Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՈՒՂԻՂ. Ազգային տրիբունալը փաստում է՝ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին. ՀՃԿ-ի իրազեկման ակցիանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երևան քաղաքի օրվա առթիվ Մհեր Ավետիսյանի կարևորագույն ուղերձները՝ սոցիալական ցանցի միջոցով Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Էդուարդ ՇարմազանովԹափանցիկ արևային մարտկոցները կկարողանան սմարթֆոնները լիցքավորել էկրանի ապակու միջոցով Կիևում սկսել են քննարկել ՌԴ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր սցենարները. Der Spiegel «Ապագան ինքնավար է». Tesla-ն ներկայացրել է ինքնավար տաքսի, նոր սերնդի ռոբոտ օգնական (լուսանկարներ) Իրանը «ակտիվորեն ծրագրում է» Թրամփի դեմ մահափորձը՝ որպես վրեժ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար. Politico Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի «Ասում են՝ Գերմանիայից հատուկ բժիշկներ են հրավիրել». Աշոտ Ղազարյանը՝ ծանր հիվանդ լինելու լուրերի մասինՀՀ-ում ծխախոտի դեմ պայքարի օրն էՂարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. ՀՀ-ում ԵՄ դեսպան Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց Էստոնիային Կիևը կստանա 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ. Գերմանիայի կանցլեր Ադրբեջանն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. Փաշինյան Երևանին՝ «Եվրասիայից». երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված հայոց մայրաքաղաքի 2806-ամյակին «Սոգլասիե Արմենիա» ընկերություն հայտարարությունը Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին. ՀայաՔվեՓաշինյանը վերջին պահին նախարարի այլ թեկնածու է առաջարկելու «Գործ սարքողները» խոսում են արդարությունից Ի՞նչ է սպասվում «միջանցքին». նոր վտանգ ՀՀ գլխին Գիտնականը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ են արևային մարտկոցները տեղադրվում դաշտերում, ոչ թե ավտոկայանատեղիներում Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ Հանքարդյունաբերության համար վստահության մթնոլորտի ձևավորումը կարևոր է․ Արմեն Ստեփանյան 10 բուհ եւ 12 մասնաճյուղ կփակվի. 1400 դասախոս, 500-600 աշխատակից, 9000 ուսանող ի՞նչ պետք է անեն. Մենուա Սողոմոնյան Հայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ» Դիվանագիտական ձախողումների աքցանի մեջ. «Փաստ» «Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ» Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ» «Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ի կատարումն Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման 10- րդ կետի՝ հայտնում է ի գիտություն լայն հանրությանը հետևյալը. Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է «Համահայկական ճակատ» շարժման կողմից որպես արտակարգ դատարան՝ մարդասիրական իրավունքի և Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներ ու հանցագործություններ քննելու նպատակով և կոչված է բարոյական ու իրավական գնահատական տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։

Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը՝ իշխանության գալուց ի վեր, պարզել է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ մեղադրյալը) բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության, որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ։

Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալը հիշեցնում է. Հայաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է։ Պետական մարմինների այլ բոլոր օրենքներն ու գործողությունները պետք է համապատասխանեն նրա դրույթներին: Համաձայն հոդված 2-ի՝ Հայաստանում ինքնիշխանության կրողն ու իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այսինքն՝ երկրի ինքնիշխանությանը վերաբերող ցանկացած որոշում պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը։ Համաձայն հոդված 205-ի՝ Հայաստանի տարածքային փոփոխություններ կարող են կատարվել միայն հանրաքվեի հիման վրա։ Այսինքն՝ Հայաստանի սահմանների փոփոխության կամ փոխանցման ցանկացած որոշում պետք է հաստատվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Համաձայն հոդված 206-ի՝ միջազգային կարևոր պայմանագրեր, եթե դրանք վերաբերում են Հայաստանի սահմաններին, պետք է վավերացվեն Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ Եթե նման պայմանագրերը ենթադրում են երկրի տարածքային սահմանների փոփոխություններ, ապա դրանք նույնպես հանրաքվեի անցկացում են պահանջում։

Վարչապետի՝ Հայաստանի հողերը փոխանցելու վերաբերյալ միանձնյա, առանց հանրաքվե անցկացնելու ընդունած որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ և 205-րդ հոդվածներին, քանի որ մեղադրյալի գործողությունները խախտում են ժողովրդական ինքնիշխանության սկզբունքը և հանրաքվե անցկացնելու պահանջը՝ սահմաններ փոխելու դեպքում։ Վարչապետ լինելու օրոք Նիկոլ Փաշինայնը միտումնավոր անտեսել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը, որն ասում է. «1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:» Գերագույն խորհրդի այս որոշումը օրենքի ուժ ունի, քանի որ ոչ Գերագույն խորհուրդը, ոչ էլ հետագա Ազգային ժողովները դրա վերանայման կամ չեղարկման առաջարկներ չեն արել։

Հետևաբար, ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ Ազգային ժողովը օրենսդրական որևէ իրավունք չունեն ստորագրելու կամ վավերացնելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ մտնելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ։ Նիկոլ Փաշինյանը իր դավաճանական գործունեությունը Տավուշում շարունակեց։ Խախտելով պետական սահմանների գծերի համակարգման վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ մեղադրյալը հրահանգել է իրականացրել ապօրինի սահմանազատում։ Ընդ որում, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մասին կանոնակարգի նախագիծը՝ իրավաբանորեն առոչինչ մի փաստաթուղթ, մշակվել է փաստացի սահմանազատումից վեց ամիս անց միայն, չնայած որ պետք է նախորդի սահմանազատման ցանկացած գործողություններին։ Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։

Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկով, որը տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» գլխավոր պայման է դնում Հայաստանի պատմությունից և Հիմնական օրենքից հրաժարվելու պահանջը, ինչպես նաև հայ ժողովրդի և սփյուռքի առջև իր վերը նշված հանցագործությունները արդարացնելու և օրինականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում։ Հասարակական կարծիքը շահարկելով՝ նա մտադիր է հեռացնել հիմնարար փաստաթղթի առաջին հոդվածը՝ որպես Արցախը, պատմական հողերը և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին՝ թշնամուն զայրացնող հիշեցում։

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը պատշաճ ջանքեր չի գործադրում անհայտ կորած անձանց որոնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի պահվող ռազմագերիներին և Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար։ Պետական իշխանություն ստանձնած անձը պարտավոր է պաշտպանել երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ որտեղ էլ որ նրանք լինեն։ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի, հանուն անձնական իշխանության պահպանման, ՀՀ քաղաքացիներին քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասցրել է պետական գաղափարախոսության աստիճանի։ Մեղադրյալի և նրա մի շարք համախոհների գործողությունները կոպիտ կերպով խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ և 42-րդ հոդվածները, որոնք պարունակում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են իրավական պետություն, մարդու արժանապատվություն, հիմնարար իրավունքներ և ազատություններ. անձնական ազատության և գործելու ազատության իրավունք, կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհում ընդունված և Հայաստանի Հիմնական օրենքի նախաբանում հռչակված համամարդկային արժեքներ։

Բացի այդ, վարչապետը և նրա կաբինետի առանձին անդամները ձեռնամուխ են հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխիք հանդիսացող քրիստոնեական հավատի, ընտանեկան հիմքերի և դարավոր ավանդույթների ոչնչացմանը։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային հպարտության տրիբունալը միաձայն կայացրել է.

1. Հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք։

2. Զրկել նրան հայ համարվելու իրավունքից։

3. Զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից։

4. Զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից։

5. Կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ։

6. Կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատական մարմիններին օբյեկտիվ իրավական գնահատական տալ վարչապետի և նրա կաբինետի առանձին անդամների գործողություններին՝ պետական դավաճանության փաստերի վերաբերյալ, կապված նրանց կողմից Հայաստանի Սահմանադրության և օրենքների խախտման հետ, մասնավորապես.

- Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է ստուգի վարչապետի որոշումների և գործողությունների Սահմանադրությանը համապատասխանելու փաստը։

- Վարչապետի գործողությունները հակասահմանադրական ճանաչվելու դեպքում Հայաստանի Ազգային ժողովը, եթե պատգամավորները իրոք ազնվորեն պաշտպանում են երկրի և հայ ժողովրդի շահերը, պարտավոր է նախաձեռնել պաշտոնանկության և օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի գործընթացը:

8. Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անգործության դեպքում Ազգային հպարտության տրիբունալն իրավունք է վերապահում հանրային քննարկմանը ներկայացնել Սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարների անձնական գործերը, եթե տվյալ անձանց գործունեությունը կամ անգործությունը նպաստում կամ կոծկում է Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումները։

9. Օբյեկտիվորեն գնահատելով հայոց պետականությանը սպառնացող իրական վտանգը՝ Ազգային հպարտության տրիբունալն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը, որպեսզի բացահայտել և հրապարակայնացնել իշխանության բոլոր մակարդակներում կատարվող ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումները, ինչպես նաև կոչ է անում Հայաստանի բնակչությանը և համայն հայությանը ակտիվ լինել և պատրաստ լինել անհապաղ գործողությունների՝ հայրենիքը արտաքին ու ներքին թշնամիներից պաշտպանելու համար։

10. Հայաստանի ազգային հպարտության տրիբունալը որոշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին հանձնարարել տվյալ որոշումը հայտնել ի գիտություն լայն հանրությանը։ Կոչ եմ անում Հայաստանում և երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին ակտիվորեն մասնակցել Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի այս որոշման տարածմանը և իրականացմանը՝ հանրային հանդիպումների, ակցիաների, հանրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում։

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում