Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՄինչեւ երեկո ջուր չի լինելու․ հասցեներ Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացիԵվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Երթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Երեք անչափահաս երեխաների մոր խափանման միջոց կալանքը փոխվել է Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԳազատար է վնասվել, որոշ ժամանակ գազ չի լինելու Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԱրտակարգ դեպք, տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և հայտնել, որ կդիմի ծայրահեղ քայլի. Shamshyan Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումՓաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանՄյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում մեծ փոս է առաջացել. քաղաքացիներն ահազանգում են, որ խնդիրը օրեր շարունակ չի լուծվում Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա ԿոստանյանԵրևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացիՀայ պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում 2-րդն ենՀզոր երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ, հայտարարվել է ցուցամիի նախազգուշացում Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»
Քաղաքականություն

Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

2024 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության (իրավասությունը՝ ողջ Պուլիայի շրջանում) հանդիսավոր բացումը։ Հյուպատոսության գրասենյակը գտնվում է Corso Vittorio Emanuele 30 հասցեում, Բարի քաղաքի սրտում և Պուլիայի շրջանի քաղաքական և մշակութային հաստատությունների գլխավոր շենքերի հարևանությամբ։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

«Բացման արարողությունը մեկնարկեց Պետրուցելիի թատրոնի տենոր Ռաֆաելե Պաստորեի կողմից Հայաստանի և Իտալիայի օրհներգերի կատարմամբ, ինչպես նաև Դոն Մարիո Պերսանոյի աղոթքով և օրհնությամբ։

Բացման խոսքով հանդես եկան Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Բարիի պրեֆեկտ Ֆրանչեսկո Ռուսսոն, Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեն, Իտալիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Պիետրո Կուրցիոն, պատվավոր հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանը։

Բոլոր ելույթներում հիշատակվեցին Պուլիայի որակյալ հայ համայնքը, որը հարյուրավոր տարիներ աչքի է ընկել հայ ժողովրդի բարոյական և նյութական արժեքներին իր հավատարմությամբ, ինչպես նաև այն մեծ կարևորությունը, որ Բարին ունեցել է ողջ հայության համար ի դեմս բանաստեղծ Հրանտ Նազարյանցի։

Բանաստեղծին հիշատակեցին և՛ դեսպան Համբարձումյանը, և՛ Բարիի քաղաքապետ Լեչեզեն որպես անցած դարում լայն հանրությանը հայտնի իտալահայ մտավորական։ Ելույթ ունեցողները հիշատակեցին նաև Նոր Արաքս գյուղի մասին, որտեղ հայերը հյուրընկալվել և սկիզբ են դրել գորգագործության ավանդույթներին։ Դեսպանն իր խոսքում հիշեց, որ պատվավոր հյուպատոսի ընտանիքը սերում է հենց Նոր Արաքս գյուղից և Բարի է ժամանել Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել Պուլիայի սոցիալական և ձեռնարկատիրական համակարգի մասը՝ հետագայում ծավալվելով նաև տարածաշրջանային սահմաններից դուրս:

Ինչպես նշվեց ՀՀ դեսպանի և պրեֆեկտի կողմից, Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը դառնալու է Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի և Պուլիայի շրջանի միջև գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունների հղման վայրը:

Պատվո հյուպատոսության բացմանը Պուլիայի հայ համայնքի ներկայացուցիչներից բացի ներկա էին նաև Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ Ջանմաուրո Դել Օլիոն, Աննա Ռիտա Տատեոն, Բարի քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ, հեղինակավոր մտավորականներ, այդ թվում՝ Բարիի պոլիտեխնիկի ճարտարապետ պրոֆեսոր Ջուլիա Աննա Լինդա Նելիան, Մոնոպոլիի «Նինո Ռոտա» կոնսերվատորիայի դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախկին հրավիրյալ պրոֆեսոր Մարկո Միշանյան, «Նիկոլաոս» հիմնադրամի նախագահ Վիտո Ջորդանոն, Պուլիայի, Բազիլիկատայի և Մոլիզեի շրջանների բազմաթիվ պատվո հյուպատոսներ»,- ասված է հաղորդագրության մեջ: