Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Ավտոճանապարհներին մառախուղ է. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է Հայտնաբերել են զոհված հերոսի տունը կողոպտած եղբայրներից մեկին Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՆոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել Ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԹրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԵթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ. Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԿալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը «Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների
Քաղաքականություն

ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից միջազգային հարաբերությունների բնորոշ կողմերից են։ Ու, ընդհանրապես, ժամանակակից մարտահրավերները և գործակցության պայմանները պահանջում են գլոբալ և տարածաշրջանային ջանքերի համատեղում։ Դրա համար էլ բազմաթիվ միավորող հարթակներ հնարավորություն են տալիս լուծել տարբեր խնդիրներ։ Օրինակ՝ առկա են տնտեսական հարթակում ինտեգրացիոն միավորումների հաջողված օրինակներ։ Այդ օրինակներից ամենացայտունը Եվրամիությունն է, որին հաջողվել է համատեղ տնտեսական տանիքի տակ հավաքել եվրոպական երկրներին, որոնցից շատերը ժամանակին նույնիսկ միմյանց հետ սուր հակամարտություններ ունեին։ Բայց այնպես չէ, որ ԵՄ-ի հարթակը ձեռնտու է բոլոր եվրոպական երկրներին։

Օրինակ՝ 2016 թվականին բրեքսիթի հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից։ Ու հիմնական պատճառն այն էր, որ ԵՄ-ն կաշկանդում է Մեծ Բրիտանիայի ինքնուրույնությունը։ Բազմաթիվ փորձագետներ վերջին տարիներին դիտարկում են նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ի ստեղծած բարենպաստ պայմանների հետ մեկտեղ որոշ խնդիրներ են առաջանում՝ բյուրոկրատական գործընթացների ու եվրագոտում տնտեսական լճացման հետ կապված։ Ու պատահական չէ, որ տնտեսական աճի ծավալներով ու բարեկեցության մակարդակով ԵՄ-ի տնտեսական գոտում ներառված երկրներն էականորեն զիջում են ԱՄՆ-ին, այնինչ տարիներ առաջ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը գրեթե նույնական մեկնարկային կետում էին։

Պատահական չէ նաև այն, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին իր զեկույցում նշում է, թե ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի տնտեսությունը խթանելու համար, որպեսզի կանխի դրա դանդաղ վախճանը: Այս ամենի հետ մեկտեղ ԵՄ-ի ներսում ևս ներքին տարաձայնություններ են դրսևորվում տարբեր հարցերի շուրջ, և հնարավոր չի լինում կոնսենսուսի հասնել։ Այսինքն, ԵՄ-ն նախ ներքին խնդիրների առաջ է կանգնած, որոնք պետք է լուծի, հետո միայն մտածի ընդլայնվելու մասին։ Չնայած այդ հանգամանքին, 27 երկրից կազմված ԵՄ-ն իր օրակարգից չի հանել ընդլայնման օրակարգը, որի տիրույթում են դիտարկվում հետխորհրդային տարածքի երկրները, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասը։ 2023 թվականի ընդլայնման փաթեթում եվրոպական հանձնաժողովն առաջարկեց անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, իսկ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի որոշակի քայլեր: Բայց, ընդհանուր առմամբ, անդամակցության շուրջ բանակցություններ սկսելը չի ենթադրում, որ անպայման անդամակցությունը տեղի է ունենալու։

Օրինակ՝ Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թ. դեկտեմբերից, իսկ լիարժեք անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թ. հոկտեմբերից։ Մինչև հիմա բանակցությունները շարունակվում են, ու այդպես էլ դեռևս իրատեսական չի համարվում, որ Թուրքիան ԵՄ անդամ է դառնալու։ Խնդիրն այն է, որ Արևմուտքից ուղղակի խնդիր են դրել, որ չթողնեն Անկարան շատ թեքվի դեպի Արևելք։ Նույն իրավիճակն է նաև Վրաստանի դեպքում։ Տարիներ շարունակ խոսվում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին, բայց այդ ուղղությամբ այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկվում։ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը Արևմուտքից պատկերացնում են հիմնականում Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համատեքստում։ Դրա համար էլ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարում է, թե Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամության գործընթացը, այլ հանել է օրակարգից մինչև 2028 թվականը։

Ընդ որում, նա նշել է, թե Վրաստանը հրաժարվում է ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից ու վարկերից, քանի որ դրանք օգտագործվում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ այդ գումարները ոչ թե տրամադրվում են իրապես Վրաստանի՝ ԵՄ անդամակցությունը նախապատրաստելու, այլ Թբիլիսիին որոշակի գործողությունների մղելու նպատակով։ Իսկ Վրաստանը չի ուզում վերածվել Ուկրաինայի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է ու այս հարթակից օգուտներ է ստանում, որոշ արևմտամետ շրջանակների կողմից առաջ է մղվում ԵՄ-ին անդամակցության օրակարգը։ Նույնիսկ նախաձեռնություն կա Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, և այդ նպատակով ստորագրահավաք է անցկացվում։

ԵՄ-ից ևս արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի միջոցով հայտարարում են, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Բայց պարզ է, որ ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի երկրներին իր կազմ ընդգրկելու հարց դրված չէ, այլապես մենք անդամակցության գործընթաց կտեսնեինք առնվազն Վրաստանի դեպքում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասն ընդամենը դիտարկվում է որպես բուֆերային գոտի, որի վրա պետք է պահպանել եվրոպական ազդեցությունը, իսկ ավելի ստույգ՝ շահերը, անկախ նրանից, թե ինչպիսի «ուկրաինիզացիա» տեղի կունենա այդ երկրների հետ։ Այսինքն, Արևմուտքը առաջնորդվում է, այսպես ասած, «փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից» սկզբունքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում