայում շահագործման են հանձնել արևային համակարգ հետևման տրեկորային համակարգովԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան ԱբխազիայումՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Բաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան
Քաղաքականություն

Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի 35-րդ տարելիցն էր: Հատկանշական է, որ երեկ ԱԺ նախագահության «պատվանդանի» վրայից փաշինյանական (իշխանական) «իրավապահ» համակարգի ներկայացուցիչը, այս դեպքում՝ անվտանգության աշխատակիցը, հասկանալի է՝ ՔՊ-ի հրահանգով, ցուցադրաբար պոկեց Հայաստանի և Արցախի միացյալ քարտեզը, որն այնտեղ փակցրել էր ընդդիմադիր պատգամավորներից մեկը: Դա խորհրդանշական պահ է, որը լիովին բնութագրում է Փաշինյանի ու նրա ՔՊ-ի բնույթն ու էությունը:

Այդ ամենի խորապատկերում առավել քան բնութագրական է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա գլխավորած իշխանությունը, ո՛չ էլ նրա ՔՊ-ն որևէ կերպ չարձագանքեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու գերեվարված, պատանդառված մի խումբ այլ հայ մարդկանց դեմ Բաքվում ցուցադրաբար մեկնարկած «դատավարությանը» կամ ավելի ճիշտ է ասել՝ դատավարական ֆարսին: Դե, մի քպական ինչ-որ բան ասել էր, մյուսն էլ երեկ ասաց՝ համաձայն ենք, բայց իրականության մեջ սրանք հավասար են ոչինչ չասելուն, բերանը ջուր առնելուն, առավել ևս, որ այդ վերջին քպականը փաստացի խոստովանեց, որ իրենք նմանատիպ քննարկում ու որոշում չեն ունեցել: Այսինքն, իրենց պետքն էլ չէ այդ ամենը: Բայց ադրբեջանական արհեստական դատավարության ու կեղծ մեղադրանքների վերաբերյալ հայաստանյան արձագանքներին դեռ կանդրադառնանք, ամենայն մանրամասնությամբ՝ ով, ինչ, ոնց: Հիմա ասելիքը փոքր-ինչ այլ բանի մասին է:

Տեսեք՝ մարդիկ «դատվում» ու խոշտանգվում են այն բանի համար, որ ցանկացել են ազատ ու ինքնուրույն ապրել սեփական հայրենիքում, սեփական հողի վրա: Ամենից վրդովեցուցիչն այն է, որ «դատողն» էլ ադրբեջանական իշխանությունն է, որը իրականացրել է սիստեմատիկ ցեղասպանական քաղաքականություն, որն իրականացրել է ցեղասպանական ոճրագործություն, պատերազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության կոտորածներ ու խոշտանգումներ, երեխաների սպանություններ: Ֆաշիստ ու մարդատյաց Ալիևը, որ պետք է կանգնած լիներ միջազգային քրեական դատարանի առաջ, «դատում» է... Արցախի հայ ղեկավարներին:

Այն, որ Ալիևի ոճրագործ ռեժիմը նման «դատական» ցուցադրություն է իրականացնելու և հատկապես այդ նպատակով է ապօրինաբար պատանդ պահում ու խոշտանգում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մեր մյուս գերիներին, հայտնի էր: Սպասելի էր նաև, որ այդ խայտառակ «դատը» Ալիևը սկսելու է Բաքվի ջարդերի տարելիցի օրերին, ինչը նույնպես պատահական չէ: Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի «դատը» անխուսափելիորեն ճնշող ազդեցություն ունեցավ Հայաստանի գիտակից հանրության առնվազն մի մասի վրա:

Միաժամանակ, հետևեցին տարբեր ուժերի, անհատ գործիչների, մեծ թվով հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու արձագանքները, թշնամական գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ի աջակցություն ուղղված խոսքերը, հայտարարությունները, աղոթքը...

Այդ ամենի խորապատկերում էլ առավել ուշադրություն է գրավում Փաշինյանի ու նրա իշխանության քար լռությունը (կրկնենք՝ այն մի երկուսի անհոդաբաշխ նախադասությունները ոչինչ չեն նշանակում): Սա՝ այն դեպքում, երբ բուն փաստը, որ մեր հայրենակիցները, առավել ևս՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մինչ օրս թշնամական գերության մեջ են, գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության անմիջական մեղավորությունն է, այդ իշխանության անգործության, թուլակամության, չուզողության հետևանքը: Ադրբեջանի հետ հայկական հողերը հանձնելու «բազարներ» անող փաշինյանական իշխանությունը այս ամբողջ ընթացքում գործնական ոչինչ չի արել՝ թշնամական պատանդառության մեջ հայտնված հայ մարդկանց ազատելու համար: Երբեմն-երբեմն ինչ-որ հերթապահ հայտարարություն գուցեև հնչեցրել են, այն էլ՝ ձևի համար: Գործնականում, «գետնի վրա» ոչինչ չեն ձեռնարկել:

Ավելին, նույն Փաշինյանը, դա անհնար է մոռանալ, կոնկրետ Ռուբեն Վարդանյանի հասցեին արել է որոշակի արտահայտություններ, այն դեպքում, երբ մարդը գտնվում է թշնամական գերության մեջ: Այս հարցում Փաշինյանի իշխանության դրսևորած բացարձակ անտարբերությունը, իհարկե, անընդունելի է ու դատապարտելի: Բայց այն նաև այլ հետևանքներ ու նպատակներ է հետապնդում, որոնց դեռ կանդրադառնանք:

Մինչ այդ նկատենք, որ Բաքվի «դատին» խոշոր տերությունները, մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, միջազգային խոշոր կառույցները նույնպես անտարբեր կեցվածք դրսևորեցին: Սա նմանապես անընդունելի է: Իհարկե, չարժե չափազանցված ակնկալիքներ կամ, առհասարակ, ակնկալիքներ ունենալ զուտ սեփական շահերով առաջնորդվող, իրավունքի ու բարոյականության մասին մոռացած «միջազգային հանրությունից», մանավանդ՝ արևմտյան տերություններից: Ոչ մեկից չարժե, ու դրա մասին մենք ևս մեկ անգամ չէ, որ արտահայտվել ենք: Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես չպետք է ոչ մի բան անել:

Ասել, թե հայկական շրջանակները, ազգային կառույցները կամ առանձին ազդեցիկ անհատները, այդ թվում՝ հայ ժողովրդի բարեկամ գործիչներն ընդհանրապես ոչինչ չեն անում, ոչ միայն ճիշտ չի լինի, այլև ազնիվ չի լինի: Բայց մյուս կողմից՝ նրանց բոլորի համար էլ ավելի են դժվարանում այդ չհամակարգված, ցաքուցրիվ, դիպվածային ջանքերը, երբ Հայաստանի իշխանություն համարվողը ցուցադրական անտարբերություն է դրսևորում: Այսպես կոչված՝ «միջազգային հանրությանն» ուղղված կամ հասցեագրված նշյալ առանձին ջանքերը բախվում են շատ պարզ և չուգունակուռ պատասխանի. «Մենք, որպես «միջազգային հանրություն», ի՞նչ կարող ենք անել, եթե ձեր՝ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում (ասում, պահանջում)»:

Այսինքն (վերադառնալով Փաշինյանի իշխանության լռության այլ շարժառիթների վերաբերյալ ակնարկին) ալիևյան ոճրագործ վարչախմբի այս «դատական» դրսևորմանը ոչ մի կերպ պաշտոնապես չարձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերում նույն Ալիևին՝ որոշակիորեն տորպեդահարելով հայկական շրջանակների գործողությունները, իսկ «միջազգային հանրության» ներկայացուցիչներին էլ ապահովելով մեր առանձին շրջանակների կամ անհատների պահանջները մերժելու «լեգիտիմ հիմքերով»:

Թվում է, թե պատկերն անելանելի է կամ փակուղային: Այո, սա իսկապես էլ ծանր խնդիր է, առավել ևս՝ ծանր իրավիճակ: Բայց... Ո՞վ կամ ինչն է մեզ խանգարում ինքնակազմակերպվել, հատկապես Սփյուռքում, որտեղ կան տասնամյակներով ձևավորված ազգային կառույցներ, և փոխել իրավիճակը: Բաքվի «դատը» արդեն իսկ պետք է առնվազն միջազգային քարոզչական ու լրատվական հարթակներում վերածված լիներ «դատողների դատի»: Այո, դատել «դատողներին»: Իսկ դրա համար թե՛ ահռելի փաստական հիմք կա, թե՛, կարծում ենք, բավարար կազմակերպչական ներուժ:

Սուգը հավերժ է, երբ պայքար չկա: Իմացողները կհիշեն Մովսես Գորգիսյանի այս բանաձևը: Իսկ երբ պայքար կա, ապա անհնար է, որ այն չհասնի որոշակի հաջողության: Այո, աշխարհը Հայոց ցեղասպանության մասին էլ էր մոռացել ու չէր էլ ուզում հիշել: Ու չէր էլ հիշի, եթե հայությունը չսկսեր հիշեցնել: Այո, աշխարհը կցանկանա լռել նաև Բաքվից ցուցադրվող այս խայտառակության մասին ու կլռի, եթե մենք միայն սգանք, եթե մենք միայն աղոթենք կամ մեր մեջ վրդովվենք: Ճանապարհն ընթացողն է հաղթահարում: Հատկապես՝ քարքարոտ ու տատասկոտ ճանապարհը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում