Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ
Հասարակություն

Ռուսաստանը գազային պատերազմ է սկսել Մոլդովայի դեմ

Տեսարան Քիշնևից

Մերձդնեստրում ջեռուցումն անջատված է, հարյուրավոր ձեռնարկություններ կանգ են առել, հազարավոր մարդիկ՝ մնացել առանց աշխատանքի։ BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը Մոլդովայում ստեղծված իրավիճակին՝ թարգմանաբար։

Մոլդովայի ռուսամետ անկլավ Մերձդնեստրում հունվարի 1-ից անջատվել են ջեռուցումն ու տաք ջուրը՝ կապված Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական գազի տարանցման դադարեցման և կուտակված պարտքի պատճառով Ռուսաստանի կողմից Մոլդովային մատակարարումները շարունակելուց հրաժարվելու հետ:

Մերձդնեստրյան «Տիրասպոլտրանսգազ» ընկերության տվյալներով՝ նոր տարվա առաջին օրը գազից զրկվել է շուրջ 75,000 տնային տնտեսություն: Եվս 116,000 բաժանորդ գազ կստանա կրճատված ծավալներով: Հիմնականում խոսքը բարձրահարկ շենքերի բնակիչների մասին է:

Մերձդնեստրի ընդհանուր բնակչությունը շուրջ 450,000 է:

Առանց գազի և ջեռուցման է մնացել նաև այսպես կոչված «անվտանգության գոտում» գտնվող 11 բնակավայր՝ Մերձդնեստրին սահմանակից, սակայն Մոլդովայի պաշտոնական վերահսկողության տակ գտնվող տարածքում:

BBC-ի ռուսական ծառայության զրուցակից Մարինան Տիրասպոլից (Մերձդնեստրի մայրաքաղաք) ասել է, որ հունվարի 2-ին քաղաքում որոշ խանութներ արդեն բացվել են, և մարդիկ վերմակներ ու պլեդներ են գնում:

Նրա խոսքով՝ մեծ պահանջարկ ունեն նաև պատրաստման կարիք չունեցող մթերքները՝ թխվածքաբլիթներ, պրյանիկներ, հացաբուլկեղեն, պանիր և այլն: Մեկ գիշերվա ընթացքում հացի գները էապես բարձրացել են, իսկ հինգշաբթի առավոտյան հացի ընտրությունը շատ սահմանափակ է եղել:

Մարինայի խոսքերը հաստատում են տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ ամենապահանջված բատոնը մեկ օրում թանկացել է 45 կոպեկով և այժմ արժե 5,45 կոպեկ (Մերձդնեստրն օգտագործում է սեփական արժույթ՝ Մոլդովայի պաշտոնական արժույթից տարբեր):

Մերձդնեստրում կանգ են առել հարյուրավոր ձեռնարկություններ, և հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի: Նրանց աշխատանքային պայմանագրերը մնում են ուժի մեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես կփոխհատուցվի աշխատողներին հարկադիր պարապուրդը:

«Ճգնաժամն այնքան ծանր է, որ կարիք չկա թվարկել, թե որ ձեռնարկություններն են կանգնել: Կանգ են առել արդյունաբերական բոլոր ձեռնարկությունները, բացառությամբ միայն նրանց, որոնք զբաղվում են սննդամթերքի արտադրությամբ, այսինքն՝ անմիջականորեն ապահովում են Մերձդնեստրի պարենային անվտանգությունը: Մյուս ձեռնարկությունների, արդյունաբերական հատվածի համար էներգետիկ ռեսուրս չկա»,- հինգշաբթի հայտարարել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) տնտեսական զարգացման նախարար Սերգեյ Օբոլոնիկը:

Մերձդնեստրյան իշխանությունների տվյալներով՝ երկրամասում 150 մանկապարտեզ և 130 դպրոց են մնացել առանց ջեռուցման, ինչը հարցականի տակ է դնում ամանորյա արձակուրդներից հետո երեխաների վերադարձն այս հաստատություններ:

Միևնույն ժամանակ, այս փուլում Օբոլոնիկը իրավիճակը բնութագրել է որպես կառավարելի և կանխատեսելի, թեև նշել է, որ ձեռնարկությունների աշխատանքի չափազանց երկար պարապուրդը կանդրադառնա նրանց վերագործարկման հնարավորության վրա:

Ի՞նչ անել

Ռոյթերսի փոխանցմամբ, Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ թեև իրավիճակը պարզ չէ, սակայն ընդհանուր առմամբ իշխանությունները պատրաստ էին դրան։ «Իրավիճակը կբարելավվի: Մտածեք ձեր, ձեր ընտանիքների և հարազատների մասին»,- ասել է նա։

Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են մերձդնեստրյան իշխանությունները պատրաստվել ճգնաժամին և ինչ են մտադիր անել հետագայում:

Հինգշաբթի առավոտյան «Մոլդովագազ» ընկերությունը «Տիրասպոլտրանսգազին» պաշտոնական նամակ է ուղարկել, որում օգնություն է առաջարկել «ստեղծված ճգնաժամային իրավիճակում Դնեստրի ձախ ափի բնակիչներին էներգառեսուրսներով ապահովելու համար շուկայական պայմաններով ցանկացած եվրոպական գազային հարթակում բնական գազի գնումների կազմակերպման հարցում»: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Մոլդովագազի» ղեկավար Վադիմ Չեբանը:

Նամակում նշվում է, որ բնական գազը կարող է մատակարարվել Մոլդովայի Հանրապետության սահման հնարավոր բոլոր այլընտրանքային տրանսպորտային երթուղիներով:

Այս առաջարկին մերձդնեստրյան իշխանությունների արձագանքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Նախօրեին Մերձդնեստրի ճգնաժամային հանձնաժողովի նիստում հայտարարվել էր, որ տարածաշրջանում գազի պաշարները ներկայում կազմում են 13 մլն խմ, և դա միջին հաշվով կբավականացնի երկու շաբաթ:

Մերձդնեստրյան տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ դեռ չկան: Ձախափնյակում տեղակայված Մոլդովական ՋԷԿ-ը շտապ անցել է քարածխի:

Փորձագետների գնահատմամբ՝ Դուբոսարի ՀԷԿ-ի հետ այն կկարողանա էլեկտրաէներգիա ապահովել 50 օրվա ընթացքում:

Դուբոսարի ՀԷԿ-ը

Ճգնաժամի պատճառը

«Նաֆթոգազ Ուկրաինա»-ի և ռուսական «Գազպրոմի» միջև 2019-ի դեկտեմբերին կնքված գազի մատակարարման տարանցման համաձայնագրի ժամկետը լրացել է 2024-ի դեկտեմբերի 31-ին, և Կիևը նախապես հայտարարել էր, որ չի երկարաձգելու այն:

Այս ֆոնին դեկտեմբերի կեսերին Մոլդովայի իշխանությունները երկրի էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն են մտցրել:

Կիևի որոշումը որոշակի խնդիրներ էր ստեղծում այնպիսի երկրների գազամատակարարման հարցում, ինչպիսիք են Մոլդովան, Սլովակիան, Հունգարիան և այլն, սակայն մնում էին մատակարարման այլընտրանքային տարբերակներ:

Մոլդովայի պարագայում Ռուսաստանն ինքն է որոշել լիովին դադարեցնել մատակարարումը:

Հոկտեմբերի 28-ին ռուսական «Գազպրոմը» «Մոլդովագազ» ընկերությանն ուղարկել է ծանուցում և հայտնել է, որ մոլդովական կողմի կողմից վճարային պարտավորությունների պարբերական չկատարման և «կուտակված պարտքի» կապակցությամբ Մոլդովայի Հանրապետություն բնական գազի մատակարարումները լիովին դադարեցվում են:

Ռուսական կողմի հաշվարկներով՝ Մոլդովայի գազի պարտքը կազմում է 709 մլն դոլար: Մոլդովան ընդունում է պարտքը միայն 8,6 մլն դոլարի չափով:

Նույն օրը «Մոլդովագազի» ղեկավար Վադիմ Չեբանը զգուշացրել է, որ այս քայլը նախևառաջ կազդի Մերձդնեստրի վրա, քանի որ աջափնյա Մոլդովայի (Քիշնևի կողմից կառավարվող տարածքի) համար իր ընկերությունը եվրոպական շուկաներում բավարար գազ է գնել, որը կբավականացնի մինչև 2025-ի ապրիլ:

Ռուսաստանը տարեկան մատակարարում էր շուրջ 2 մլրդ խմ գազ Մերձդնեստր:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոլդովան շարունակում էր կախված մնալ ռուսական գազից, և քանի դեռ երկրում իշխանության էին Մոսկվային հավատարիմ ուժերը, նրանք ապավինում էր արտոնյալ գներով գազի անխափան մատակարարումները:

Մայա Սանդուի արևմտամետ կառավարության գալով Ռուսաստանը գազը սկսեց օգտագործել որպես քաղաքական զենք: