Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՈղբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներումՄիայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըԱվելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են. 2-ամյա Տիգրանի հայրՆիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըԹրամփը խոսել է Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրելԱյս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներինՊայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է
Քաղաքականություն

Արևմուտքն ակտիվացնում է ճնշումները

Արևմուտքն ակտիվացնում է իր ճնշումները՝ հայ-ադրբեջանական կարգավորման հասնելու մինչև Բաքվում կայանալիք համաժողովը։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Թոմ Սալլիվանը, որը մասնակցել է պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել է, թե Վաշինգտոնը հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիրը ստորագրել։

«Երեկվա հանդիպումը նվիրված էր նրան, թե ինչպես կարող ենք COP 29-ին ընդառաջ հաղթահարել մնացած հարցերը։ Մենք տեսնում ենք, որ երկու կողմերի համար կա պոտենցիալ հնարավորություն՝ միավորվելու և աշխարհին ցույց տալու, որ իրենք նոր հարաբերություններ են թևակոխում»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ,- երկու կողմն էլ զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի մի շարք կոնկրետ տարրերի հարցում»։

«Կային մի քանի չլուծված հարցեր: Մենք երեկ պայմանավորվեցինք, որ կշարունակենք լուծումներ փնտրել այն հարցերի համար, որոնք պետք է լուծվեն։ Թիմերը կշարունակեն աշխատել առաջիկա օրերին և շաբաթներին և կտեսնեն, թե արդյոք մենք կարող ենք իրականում հասնել մի կետի, որտեղ երկու երկրներն ի վիճակի կլինեն ավարտին հասցնելու խաղաղության պայմանագիրը»,- հավելել է Սալլիվանը։

Բաքուն ոչ միայն ցանկություն չունի խաղաղության պայմանագիր կնքելու, այլև Ալիևի օգնական Հաջիևի շուրթերով նոր պահանջներ է ներկայացնում։ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն էլ քննադատել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևին, անհիմն է գնահատել օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին և Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։

ԵՄ խոսնակը նշել է, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։ «Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, և այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»,- ասել է Ստանոն։

Արդյո՞ք Արևմուտքի այս քայլերն իսկապես ճնշում են Բաքվի նկատմամբ՝ շուտափույթ կարգավորման հասնելու, թե՞ հերթական խաղն են, ցույց կտա ժամանակը։

Դիանա Մինասյան