Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ Սպիտակ տունը մտադիր է մինչև Բայդենի հեռանալը հասցնել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ «Անհավանական գիշեր Լոս Անջելեսում». Էրիկի մենահամերգին ներկա է եղել նաև նրա դուստրը Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է «Ալ-Հիլալ»-ը որոշում է կայացրել Նեյմարի ապագայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական լաբորատորիայում Պրեմիերա. Նարե Գևորգյան-«Սեր ասեմ» ՀԷՑ-ը տեղեկացնում էԲայրամովը հանդիպել է Արաղչիի հետ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է Մանկապարտեզի տնօրենը, դայակը, դաստիարակը հարցաքննվել են․ 4-ամյա երեխայի ողբերգական դեպքի հետքերով Կարևոր․ Երևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Բաքուն հորդառատ անձրևից հետո նորից հեղեղվել է (տեսանյութ) «Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60.2 կգ սիգԾանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ մանրամասներ Ակադեմիկոս Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի Թումանյան փողոցում ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Նաիրի Սարգսյան Մոտ 800 անգամ կամուրջներից ցած նետվելու փորձ կատարած տղամարդն ընկավ. Shamshyan Ի՞նչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները․ Հայկ Կոստանյան Դիմակավորված անձինք ներխուժել են Արմավիրի բանտ․ ինչ են արել քրեական հեղինակությունների դեմ Աղազարյանը մերժեց Փաշինյանին «Քաղպայմանագիրը» Գյումրիում ցայտնոտի մեջ է Բյուջեն թերակատարվել է. իշխանությանը սոցիալական բունտ է սպառնում ԶՊՄԿ-ն պահպանում է բնապահպանական բոլոր նորմերը և կատարելագործում Չինաստանից արևային մարտկոցների գները կբարձրանան. ինչի՞ պատրաստվել 2024 թվականի դեկտեմբերին Գազամատակարարման վթարային դադարեցում. հասցեներ Խնդրում եմ Աստծուն մեզ տա այնքան ուժ ու միտք, որ կարողանանք պահպանել անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե ինչու Հովիկ Աղազարյանը հեշտությամբ չի դնի մանդատը․ Ավետիք Չալաբյան Մենք մերժում ենք անցյալի մոռացումը, հաշտ չենք դրա հետ․ Մենուա ՍողոմոնյանՊետք է հիշել Փաշինյանի թիմից հեռացվածների պատասխանատվության մասին․ «Հայաքվե»Միրզոյանի ելույթը մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր․ Մենուա ՍողոմոնյանՄիջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ» «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ» Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ» ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ» Վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ․ Հայկ Կոստանյան«Ռուսը չի գալու՝ Նիկոլ փոխի, ամերիկացին չի գալու՝ Նիկոլ փոխի». ի՞նչ է հնարավոր անել երկու ամսում. «Փաստ» «Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ» Մրցույթն ամփոփվեց. ովքե՞ր արժանացան կրթաթոշակների. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ» Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը. «Փաստ» Նոր վճարման տարբերակ տրանսպորտից օգտվելիս Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Քաղաքականություն

Ամենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի գլխավորած «թավշահեղափոխական» իշխանությունը իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում, բացի մեծագույն ավերումներից, անկեղծ ասած, արդեն խորապես ձանձրացրել է շատ-շատերին՝ իր «հեղափոխական» նորամուծություններով ու վայրիվերումներով: Ըստ երևույթին, ՔՊ «վերնախավին» ոչ միայն դուր է եկել Օրուելի հանրահայտ «1984» հակաուտոպիական գործը, այլև նրանք այն վերցրել են որպես գործունեության ուղեցույց: Դե, հենց միայն «պատերազմը խաղաղություն» է կարգախոսն ինչ ասես՝ արժե, մանավանդ, որ մեր հասարակությունը դա տեսնում է փաստացի գործողության մեջ, սեփական մաշկի վրա ու սեփական արյան ու կյանքերի հաշվին, ի դեպ: Վստահաբար, օրվա իշխանությունը շատ է հավանել «ավագ եղբայրը հետևում է քեզ» վիճակը, երբ պետական-կուսակցական ղեկավարությունը լիարժեք հնարավորություն ուներ հետևել անխտիր բոլորին գրեթե բոլոր ծակուծուկերում:

Այդ ֆանտազիայից ոգևորված, գիտեք, օրինակ՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ էին մշակել, որն առաջին ընթերցմամբ փաշինյանական խմբակցությունն ընդունել էր: Այդ օրենսդրական փոփոխության ամբողջ իմաստն այն է, որ անխտիր բոլոր ծակուծուկերում բոլոր տնտեսվարողները տեսախցիկներ տեղադրեն, իսկ փաշինյանական ոստիկանությունն էլ լիարժեք հասանելիություն ունենա բոլոր այդ տեսահսկումային տվյալներին: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ցանկանում է երկրում մտցնել բոլորի շուրջօրյա համատարած տեսահսկում, տեսանկարահանում ու ձայնագրում: Պաշտոնական պատճառաբանությունը՝ մի կողմ, իսկ իրական մտադրությունը չափազանց թափանցիկ ու ակներև է: Դե, եթե, ասենք, մանկապարտեզի ավագ խմբում մի երեխա ասի՝ «Փաշինյանը բոբո է», նրան, ծնողներով հանդերձ, կարմիր բերետավորները կարող են ծեփել պատերին, փռել ասֆալտին, բանտ ուղարկեն, աքսորել և այլն:

Բայց, ինչպես միշտ, չափն անցել են, ուղղակի հիմա, ոնց երևում է, դա հասկացել են, և հիմա ՆԳՆ-ն հայտարարում է, որ նշված օրինագիծը հետկանչ է անում: Իրենք հայտարարում են, որ հանրության, հասարակական շրջանակների քննադատությունները, մտահոգությունները հաշվի առնելով են դա անում: Չնայած «մեջքներն էլի գետնով չեն ուզում խփել» ու պնդում են, թե իրենց մշակած օրինագիծը ուղղակի մի հոյակապ, մի անթերի, մի անզուգական բան էր, բայց, դե, որ մարդիկ չուզեցին՝ չուզեցին: Իրականությունը, կարծում ենք, մի փոքր այլ է: Մեզ թվում է, որ այս անգամ հիշյալ խայտառակ օրինագիծը, որը այլ կերպ, քան մարդու իրավունքների ոչնչացման օրինականացում, դժվար է անվանել, արժանացել է նաև նույն ՆԳՆ-ի արևմտյան հովանավորների ու «գրանտավորողների» քննադատությանը: Բայց սա միայն մեկ օրինակ է:

Ու այս օրինակը հիշեցրեց էական մեկ այլ հարցի մասին. իսկ քանի ու քանի նման «թավշահեղափոխական» ու, ամենից կարևորը, ավերակող «նախաձեռնություններ» են եղել: Քարուքանդիչ քանի «նորամուծություն» է եղել, օրինակ՝ հանրակրթության և բուհական կրթության ոլորտներում: Դասագրքային խայտառակագույն վիճա՞կը նշենք, թե՞ «ակադեմիական քաղաքի» ֆանտասմագորիան: Վերցնենք այլ ասպարեզ, ասենք՝ տնտեսությունը: Գյուղատնտեսության ու էներգետիկայի նախարարությունների լուծարումը ինչի՞ բերեց: Ի՞նչ վիճակում է Հայաստանի գյուղատնտեսությունը: Ծանրագույն: Մասնագետները չեն դադարում ահազանգել, բայց՝ լսողն ո՞վ է: Մյուսը՝ կար կայացած կառույց՝ ԱԻՆ-ը: Ու ի՞նչ արեցին: Տարան, կցեցին ոստիկանությանը, վերականգնեցին ՆԳՆ-ն, և ո՞րն է արդյունքը, բացի նրանից, որ Փաշինյանի համերկրացու գլխավորած գերատեսչությունը գերուռճացված է: Այսպես կարելի է շատ երկար շարունակել, ինչպես ասվում է՝ ճյուղ առ ճյուղ, տերև առ տերև: Լավ, «թավշահեղափոխական» նորամուծությունների ավելի «անմեղ» օրինակներ բերենք: Ասենք՝ հանրային սննդի կետերում աղամաններին հայտարարված «անալի պատերազմը»:

Ու՝ ի՞նչ: Մե՞ծ արդյունքներ են գրանցվել: Կամ, ասենք, պոլիէթիլենային տոպրակներին հայտարարված «պատերազմը»: Ո՞րն էր դրա հետևանքը: Բացառապես այն, որ դա վերածվեց «ցելոֆանի հարկի», այսինքն՝ տոպրակները թանկացան և... ավելի շատացան: Այլ պարագաներում կարելի էր լիաթոք քրքջալ հեղափոխական «գիտունիկների» այդ և մյուս «գիտունիկությունների» վրա: Բայց այդ ամենը կատարվում է մեզ հետ, մեր երկրում ու մեր կյանքը քաոսի վերածելով: Ի՞նչն է առավել հետաքրքիր ՆԳՆ այս վերջին «հետկանչման» ու վերոակնարկյալ մի շարք ձախորդությունների հետ կապված: Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ այդ ամենը կարող էր և չլինել: Հենց թեկուզ հիշյալ օրինագծի հետկանչը կարող էր չլինել, եթե ոչ թե առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, այլ ընդհանրապես, նախքան օրինագիծ մշակելը, եթե նախ՝ մասնագետների, փորձագետների հետ խորհրդակցեին, կարծիքներ հարցնեին, հետազոտեին, առհասարակ, հանրության տրամադրություններն ու ընկալումները: Բայց ոչ մի նման բան չեն արել: Վերցրել ու որոշել են մի նոր օրենք արտածել... ու ստացել են օդազերծված փուչիկ, հետողորմյա արված օրինագիծ:

Հիմա էլ, իբր, լավություն են անում՝ հետ են կանչում իրենց վատ աշխատանքի հետևանքը: Ու այդպես է բոլոր ոլորտներում, բոլոր նախաձեռնությունների դեպքում: Մեկ հարց, այնուամենայնիվ, մնում է. լավ, բա դուք չեք տեսնո՞ւմ, որ չեք կարողանում, չի ստացվում ձեզ մոտ ոչ մի բան (փիարվելուց ու խառնակչությունից բացի), չեք տեսնո՞ւմ, որ չեք հասկանում: Ու, այդքանով հանդերձ, գոնե չեք կռահո՞ւմ, որ պետք է նախ դիմել մասնագետներին, այլ ոչ թե խառնաշիլաշփոթ «եփել» ու հետո ծոծրակը քորելով մտորել, թե ինչպե՞ս այդ վիճակից դուրս գալ: Ախր, դուք էն գլխեն... իմաստուն չեք: Թեպետ.... այս ում ենք ինչ ասում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում