Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայտնաբերել են զոհված հերոսի տունը կողոպտած եղբայրներից մեկին Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՆոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել Ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԹրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԵթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ. Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԿալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը «Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
Հասարակություն

«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1992 թ.-ին դեկտեմբերի 3-ը հռչակվել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հաշմանդամություն ունեցող անձինք տարաբնույթ խնդիրների են բախվում՝ կրթություն ստանալու իրավունքի խախտումից մինչև մատչելի միջավայր չունենալը: Բլոգեր Աշոտ Հովհաննիսյանի հետ, որը սոցցանցի իր էջում խոսում է հաշմանդամության մասին, զրուցել ենք մատչելի միջավայրի կարևորության, հասարակության ներսում դեռևս գոյություն ունեցող կարծրատիպերի և այլ կարևոր հարցերի մասին: Աշոտը նախկինում տեղաշարժվել է հենակներով, քայլակով, հիմա տեղաշարժվում է առանց դրանց՝ երբեմն-երբեմն ունենալով վերջիններիս կարիքը: Հարցնում եմ Աշոտին՝ ո՞րն է ամենամեծ խնդիրը, որին այսօր մեր երկրում բախվում է հաշմանդամություն ունեցող անձը:

«Ինձ համար ամենամեծ խնդիրը, որը պահանջում է պետական լուծում, Հայաստանի բոլոր անկյուններում մատչելիության բացակայությունն է, ընդ որում՝ հաշմանդամության բոլոր տեսակները՝ և՛ տեսողության, և՛ լսողության, և՛ հենաշարժողական, և՛ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձանց համար: Մատչելիություն ասելով՝ հասարակությունը հասկանում է թեքահարթակ, բայց մատչելիությունն այն է, որ ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա անխոչընդոտ, առանց ինչ-որ վախերի, դուրս գալ տնից և ինքնուրույն Ա կետից տեղափոխվել Բ կետը: Ինձ համար մատչելիությունը դա է, այն այս պահին բացակայում է մեր երկրում, ինձ համար շատ ցածր մակարդակի վրա է: Սա կարող ենք հասկանալ միայն թեքահարթակների օրինակով, որոնք անգամ մոտ չեն մատչելիության ստանդարտներին:

Գոյություն ունեն թեքահարթակի հատուկ ստանդարտներ, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա անխոչընդոտ օգտվել թեքահարթակից: Տեսողության առաձնահատկություններ ունեցող անձանց համար կանգառներն են անհարմար, չկան հատուկ ձայնային հաղորդագրություններ, որպեսզի մարդը հասկանա՝ մոտենում է իքս համարի ավտոբուսը: Լուսացույցերի ձայնային ազդանշաններն առկա են միայն կենտրոնական հատվածներում, բայց մարդիկ միայն կենտրոնում չեն ապրում: Որպես խնդիր կարող ենք նշել հասարակության վերաբերմունքը, որը կարող է փոխել և՛ հասարակությունը, և՛ հաշմանդամություն ունեցող մարդկանց խումբը: Այս խնդիրները համակարգային լուծում չեն պահանջում, իսկ մատչելիությունը պետք է լինի պետական ծրագիր, օրինակ՝ ինչ-որ կազմակերպություն, բիզնես նախագիծ գործարկվելուց առաջ պարտադիր պետք է ապահովի մատչելիություն, հակառակ դեպքում կա՛մ պիտի չբացվի, կա՛մ տուգանվի»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Աշոտը:

Մատչելիության ապահովման հարցը չի լուծվում, որովհետև չկա պետության և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների միջև համագործակցությո՞ւն: «Հայաստանում մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: Անձամբ իմ փորձից եմ ասում՝ տարբեր կազմակերպություններ բազմիցս փորձել են վեր հանել և՛ մատչելիության, և՛ հասարակության վերաբերմունքի հետ կապված խնդիրները, բայց համագործակցությունը չի կայանում, և ոչ այն պատճառով, որ կազմակերպությունները չեն ներդնում իրենց ռեսուրսներն այդ համագործակցության կայացման համար, այլ այս հարցերը պետության համար մղվում են վերջին պլան, դրանց լուրջ չեն վերաբերվում: Կազմակերպությունները փորձում են համագործակցել, բայց պետական տարբեր կառույցներ, որոնք պետք է զբաղվեն այդ խնդրով, չեն ներդնում որևէ ռեսուրս, հետադարձ կապ չկա: Թվում է՝ կա թեքահարթակ (որն ինձ համար «դժոխքի ճանապարհ» է, որովհետև անհարմար է), ուրեմն Հայաստանը մատչելի է, բայց այդպես չէ: Որքան էլ կազմակերպություններն ու անհատները փորձեն ամեն բան անել այս հարցի լուծման համար, եթե այս հարցը չունենա պետական լուծում, իրավիճակը երբեք չի փոխվելու», - հավելում է նա:

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Սա ամրագրված է մեր Սահմանադրության մեջ: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։ Զրույցը շարունակում ենք այս երկու թեմաների մասին: «Սրա հիմքում էլ է մատչելիությունը: Բուհերը չունեն մատչելիության նշույլ անգամ, եթե չդիտարկենք Ամերիկյան, Ֆրանսիական համալսարանները, որոնք որոշ չափով մատչելի են: Այսպիսով՝ խախտվում է հաշմանդամություն ունեցող անձի կրթություն ստանալու իրավունքը: Ստացվում է, որ պետությունը գրում է Սահմանադրություն և «հակադարձում» դրան: Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ չեն ստանում կրթություն՝ անմատչելիությունից ելնելով, դրանից էլ բխում է այն, որ քիչ են աշխատատեղերը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ են:

Ես և իմ մի քանի ընկերները ֆունկցիոնալ ենք, կարողանում ենք դժվարությամբ աստիճաններ բարձրանալ, բայց մեծ մասը ֆունկցիոնալ չէ: Հնարավոր է աշխատել հեռավար տարբերակով, բայց դա նշանակում է չներգրավվել սոցիումում: Գործ ունենք հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացման հետ: Այո, կան կազմակերպություններ, որտեղ մատչելիության ստանդարտները պահպանվում են և դրանց աշխատակիցներից ոմանք ունեն հաշմանդամություն, բայց սա ոչ բոլորին է վերաբերում: Ունեմ ընկերներ, որոնք չեն կարողանում բուհում սովորել, որովհետև իրենց համար խելամիտ հարմարեցում չկա: Այս ամենի արդյունքում ձևավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարողունակության կարծրատիպը: Մատչելի պայմաններ չկան, հաշմանդամություն ունեցող անձը կրթություն չի ստանում, և մարդկանց մոտ ստեղծվում է կարծրատիպ, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող լինել խելացի, չեն կարող լինել սոցիումի մի մաս: Մատչելիության խնդիրը լուծելով՝ կլուծենք բոլոր խնդիրները»:

Աշոտը նշում է՝ վերջին մի քանի ամսում ստեղծվել է մատչելիության թեստավորում: «Տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ անցնում են ֆունկցիոնալության գնահատումը, և պետությունը, չգիտեմ, թե ինչ ստանդարտներով, որոշում է՝ հաշմանդամություն ունեցող անձին որ կարգը պետք է տալ: Այստեղ վերադառնամ կրթությանը: Համալսարաններում զեղչային համակարգը հիմնվում է հաշմանդամության կարգերի վրա: Առաջին կարգի դեպքում կրթությունն անվճար է, բայց առաջին կարգի հաշմանդամություն են ստանում մարդիկ, որոնք ֆունկցիոնալ չեն, գրեթե չունեն մտավոր կարողություններ: Առնվազն տարակուսելի է այս որոշման տրամաբանությունը: 2-րդ և 3-րդ կարգերի դեպքում գործում է զեղչային համակարգ՝ հիմնված մի շարք գործոնների վրա:

«Պետության աջակցությունն» ինձ համար բացակայում է:39 հազար դրամ թոշակը լավագույն դեպքում կարող է բավարարել մեկ շաբաթվա գնումների համար: Շատ դեպքերում անհրաժեշտ է կողմնակի իրեր գնել հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի համար, այստեղ էլ տարբերակում կա: Այս թոշակով հնարավոր չէ հոգալ տարրական ծախսերը: Եթե չլինեն ՀԿ-ները, հաշմանդամություն ունեցող անձինք կապրեն միջինից ցածր սոցիալական կյանքով: Պետպատվերին անդրադառնամ: Տարիներ առաջ պետությունը տարին 3-4 անգամ պետպատվեր էր տրամադրում, վերջին տարիներին այդ աջակցությունը չունենք: Տարեկան հնարավոր է երկու անգամ բուժում ստանալ պետական պատվերի շրջանակում, որը շատ քիչ է: Իմ օրինակը բերեմ:

Պետպատվեր հնարավոր է ստանալ վեց ամիսը մեկ: Առաջին պետպատվերի շրջանակում ստացա վերականգնողական բուժում, հաջորդը կարող եմ ստանալ վեց ամիս անց: Վեց ամսում հաշմանդամություն ունեցող մարդու՝ ավելի ֆունկցիոնալ դառնալու համար կատարած ողջ աշխատանքը դառնում է զրոյական: Եթե պետությունը չի կարողանում ապահովել ֆինանսական աջակցություն, գոնե տարեկան 3-4 անգամ բուժումները լինեն պարտադիր: Վերականգնողական կենտրոնները շատ են, այդ առումով խնդիրներ չեն առաջանա: Բյուրոկրատական քաշքշուկի մասին: Պետպատվերի ուղեգիրը տալիս է տեղամասային պոլիկլինիկան, այս դեպքում ինքս որևէ խնդրի չեմ առնչվել: Բայց օժանդակող միջոցների՝ քայլակների, սայլակների, օրթեզների և այլնի տրամադրման դեպքում առնչվել ու առնչվում եմ քաշքշուկի: Օրինակ՝ թուղթ ես վերցնում հատուկ օրթեզի համար, դա մի կառույցի պիտի ներկայացնես, հետո մեկ ուրիշի և այդպես շարունակ, իսկ վերջում էլ հնարավոր է՝ հավելավճարով ստանաս օժանդակող միջոցը: Սա հեշտացված չէ, ինչո՞ւ հնարավոր չէ մեկ տեղ տանել այդ թուղթը և ստանալ այն, ինչ քեզ անհրաժեշտ է: Ինձ համար անհասկանալի է նաև, որ զինկոմիսարիատը պարբերաբար կանչում է և հաստատում, որ չեմ կարող ծառայել: Սա աբսուրդ է»,-ասում է բլոգերը:

Վստահ է՝ տարիներ շարունակ տարբեր կազմակերպությունների ու անհատների աշխատանքի շնորհիվ մեծ փոփոխություններ եղան մեր հասարակության ներսում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի մասով: «Ուրախ եմ, որ տարիների ընթացքում կարողացել ենք համալիր ջանքերի շնորհիվ իրավիճակը փոխել: Հասարակությունը որոշակի չափով պատրաստ է իր կողքին տեսնել հաշմանդամություն ունեցող մարդ: Կարծրատիպերի մի մասը կոտրվել է: Ցավոք, այո, ունեմ հետևորդներ, որոնք գրում են՝ մեզ տնից դուրս չեն տանում՝ ասելով՝ այս տան ամոթն ես և այլն»: Զրույցն ավարտում ենք լավատեսությամբ և հստակ ձևակերպմամբ, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ:

«Հաշմանդամություն ունենալը մարտահրավեր ու փորձություն է ընտանիքների, ծնողների համար: Վերջիններս անցնում են բարդագույն խնդիրների միջով: Կոչս ծնողներին՝ եթե երեխան ունի առանձնահատկություն, պետք է ընդունել այն որպես կյանքի առաքելություն և քայլել դրա հետ համընթաց: Պետք է հավատանք մեր ուժերին, մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք, չպահանջենք ինքներս մեզանից, օրինակ՝ քայլել ուղիղ, գիտենք, որ դա չենք կարող անել: Ամեն դժվարություն կոփում է մարդուն և ավելի մեծ ուժ տալիս: Հաշմանդամություն ունենալը չի նշանակում, որ կյանքն ավարտված է: Դա նշանակում է ունենալ առանձնահատկություն, դա համարում եմ առաքելություն մյուսներին սովորեցնելու, մյուսներին ցույց տալու, որ ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Պետք է սովորել երջանիկ լինել, ապրել և ուրախանալ»,- եզրափակում է Աշոտ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում